Главная » 2013 » Հոկտեմբեր » 13 » 10 գլուխգործոցներ, որոնց մեջ հայտնաբերվել են գաղտնի նշաններ:
11:19
10 գլուխգործոցներ, որոնց մեջ հայտնաբերվել են գաղտնի նշաններ:

Արվեստի ստեղծագործությունները կարող են իրենց մեջ կրել որոշ գաղտնի նշաններ, որոնք երբեմն ստացվում է բացահայտել: Ստորև ներկայացված են 10 գլուխգործոցներ, որոնց մեջ հայտնաբերվել են գաղտնի նշաններ:

1. «Մոնա Լիզա». նրա աչքերում գաղտնի ծածկագիր է թաքնված  


«Մոնա Լիզա»-ի գլխավոր ուժը համարվում է նրա գայթակղող ժպիտը: Սակայն իտալացի պատմաբանները պարզել են, որ եթե ավելի ուշադիր նայել Ջոկոնդայի աչքերին մանրադիտակի տակ, ապա նրանց մեջ կարելի է տեսնել տառեր և թվեր:

Մասնագետները պնդում են, որ այդ հազիվ տեսանելի թվերը և տառերը ներկայացնում են իրենցից «Դա Վինչիի կոդն» իրական կյանքում: Աջ աչքում տեսանելի են «LV» տառերը, որոնք կարող են նշանակել նկարչի անվան առաջին տառերը և ձախ աչքում նույնպես կան որոշ սիմվոլներ, որոնք դեռևս չի հաջողվել պարզել: Նրանք հաստակ չեն երևում, բայց ենթադրաբար դրանք կամ «CE» տառերն են կամ «B» տառը:

Հետևի փոնի կամրջի վրա կարելի է տեսնել 72 թիվը կամ դա կարող է լինել «L» տառը և 2 թիվը: Բացի դրանից նկարի վրա երևում է 149 թիվը, որը կարող է նշանակել նկարի ստեղծման տարեթիվը: Հայտնի է, որ Դա Վինչին նկարել էր այն Միլանում գտնվելու ժամանակ 1490-ական թվականներին:

2. «Խորհրդավոր ընթրիք». նկարում թաքնված են գաղտնիմաթեմատիկական և աստղագիտական գլուխկոտրուկներ ևերաժշտական մեղեդի  


«Խորհրդավոր ընթրիք»-ը բազմաթիվ թյուր կարծիքների օբյեկտ է դարձել: Հիմնականում դրանք կենտրոնանում են ենթադրյալ գաղտնի հաղորդագրությունների և նկարում առկա տարբեր կոդերի շուրջ:

Ինֆորմացիոն տեխնոլոգ Սլավիսա Պեշին շատ հետաքրքիր արդյունքի է հասել՝ դնելով նկարի հայելային կիսաթափանցիկ տարբերակն օրիգինալի վրա: Արդյունքում սեղանի երկու ծայրերի վրա հայտնվեցին տամպլիերներին նման երկու ուրվագծեր, իսկ Հիսուսի ձախ կողմում հնարավոր եղավ տեսնել մի մարդու՝ ենթադրաբար ձեռքերում երեխայի բռնած մի կնոջ:

Իտալացի երաժիշտ Ջովաննի Մարիա Պալան նշեց, որ ձեռքերի և հացի դիրքը երաժշտական նոտաների են նման և եթե կարդալ աջից ձախ, ապա դրանք կկազմեն երաժշտական մեղեդի:

Հետազոտող Սաբրինա Սֆորցա Գալիցիան հայտարարել է, որ բացահայտել է նկարի «մաթեմատիկական և աստղագիտական» գլուխկոտրուկը: Նրա խոսքերով նկարիչը կանխատեսել էր համաշխարհային ջրհեղեը և հաջորդող աշխարհի վերջը, որը կսկսվի 4006թ.-ի մարտի 26-ին և կավարտի նոյեմբերի 1-ին: Սֆորցա Գալիցիան կարծում է, որ դա կլինի մարդկության նոր փուլի սկիզբը:


3. «Ադամի արարումը». բանականության աստվածայինարարումը


Միքելանջելոյի «Ադամի արարումը» համարվում է Սիքստինյան կապելլայի ամենահայտնի որմնանկարը: Միքելանջելոն հռչակվել է իտալական Վերածննդի ամենափառահեղ նկարիչներից և քանդակագործներից մեկը: Սակայն շատ քչերը գիտեն, որ նա շատ մանրամասնորորեն ուսումնասիրում էր անատոմիան և 17 տարեկանում դիահերձում էր դիակներին, որոնց հանում էին եկեղեցու գերեզմաններից:

Ամերիկացի մասնագետները կարծում են, որ Միքելանջելոն իրոք օգտագործել է անատոմիայի բնագավառում իր ունեցած գիտելիքները Սիքստինյան կապելլան ստեղծելու ժամանակ:

 

Թեև ոմանք կարծում, որ դա միայն համընկնում է, բայց մասնագետները ենթադրում են, որ դժվար թե նմանատիպ բաները Միքելանջելոն կարող էր պատահաբար նկարել:  Որմնանկարի վրա կարելի է նկատել ուղեղի այնպիսի մասերի ուրվագծեր, ինչպիսիք են ուղեղիկը, տեսողական նյարդը և հիպոֆիզը:


4. Սիքստինյան կապելլայի որմնանկարներ. նրանից ոմանցվրա տեսանելի են մարդկային ուղեղի մասեր


Փորձագետները նկատել են, որ Աստծու կուրծքավանդակն ու վիզն անատոմիական շեղումներ ունեն, որոնք ուրիշ ոչ մի կերպարներ չունեն ողջ որմնանակրի վրա: 
Բացի դրանից, այն ժամանակ երբ բոլոր կերպարների վրա լույսն ընկնում է ներքևի ձախ հատվածից, Աստծու վզի վրա լույսն ուղիղ անկյան տակ է իջնում: Փորձագտները եկել են այն եզրակացության, որ Միքելանջելոն հատուկ է դա արել:

Եթե դնենք Աստծո վզի տարօրինակ պատկերը մարդկային ուղեղի նկարի վրա, ապա կարելի է տեսնել, որ երկու պատկերների ուրվագծերը գրեթե համընկնում են:


5. «Մադոննան սուրբ Ջովաննինոյի հետ». չբացահայտված թռչող օբյեկտի հետքեր


Դոմենիկո Գիրլանդայոյի «Մադոննան սուրբ Ջովաննինոյի հետ» նկարն ունի մի շատ հետաքրքիր դետալ: Մադոննայի ձախ ուսի վերևում թռչում է տարօրինակ մի օբյեկտ: Հարկ է նշել, որ նկարիչն այն շատ մանրամասնորեն է պատկերել, կարծես թե վախելանով որևէ բան բաց թողնել: Բացի այդ երևում է նաև մի մարդ, ով ձեռքը բերել է աչքերի մոտ՝ ցույց տալով թե որքան ուժեղ է այդ օբյեկտից եկող լույսը, իսկ աջ կողմում տեսնում ենք արևի նման մի առարկա: «Մադոննան սուրբ Ջովաննինոյի հետ» նկարը միջնադարյան այն բազմաթիվ նկարներից մեկն է, որի վրա պատկերված են տարօրինակ, անհայտ  թռչող օբյեկտներ:


6. «Զաքարիա մարգարե». կրոնի ուժը


Հռոմի պապ Հուլիոս Երկրորդի և Միքելանջելոյի հարաբերությունների միջև լարվածությունը նկարագրված է պատմական փաստաթղթերում: Պատմաբաններն ասում են, որ Միքելանջելոն իր նկարներից մեկում պատկերել է պապին Զաքարիա մարգարեյի կերպարում և նրա մեջքի ետևում կանգնած հրեշտակներից մեկը բավականին անպարկեշտ ժեստ է ցույց տալիս:



7. «Դավիթն ընդդեմ Գողիաթի». Կաբբալայի միստիկնշանները


Վերլուծելով Սիքստինյան կապելլայի կերպարների դասավորությունը առաստաղի վրա, որի ընդհանուր տարածքը 1300 ք.կմ. է կազմում, գիտնականները գտել են եբրայերեն տառեր հիշեցնող նշաններ: Օրինակ, Դավթի և Գողիաթի կերպարները առաջացնում են «գիմել» տառը, որը Կաբբալայի միստիկ ավադույթներում «ուժ» է նշանակում: Հետազոտողները կարծում են, որ Միքելանջելոն ծանոթացել էր հուդայականության հետ Լորենցո Մեդիչիների ամրոցում գտնվելու ժամանակ, իսկ ողջ Սիքստինյան կապելլան, որը հավանաբար, կառուցված է բոլոր այն չափանիշների հիման վրա, ինչ որ Երուսաղեմի Սուրբ Տաճարը, հանդիսանում է «համընդհանուր սիրո կորցրած միստիկ հաղորդագրությունը»:


8. «Ֆլամանդական ասացվածքներ». նկարում կան 112 նիդերլանդական իդիոմաներ  


«Ֆլամանդական ասացվածքները» դա Փիթեր Բրեյգել ավագի նկարներն են: Այն լի է սիմվոլներով, որոնք վերաբերում են այն ժամանակների նիդերլանդական ասացվածքներին:  

Ընդհանուր առմամբ նկարում գտնվել  են 112 իդիոմաներ: Նրանից մի քանիսը դեռևս օգտագործվում են՝ «լողալ հոսանքին հակառակ», «մեծ ձուկն ուտում է փոքր ձկանը», «գլուխը պատին խփել» և «զինվել մինչև ատամները»: Մյուս ասացվածքները ցույց են տալիս մարդկային հիմարությունը:


9. «Ընթրիք Էմաուսում».  լռության երդում


«Ընթրիք Էմաուսում»-ը իտալացի նկարիչ Կարավաջոյի նկարն է: Նկարի վրա պատկերված է այն պահը, երբ հարություն առած Հիսուսը գաղտի կերպով ժամանում է Էմաուս քաղաք, բայց այնտեղ հանդիպում է իր երկու աշակերտներին և նրանց հետ հաց է կիսում, որից հետո վերջիններս ճանաչում են նրան: Նկարը յուրաօրինակ է նրանով, որ մարդկանց կերպարները պատկերված են դատարկ մութ փոնի վրա, իսկ սեղանի ծայրին դրված ուտելիքով զմաբյուղը կարծես թե ուր որ է ընկնելու է: Ինչպես նաև կա մի շատ տարօրինակ շողք, որը ձկան ուրվագծեր է հիշեցնում, որը կարող է մատնանշել քրիստոնյաների համար պարտադրի համարվող լռության երդմանը:


10. «Երիտասարդ Մոցարտի դիմանկարը».  մասոնականնշաններ


Նույնիսկ արվեստի ստեղծագործությունները չեն անցել մասոնության կողքով: Ձեռքերը թաքցնող մարդկանց դիմանկարները կարող են նշանակել իրենց գործին հավատարիմ լինելու փաստը կամ հիերարխիայի աստիճանը: Որպես օրինակ կարող է ծառայել Մոցարտի դիմանկարը, որը նկարել է Անտոնիո Լորենցոնին:

Просмотров: 513 | Добавил: Aray | Теги: որոնք երբեմն ստացվում է բացահայտել:, Արվեստի ստեղծագործությունները կարող | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: