Главная » 2014 » Հոկտեմբեր » 24 » 10 ամենադաժան բռնապետները
09:51
10 ամենադաժան բռնապետները
ԱԴՈԼՖ ՀԻՏԼԵՐ

Այս բռնապետը հիրավի ներկայացման կարիք չունի: Հիտլերը Նացիստական Գերմանիայի առաջնորդն ու կենտրոնական կերպարն էր, ով հիմնել էր բռնապետություն, որն աշխարհին հայտնի է նաև որպես Երրորդ Ռայխ: Այս առաջնորդի անմիջական հրամանների ու որդեգրած քաղաքական կուրսի պատճառով զոհվեցին միլիոնավոր մարդիկ: Միայն ԽՍՀՄ-ում խաղաղ բնակչության զոհերի թիվը 20 միլիոնից ավելի էր…

 
 
 
 
ԻՈՍԻՖ ՍՏԱԼԻՆ

stalinԲոլշևիկ, Լենինի մտերիմն ու Հոկտեմբերյան հեղափոխության կազմակերպիչներից մեկը: Լենինի մահից հետո, քայլ առ քայլ լայնացրել է իր իշխանական լիազորությունները և դարձել ԽՍՀՄ-ի միանձնյա ղեկավար: Նրա անվան հետ են կապված երկրի արդյունաբերականացումը` հազարավոր գյուղացիների կյանքի հաշվին, Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակը, այլախոհների, նախկին գործընկերների և ուղղակի անհավատարմության մեջ կասկածվողների զանգվածային ճնշումները, ինչպես նաև սեփական ժողովրդի 60,000,000-ի հասնող սպանդը: Մի շարք վկայությունների համաձայն` 1953 թվականի մարտի 1-ին ստացած ուղեղի կաթվածից հետո, երբ Ստալինն անշարժ ընկած եր գետնին, մտերիմները չէին մոտենում նրան և դիտմամբ ուշ են շտապ բուժօգնություն կանչում:

 
ՄՈՒԱՄՄԱՐ ՔԱԴԴԱՖԻ

imagesՄուամմար բեն Մուհամադ Աբու Մենյար Աբդել Սալամ բեն Համիդ ալ-Քադդաֆին ղեկավարել է Լիբիան ավելի քան 40 տարի: Նավթարդյունաբերությունը երկար ժամանակ թույլ է տվել բավարարել երկրի սոցիալական պահանջները և լինել ազգային-ազատագրական, հեղափոխական և ահաբեկչական կազմակերպությունների գլխավոր հովանովորն աշխարհում: Քադդաֆին երկար ժամանակ երկրում ճնշել է այլախոհությունը, սակայն հաշվի չի առել ժողովրդական ընդդիմության ողջ պայթող ուժը` հիմնված իսլամական ֆունդամենտալիզմի վրա: Արևմուտքը նույնպես իր օգուտներն է գտել առաջնորդին գահընկեց անելու մեջ: Քաղաքացիական պատերազմի ժամանակ ապստամբների զորքերը Քադդաֆիին «սեղմել» են Սիրտ քաղաքին: Երբ առաջնորդի ավտոշարասյունը փորձել է դուրս պրծնել քաղաքից, հարձակման է ենթարկվել ՆԱՏՕ-ի օդուժի կողմից, որից հետո, գազազած ամբոխն ինքնադաստան է տեսել Քադդաֆիից` սպանելով նրան ոտքերի տակ: Կադդաֆիի հետ սպանվել է նաև որդին` Մուտազզիմը:

 
ՆԻԿՈԼԱԵ ՉԱՈՒՇԵՍԿՈՒ

86Ռումինացի կոմունիստների ղեկավարը, 1970-1980 թթ.-ի Ռումինիայի նախագահը: Ստեղծել է սեփական անձի պաշտամունք` մոտ ստալինիզմին: Օգտագործելով ներքին գործերի նախարարությունն ու գաղտնի ծառայությունը` լայնածավալ ռեպրեսիոն քաղաքականություն է վարել` ազգայնական գաղափարներով: Սակայն դա երկիրը չի փրկել երկարատև տնտեսական ճգնաժամից, որը 1989 թվականին վերածվել է հակակոմունիստական ապստամբության: Չաուշեսկուն կնոջ` Ելենայի հետ փորձել է փախչել ուղղաթիռով, ապա ավտոմեքենայով: Նրանց ձերբակալել են զինվորականները և մի քանի ժամ տևած դատավարությունից հետո դատապարտել մահապատժի: Չաուշեսկուին ու կնոջը գնդակահարել են զինվորականները:

 
 
ԲԵՆԻՏՈ ՄՈՒՍՈԼԻՆԻ

57Իտալացի ֆաշիստների առաջնորդը` դուչեն: Մարքսի և այլ սոցիալիստների աշխատությունների ընթերցանությունը դուչեին դրդում է ստեղծել ոստիկանական տոտալիտար պետություն, որտեղ ճնշվում են բոլոր այլախոհները: Մուսոլինիի ղեկավարման տարիներին Իտալիայում գրանցվում են որոշակի տնտեսական հաջողություններ, սակայն արտաքին քաղաքականությունը` հատկապես նացիստական Գերմանիայի հետ դաշինքը, աղետալի էին: Երկրորդ համաշխարհայինի ժամանակ իտալական բանակը պարտություն է կրում, և Մուսոլինիին գահընկեց են անում: Սակայն գերմանական դեսանտը նրան «ազատում» է, և դուչեն դառնում է հիտլերյան խամաճիկ:  1945 թվականի ապրիլին դուչեին և նրա ընկերուհի Կլարա Պետաչիին բռնում են իտալացի պարտիզանները, գնդակահարում և ոտքերից կախում են Միլանի բենզալցակայաններից մեկում:

 
ՄԱՈ ՑԶԵԴՈՒՆ

imgresՉնայած նրան, որ Մաոյի իշխանության ներքո Չինաստանի բնակչությունն աճեց 350 միլիոնով, Մաո Ցզեդունը կրում է պատասխանատվություն միլիոնավոր մարդկանց մահվան համար: Իր կառավարման առաջին տարիներին նրա հրամանով մահապատժի են ենթարկվել մի քանի խոշոր հողատեր ֆեոդալներ, ինչի արդյունքում նրանց կալվածքներում սովից մահացել էր 700 հազար մարդ: 6 միլիոն մարդ տեղափոխվել էր աշխատանքային ճամբարներ, իսկ «Մեծ թռիչք» ծրագրի իրականացումից մահացել է, տարբեր հաշվարկներով, մինչև 45 միլիոն մարդ, բայց անգամ այսքանով Մաոն չսահամանափակվեց: Նրա ձեռնարկած մշակութային հեղափոխության պատճառով տուժեց 100 միլիոն մարդ, որոնցից հազարները զրկվեցին իրենց կյանքից: Այսպիսով, Մաո Ցզեդունը մարդկության պատմության ամենադաժան առաջնորդն է:

 
ՕԼԻՎԵՐ ԿՐՈՄՎԵԼ

Image_4183Տաղանդավոր զորավար, որ 1653 թվականին կարողացել է իր ձեռքում կենտրոնացնել Անգլիայի ողջ իշխանությունը: Վերածվել է անողոք բռնապետի, որը դաժանաբար ճնշում էր ապստամբությունները և հետապնդում քաղաքական ու կրոնական հակառակորդներին: Երկիրը պահում էր երկաթյա սանձերով` ձևականորեն պահպանելով հանրապետության կարգավիճակը: Նրա մահվանից հետո սկսվում են անկարգություններ և քաոս: Կրոմվելի մարմինը հանվել է գերեզմանից, կախվել և քառատվել: Նրա գլուխը, որ առանձին էր պահվում, թաղվել է միայն 1960 թ.-ին:

 
 
 
ՄԱՔՍԻՄԻԼԻԱՆ ՌՈԲԵՍՊԻԵՐ

imgresՄաքսիմիլիան Ֆրանսու Մարի Իսիդոր դե Ռոբեսպիերը քաղաքական գործիչ էր, հռետոր, իրավաբան, Ֆրանսիայի պատմության առանցքային կերպարներից և Ֆրանսիական հեղափոխության կերտողներից մեկն էր, ինչպես նաև պատմության տասն ամենաանողոք առաջնորդներից մեկը: Նա իշխում էր Ֆրանսիայում այսպես կոչված «Տեռորի դարում», երբ իշխանությունների հրամանով սպանվում էին տասնյակ ու հարյուր հազարավոր մարդիկ: Ռոբեսպիերի հրամանով կյանքից զրկվում էին հասարակ գեղջուկները, արհեստավորները, միջին խավի բազմաթիվ ներկայացուցիչներ, և զարմանալի չէ, որ 1794 թվականին Ռոբեսպիերին գլխատեցին` առանց դատի ու դատաստանի՝ «անկարգ» արդարադատության համար:

 
ԻԴԻ ԱՄԻՆ

imagesԻդի Ամին Դադան Ուգանդայի բռնապետն էր, ով իշխանության էր եկել 1971 թվականին կազմակերպված հեղաշրջման արդյունքում: Նրա կառավարումը նշանավորվեց տնտեսության կատաստրոֆիկ անկումով, ազգամիջյան բախումներով, կոռուպցիայի ծաղկունքով, անկանոն սպանություններով և մարդու իրավունքների ու ազատությունների տոտալ ոչնչացմամբ: Տարբեր տվյալներով` Իդի Ամինի ռեժիմը խլել է 100 հազարից մինչև 1,5 միլիոն մարդու կյանք: Ամինը շատ կասկածամիտ էր և անընդհատ ռեպրեսիաներ էր իրականացնում իր մերձավոր շրջապատում՝ կասկածելով յուրայիններին լրտես ու օտար գործակալ լինելու մեջ: Արդյունքում նա իր մահկանացուն կնքեց Սաուդյան Արաբիայում՝ արտաքսման մեջ:

 
ՊՈԼ ՊՈՏ

imgresՊոլ Պոտը կամ Սալոտ Սարը կամբոջիական քաղաքական գործիչ էր և «կարմիր կհմերների» առաջնորդն էր, ով հետագայում դարձավ Դեմոկրատական Կամպուչիայի կառավարության գլուխը: Իր իշխանության 4 տարիների ընթացքում նա այնպիսի դաժանություն դրսևորեց, որ հիմա ընդգրկված է այս ցուցակում: Պոլ Պոտը իսկական ցեղասպանություն իրականացրեց սեփական ժողովրդի հանդեպ: 4 տարիների ընթացքում նա հայտարարեց պատերազմ բուրժուազիայի ու ինետելեգենցիայի դեմ և ոչնչացրեց բնակչության 20 տոկոսը՝ 1.5 միլիոն մարդու:

 

Просмотров: 2009 | Добавил: Aray | Теги: բռնապետ, 10 ամենադաժան բռնապետները, լիդեր, առաջնորդ, brnapet | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: