<< ՊԱՏԱՆԻ ՊԱՏՄԱԳԵՏՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ >>

 

 

Մանկապատանեկան  և ուսումնադաստիարակաչական ծրագիր

 

 

2010թվականի փետրվար-մարտ ամիսներին Նոր Նորքի Ուսանողական Ասոցիացիան   մեկնարկեց <<Պատանի Պատմագետների Ակումբ >> ուսումնադաստիարակչական ծրագիրը :

 
 

 

 
 

<< ՊԱՏԱՆԻ ՊԱՏՄԱԳԵՏՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ >>-ի ընդհանուր բնութագիր

 
 

 Ակումբի անդամ կարող են դառնալ այն պատանիները , ովքեր սովորում են ՀՀ հիմնական և ավագ դպրոցներում և ամբողջությամբ ավարտել են  Հայոց Պատմություն և Ընդհանուր Պատմություն առարկաների դպրոցական  ծրագիրը : Ընդունելությունը կատարվում է Տեստային ստուգարքի ( որը բաղկացած է 40 հարցից `20 Հայոց պատմություն և 20 ընդհանուր պատմություն ) և բանավոր հարցազրույցի միջոցով : Տեստային ստուգարքը և բանավոր հարցազրույցի առավելագուն արդյունքներ ունեցող աշակերտներն անցնում են  ուսումնական փուլ : Ուսումնական փուլ կարող է ընդգրկվել առավելագույն 35 աշակերտ:

 
 

Ուսումնական փուլն իրականացվում է հետևյալ կերպ . յուրաքանչյուր աշակերտին հնարավորություն է տրվում ներկայացնել պատմության ցանակցաց իրեն առավել հետաքրքրող շրջան կամ կոնկրետ ժամանակահատված

Օրինակ ` <<Արտաշեսյանների դինաստիայի հիմնադրումը և անկումը>>

 
 

 որը ներկայացնելուց հետո թե ներկայացնողը թե ակումբի մյուս անդամները պարտավորվում են միասին ուսումնասիրել այդ թեման : Ուսումնական փուլի դասաժամերի քանակը կապված է ընդգրկված մասնակիցների թվի հետ : Ուսումնական փուլի ընթացքում բացի պատմության թեմաներից ուսումնասիրվում է նաև  ընդհանուր զարգացման առարկաներ `

 


 

·         Շփում

·         Հռետորիկա

·         Քաղաքագիտություն

·         Իրավաբանական հոգեբանություն

·         Բանավիճելու և բանակցելու արվեստն և իմաստը

·         Գեղարվեստական գրականությունից ինֆորմացիա քաղելու արվստ ,մասնագիտական  գրականությունից ճիշտ օգտվելու արվեստ ,համացանցից օգտվելու արվեստ

·         Հեռուստատեսության և ինտերնետի նշանակության կարևորությունը մարդու կյանքում

·         Մասնագիտական կողմնորոշում

·         Հայ առաքելական եկեղեցու պատմական նշանակությունը հայ ազգի համար ,նրա կարևորությունը և աղանդների վտանգը:

 


 

 

 

Ինչպես նշվեց <<Պատանի Պատմագետ>> Ակումբի ուսումնական փուլը հիմնվասծ է պատմական թեմաներին վերաբերվող սեմինարների վրա , իսկ թեմաների ընտրության  հնարավորությունը տրված է ուսումնական փուլն անցած բոլոր պատանիներին: Յուրաքանչյուր հարցին տրված է 2 դասաժամ, յուրաքանչյուր դասաժամի տևողությունն է 100 րոպե: Ուսումնական ծրագրի մեջ են մտնում նաև կինոդիտումներ , ընդհանուր զարգացվածության սեմինարներ , պրակտիկ էքսկուրսիաներ , այցելություն թանգարաններ, հանդիպումներ պատմական գիտությունների մասնագետների և բարձրպաշտոնյա անձանց հետ: Ակումբի ուսումնական փուլը գնահատվում է ուսանողների  հաճախության , ակտիվության, միմյանց նկատմամբ տածած հարգանքի , ինքնուրույն աշխատանքների միջոցով` այն ուսանողը , որի վարքագիծը խոչընդոտ է հանդիսանում ծրագրի ուսումնական մասի իրականացման համար հեռացվում է ծրագրից , այն ուսանողը որն ունենում է 3 անհարգելի բացակա հեռացվում է ծրագրից, այն ուսանողը որը պասիվանում է ինքնուրույն աշխատանքների իրականացման շրջանակներում հեռացվում է ծրագրից: Ծրագրի լիարժեք փուլն անցած ուսանողները պարտավորվում են ներկայացնել 20 (էջից ոչ պակաս) իրենց ընտրած թեմայի շուրջ ինքնուրույն աշխատանք :

 
 

 <<Պատանի Պատմագետ Ակումբ>>-ի ուսումնական ծրագիրն ավարտած աշակերտները դառնում են ակումբի լիարծեք անդամ  , որոնց հնարավորություն է ընձեռնվում  զբաղվել ակումբի հետակա կազմակերպչական  հարցերով  և դասավանդել  ուսումնական ծրագիր նոր ընդունված աշակերտներին :

 
 

 

 
 

 

<<Պատանի Պատմագետ Ակումբ >>  -ի հիմնական նպատակն է `

 

 

 

·         Աշակերտների ուշադրությունը բևեռել  դեպի հայոց պատմություն և հայ մշակույթը

·         Բարձրացնել  հայրենիք և հայրենասիրություն հասկացությունների նկատմամբ  հայ աշակերտների ուշադրությունը

·         Ուսանող – Աշակերտ  Դասախոս- Ուսանող հարաբերությունները դնել առավել գործնական դիրքի  վրա

·          Աշակերտների մոտ  ձգտում սերմանել դեպի գիտելիքը , ցույց տալ սեփական գիտելիքների կարևորությունը և դերը հետագա կյանքում

·         Պատանիների շրջանակներում  կազմակերպել  և զարգացնել թիմային գործունեությունը

 

 
 

 

<< Պատանի Պատմագետների Ակումբ >> -ի ուսումնական փուլի թրեյներներն ընտրվում են հիմնականում բարձր առաջադիմությամբ ուսանողներ  :

 

 

 

 

 

Ծրագրի ընթացքում կազմակերպվում են հանդիպումներ պատմական գիտությունների բարձրակարգ մասնագետների ինչպես նաև պետական բարձր պաշտոնյա անջձանց հետ :

 

 

Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպվում են նաև ուսուցողական արշավներ դեպի Հայաստանի պատմամաշակույթային կոթողներ   , կինոդիտումներ , այցելություն թանգարաններ  , բաց դասեր և սեմինարներ , ինխպես նաև հայրենասիրական  երգերի դասեր և այլն :

 

 

 

 

 

Պատանի Պատմագետների Ակումբի գործընկեր ՝Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարան

 

 

 

 

 
 
 

  

 
 

 
 

 

 

 

010-63-33-41       055650064   099650164  -  հիմնադիր  Արայ Հակոբյան 
094035321 Քարտուղար Ա. Սողոմոնյան 
055629216  094665728 Կազմակերպիչ Գ. Պետրոսյան 

 

 

patani-patmaget@mail.ru