Главная » 2013 » Սեպտեմբեր » 26 » 10 ամենազարմանահրաշ ու տարօրինակ համընկնումները պատմության մեջ
21:15
10 ամենազարմանահրաշ ու տարօրինակ համընկնումները պատմության մեջ

10 ամենազարմանահրաշ ու տարօրինակ համընկնումները պատմության մեջ


Համընկնումներ մեր կյանքում հաճախ են պատահում: Օրինակ` երբ մենք ինչ-որ մեկի մասին ենք մտածում, նա հանկարծ զանգահարում է մեզ: Կամ ինչ-որ երգ է լինում մեր մտքում, որը հանկարծ հնչում է ռադիոյով: Հաճախ այս պատահականություններն ու համընկնումները ոչինչ չեն նշանակում, սական երբեմն դրանք կարող են նույնիսկ վախեցնել: Այս հոդվածում առանձնացրել ենք 10 ամենազարմանալի ու հետաքրքիր համընկնումները ու զուգադիպությունները:

10. Երկու ֆին եղբայրներ

Raahe

Որ տեսանկյունից էլ նայեք, այս դեպքն իսկապես տարօրինակ է: 2002թ.-ին Ֆինլանդիայի Ռահե քաղաքից 70 տարեկան երկվորյակ եղբայրները ձնաբքի ժամանակ զոհվում են` հեծանիվներով բախվելով բեռնատարների: Հետաքրքիրն ու տարօրինակը սակայն այն է, որ նրանք զոհվում են առանձին, տարբեր պատահարներից, որոնք նույն ճանապարհի վրա են տեղի ունենում իրարից ընդամենը մեկ մղոն հեռավորության վրա: Իսկ պատահարները միմյանց հաջորդել են, գրեթե երկու ժամվա տարբերությամբ, և երկրորդ եղբայրը նույնիսկ տեղյակ չի եղել մյուս եղբոր հետ պատահած դժբախտության մասին (այնպես որ, պետք է բացառել ինքնասպանության վարկածը): Իհարկե, նույնական երկվորյակների հետ կապված համընկնումների մասին տասնյակներով պատմություններ կարելի է նշել, օրինակ` թե ինչպես են իրարից առանձին ապրող երկվորյակները տարիներ անց միմյանց հանդիպելով պարզել, որ նույն շարժումները, նույն հետաքրքրություններն ու նախասիրություններն ունեն, կամ նույն աշխատանքը և նույնիսկ նույն անունով ամուսին: Այնպես որ, մահանալու դեպքն էլ կարող էր պատահել. ինչո՞ւ ոչ:

9. Քենեդի-Լինքոլն կապը

Lincoln Kennedy

Այս դեպքը կապված է պատմական երկու հայտնի դեմքերի հետ: Երկու նախագահների` Լինքոլնի և Քենեդիի միջև բազմաթիվ նմանություններ ու համընկնումներ կան հատկապես նրանց սպանության հետ կապված: Այսպես, երկու նախագահներն ընտրվել են միմյանցից 100 տարի անջրպետով (Լինքոլն` 1860թ., Քենեդի` 1960թ.): Երկու նախագահներին էլ հաջորդում են հյուսիսային նահանգներից Ջոնսոն անունով տղամարդիկ և այս երկու Ջոնսոնները ծնված են լինում 100 տարի տարբերությամբ (Էնդրյու` 1808թ., Լինդոն` 1908թ.): Նախագահների մարդասպանները ծնված են նորից միմյանցից 100 տարի տարբերությամբ (Բուս` 1839թ., Օսվալ` 1939թ.), և երկուսն էլ մահացել են մինչև իրենց պատիժը կրելը: Լինքոլնին կրակում են թատրոնում, իսկ մարդասպանին բռնում են պահեստում, մինչդեռ Քենեդին սպանվում է պահեստից, իսկ մարդասպանին բռնում են թատրոնում: Եվ վերջապես Լինքոլնի վրա կրակում են Ֆորդի թատրոնում, իսկ Քենեդիի վրա այն ժամանակ, երբ նա Ֆորդ Լինքոլն մեքենայում էր: Եվ ամենահետաքրքիրը` Քենեդու քարտուղարի անունը Լինքոլն էր` Էվելին Լինքոլն, իսկ Լինքոլնի քարտուղարի անունը Քենեդի էր:

8. Գավրիոլ Պրինսիպը և Էրցերցոգ

ferdinand

Անհավանական է, որ 20 տարեկան բոսնիացի հասարակ գյուղացին պատկերացներ, որ իր արարքները կարող են փոխել 20-րդ դարի հետագա ամբողջ ընթացքը, բայց դա հենց այն է, ինչ իրականում տեղի ունեցավ, երբ 1914թ.-ի հունիսին նա վերցրեց ատրճանակն ու երկու անգամ կրակեց Ավստրո-Հունգարիայի առաջնորդ Էրցերցոգ Ֆրանց Ֆերդինադին և իր կնոջը` Սոֆիին, տանող մեքենայի վրա` սպանելով երկուսին էլ: Նրանց մահը բերում է այն իրադարձությունների շղթային, որոնք աշխարհը տարան դեպի պատմության ամենաարյունալի պատերազմներից մեկն ու հետագայում նպաստեցին կոմունիզմի և նացիզմի ծագմանը: Իսկ հետաքրքիրն այն է, որ սա երբեք էլ տեղի չէր ունենա, եթե չլիներ մի պատահական համընկնում: Այսպես, Պրինսիպը, ինչպես պարզվում է, մի հանցախմբի անդամ էր, որը մտադրված էր սպանել Էրցերցոգին այդ օրը, սակայն ինքը մի քանի օր առաջ նռնակով մի մարդու սպանությունը ձախողելով հրաժարվել էր այդ առաջադրանքից: Այդ օրը նա սրճարանում էր, և երբ վերջացնելով իր ճաշը դուրս է գալիս այնտեղից, պատահաբար տեսել էր Էրցերցոգի մեքենան ոչ ավել, քան 20 ոտնաչափ հեռավորության վրա: Վարորդը սխալ ուղղությամբ էր մեքենան տարել, և հետ վարելու ժամանակ անջատվել էր շարժիչը, իսկ Էրցերցոգն ու նրա կինը նստած սպասում էին մեքենայի նորոգմանը: Արագ մտածելով` Պրինսիպը հանում է ատրճանակն ու կրակ բացում` սպանելով զույգին: Ու այս ամենը պատահում է վարորդի սխալվելու ու Պրիսիպի ուտել սիրելու պատճառով:

7. Կրկնակի մարդասպանություն միմյանցից 157 տարիտարբերությամբ

Barbara Forrest and Mary Ashford

Թվում է, թե հետաքրքիր զուգադիպությամբ երկու կանայք` Բարբարա Ֆորեսթն ու Մարի Աշֆորդը, նույն հանցագործության զոհն են դառնում Անգլիայի Բիրմինգհեմի փոքրիկ Էրդինգթոն գյուղոմ: Երկուսն էլ քսան տարեկան, ծնված նույն օրը բռնաբարվել ու խեղդամահ են արվել: Նրանց դիերը հայտնաբերվել են միմյանցից մոտ 250 մետր հեռավորության վրա, երկուսն էլ գտնվել են հենց նույն օրը` մայիսի 27-ին, միմյանցից 157 տարի անջրպետով (1817թ. և 1974թ.): Երկու դեպքում էլ սպանվածները սպանության օրվա երեկոյան այցելած են լինում իրենց ընկերներին, երկուսն էլ նոր զգեստ են հագնում և գնում պարելու (որտեղ էլ ենթադրաբար նրանք հանդիպել են իրենց սպանողին): Դեռ մտածում եք, թե այս դեպքերը միմյանց հետ այնքան էլ կապված չե՞ն: Իսկ ի՞նչ կասեք այն դեպքում, եթե իմանաք, որ երկու դեպքում էլ մարդասպանի անունը նույնն է` Թորնթոն:

6. Բուսն ու Լինքոլնը

Edwin Booth

Պարզվում է, որ Ջոն Ուիլքինս Բութի` նախագահ Լինքոլնին Ֆորդ թատրոնում սպանելու դեպքից մի քանի ամիս առաջ նախագահի որդի Ռոբերտ Թոդ Լինքոլնը մարդաշատ երկաթուղային պլատֆորմին սպասում էր Նյու Ջերսի մեկնող գնացքին, երբ կորցնելով հավասարակշռությունը` սայթաքում է, և քիչ է մնում` ընկնի կամաց ընթացող գնացքի տակ. ճիշտ ժամանակին նրան փրկում են: Շրջվելով նա տեսնում է, որ իրեն փրկողը հայտնի դերասան Էդվին Բութն էր` Ջոն Ուիլքինսի եղբայրը: Հետաքրքիր զուգադիպություն է. նախագահի տղան փրկվում է այդ նույն նախագահին սպանողի եղբոր կողմից: Բացի այդ Լինքոլնի միակ ողջ մնացած տղան կարծես հենց զուգադիպությունների կենտրոն լիներ իր ներկայությամբ. նա ներկա է եղել նախագահ Գարֆիլդի 1881թ.-ին (այն ժամանակ նա Գարֆիլդի քարտուղարն էր պատերազմների գծով և սպանության ականատես է լինում այդ ժամանակ) և 1901թ.-ին նախագահ Մքինլիի սպանություններին:

5. Մարկ Չեփմենի սագան

mark-chapman

1980թ.-ի դեկտեմբերին «Բիթլզ» լեգենդար խմբի անդամ երգիչ, երգահան, կիթառահար Ջոն Լենոնը հրազենի միջոցով սպանվում է Նյու Յորքի Դակոտայի բնակարանային համալիրի առջև: Մարդասպանի անունը Մարկ Չեփմեն էր, ով անհաջողակ գիշերային պահակ էր: Նա այժմ իր պատիժն է կրում Նյու Յորքի Ատտիկա բանտում: Սպանությունից 5 տարի անց NBC լրատվականը որոշում է կենսագրական ֆիլմ նկարահանել Լենոնի ու իր կնոջ` Յոկո Օնոյի մասին` «Ջոնը և Յոկոն. սիրո պատմություն» վերնագրով: Հետաքրքրականն այն էր, որ Լենոնի դերը խաղացող դերասանի անունը նույնպես Մարկ Չեփմեն էր: Երբ այս մասին լուրերն սկսեցին տարածվել, կինոստուդիան արագ փոխարինեց դերասանին մեկ ուրիշով, ում անունը Մարկ Չեփմեն չէր: Այնուամենայնիվ, 2007թ.-ին ֆիլմի 27-րդ գլխի կադրում իր դերակատարության համար Չեփմենը պարգևատրվում է: Երևի թե այդ ժամանակ արդեն Լենոնի նման լինելն ու միաժամանակ վերջինիս մարդասպանի անունը կրելն այնքան էլ տարօրինակ չէին:

4. ԱՄՆ նախագահներ Ջեֆերսոնի և Ադամսի մահը

jefferson-vs-adams

Չնայած այն բանին, որ ԱՄՆ երկու նախագահներ Ջեֆերսոնն ու Ադամսը իրենց քաղաքական կարիերայի ուշ շրջանում հակառակորդներ էին, սակայն երկուսն էլ մեծ հայրենասերներ էին: Երկուսն էլ մեծ ու կարևոր դեր են ունեցել ԱՄՆ Անկախության դեկլարացիայի կազմելու ժամանակ, որն առաջին անգամ ստորագրվել է 1776թ.-ի հուլիսի 4-ին: Սակայն քչերն են տեղյակ այն մասին, որ երկու նախագահներն էլ մահացել են նույն օրը` 1826թ.-ի հուլիսի 4-ին: Փաստաթղթի վավերացումից ուղիղ 50 տարի անց: Ի՞նչ կասեք այս զոուգադիպության մասին:

3. Խաչբառը բացահայտում է Նորմանդիայի ճակատամարտի գաղտնաբառերը

D Day

1944թ.-ի մայիսին թոշակի անցած ուսուցիչ Լեոնարդ Դոուսը, ով 20 տարի շարունակ կազմում էր լոնդոնյան «Daily Telegraph» թերթի գլուխկոտրուկ խաչբառները, մի քանի խաչբառներ է կազմում, որոնք իրենց մեջ ներառում էին Երկրորդ համաշխարհային պատերազմի 1944թ.-ի Նորմանդիայի գրավման ռազմական գործողության գաղտնաբառեր` «Overlord» (գերագույն տեր), «Mulberry» (թութ), «Juno» (Յունոնա), որոնք ոչ ոք, բացի ռազմական անձնակազմից, չէր կարող իմանալ: Խաչբառում գտնվել էին նաև այն ափերի անունները, որտեղ պետք է իջնեին ռազմիկները` Յուտա և Օմահա: Սկզբում կարծելով, թե Դոուսը գերմանացի գործակալ է, նրան ձերբակալում են, սակայն հետագայում, համոզվելով, որ բառերն ընտրվել էին պատահականորեն, նրան բաց են թողնում: Հավանական կթվար, եթե մեկ բառ համընկներ, սակայն երկու շաբաթվա ընթացքում 5 գաղտնաբառեր են համընկնում:

2.Տիտանիկը և Տիտանը

titanic

1898թ.-ին գրող Մորգան Ռոբերտսոնը (1861-1915թթ.) «Ապարդյունություն, կամ Տիտանի կործանումը» վերնագրով գիրք է հեղինակում, որտեղ նկարագրվում է բրիտանական ճոխ մարդատար շոգենավ Տիտանը, որը բախվում է այսբերգին Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսը հատելիս և խորտակվում` բազմաթիվ զոհերի պատճառ դառնալով: Սա ինչ-որ չափով պայմանավորված էր նաև փրկարարական նավակների անբավարար քանակով: Գեղարվեստական գրականության մեջ շեշտված այս նավի ու գիրքը գրելուց 14 տարի հետո գրեթե նույն անունն ունեցող Տիտանիկ իսկական նավի հետ ունեցած նմանություններն ու զուգադիպություններն ուղղակի ապշեցուցիչ են: Երկուսն էլ երեք պտուտակներով շարժվող նավեր էին, մոտ 244 մետր երկարությամբ, որոնք բախվում են սառցակտորին ապրիլ ամսին` երկու դեպքում էլ մոտ 2500 մարդկային զոհ արձանագրելով: Եվ չնայած ամեն ինչով չէ, որ նավերը նման են (Տիտանը արագ խորտակվում է, իսկ Տիտանիկը մի քանի ժամ դանդաղորեն է խորտակվում), այնուամենայնիվ դրանք չափազանց շատ են ու ապշեցուցիչ:

1. Լի Հարվի Օսվալդը աշխատանքի է անցնում Տեխասիդպրոցի գրապահեստում

Book Depository

Բառացիորեն հազարավոր մարդիկ միգուցե ցանկանան սպանել նախագահին, սակայն քչերն են կարող դա անել, կամ կանեն, կամ էլ հարմար հնարավորություն կունենան դա անելու: Ահա այս հանգամանքն է, որ հետաքրքիր է դարձնում Լի Հարվի Օսվալի դեպքը: Նա նախկին նավատորմային դիպուկահար էր, ով մարքսիստական հակումներ ուներ և ցանկանում էր երկրի առաջնորդին սպանելով հայտնի դառնալ: Նրան ինչ-որ կերպ հաջողվում է աշխատանքի անցնել մի վայրում, որից ընդամենը մեկ ամիս հետո և մոտ 45 մետր հեռավորությունից պետք է մեքենայով անցներ ԱՄՆ նախագահ Քենեդին: Հետաքրքիր զուգադիպություն է, որը հնարավորություն տվեց Օսվալդին կատարել պատմության ամենախոշոր հանցագործություններից մեկը, որի մասին նա միշտ մտածել էր: Իսկ ի՞նչ կլիներ, եթե նա աշխատանքի չընդունվեր դպրոցի գրապահեստի շենքում 1963թ.-ի հոկտեմբերի 16-ին: Դժվար է ասել, սակայն նա հաստատ այն հրաշալի հնարավորությունը չէր ունենա, ինչպես որ ունեցավ 1963թ.-ի նոյեմբերի 22-ին Տեխասում` Դալասում` սպանելով ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդուն:

Просмотров: 803 | Добавил: Aray | Теги: 10 ամենազարմանահրաշ ու տարօրինակ հա | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: