Фото Պատանի Պատմագետների Ակումբ.

Սիրելի Պատանիներ ՊՊԱ կազմակերպչական խումբը հանդես է գալիս իր նոր ուսումնական ծրագրով <<ՊՊԱ RESTART>> - ով :
Մեկամյա ընդմիջումից հետո մենք մշակել ենք էլ ավելի հետաքրքիր ծրագիր , որը ոչ միայն կխորացնի ձեր գիտելիքները և բացահայտումները պատմությունից այլև հնարավորություն կտա Ձեզ ճանաչել Ձեր հայրենի մշակույթը, պատմամշակույթային կոթողները և նրանց իրական արժեքը : 
Նոր ծրագրում մենք կսովորեցնենք Ձեզ 
1 Հայոց Պատմության ընդհանուր կուրս 
2 ՀՀ աշխարհագրություն
3 Հայկական մշակույթ
4 Հռետորաբանություն 
5 Արշավական հմտություններ և Ճամբարի կազմակերպում
6 Էկոլոգիա 
Ուսումնական ծրագրի տևողությունը 3-4 ամիս , որին կհաջորդի արշավների փուլը ամբողջ ամառվա ընթացքում շաբաթական մեկ ուղղությամբ :
Մեզ կարող են դիմել 12-16 տարեկան տղաներ և աղջիկներ :
Ուսումնական փուլը կազմակերպվում է անդամավճարային ինքնաֆինանսավորման սկզբունքով ամսեկան 10000 ՀՀԴ անդամավճարով , իսկ արշավների յուրաքանչյուր ուղղությունը կկազմի 3500-10000 դրամ :
Արշավների ծրագրում ընդգրկված են այցելություններ
1 Էջմիածին
2 Գառնի Գեղարդ
3 Հաղարծին Գոշավանք
4 Այցելություն Աշտարակ և Ոտքով արշավ դեպի Ամբորդ 
5 Նորավանք --> Տաթև --> Խնձորեսկ և այլն 
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2018 թ մարտի 31-ը :
Հայտեր կարող եք լրացնել այստեղ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeiyCwRvwYPOgYWADNIKzciyBlfwPENzc86Hn9zs4hpbSFIBQ/viewform