Главная » 2015 » Հունիս » 19 » 10 զարմանալի ու հետաքրքիր վարկած դինոզավրերի անհետացման մասին
21:46
10 զարմանալի ու հետաքրքիր վարկած դինոզավրերի անհետացման մասին

Հնէաբանության մեջ ինչպես մասնագետները, այնպես էլ սիրողական հնէաբանությամբ զբաղվողները բազմաթիվ բացատրություններ են առաջ քաշել այն մասին, թե ինչպես կամ ինչ պատճառով են Երկրի երեսից անհետացել դինոզավրերը: Թռչունների հեռավոր նախնիները, որոնք նախկինում նրանց ամենևին նման չեն եղել, Երկրի վրա իշխել են անհավանական երկար ժամանակ, և նրանց ոչնչացումը դեռևս մեծ առեղծված է մարդկության համար:
Դինոզավրերի բրածոները գիտնականները սկսել են ուսումնասիրել 19-րդ դարից, և հենց այդ ժամանակվանից էլ սկսեցին առաջ քաշվել դրանց ոչնչացման մասին առաջին վարկածները: Այսօր հնէաբանները հավատացած են, որ դինոզավրերի տեսակների մեծ մասը ոչնչացել է 65 միլիոն տարի առաջ հրաբխային ակտիվության մեծացման, կլիմայի փոփոխության ու Երկրի վրա երկնաքարի ընկնելուց հետո: Այդ ժամանակահատվածում ոչնչանում են բազմաթիվ կենդանական տեսակներ, իսկ դինոզավրերից մնում են դրանց հետնորդ թռչունները: Այս հոդվածում ներկայացվում են դինոզավրերի անհետացման մասին 10 վարկած-պատճառ:

1. Ձվերով սնվելը

10 самых странных гипотез о причинах вымирания динозавров

Հնէաբան Ջորջ Վիլանը 20-րդ դարի սկզբին պնդում էր, թե դինոզավրերը սնվել են միմյանցով` դրանով իսկ իրենք իրենց դատապարտելով ոչնչացման: Նրա կարծիքով` զարհուրելի տիրանոզավրերն առաջինն են սկսել գողանալ ու սնվել բրախիոզավրերի, դիպլոդոկների ձվերով և նույնիսկ ամենահոգատար մայր-դինոզավրերը չէին կարողանա խոչընդոտել սոված գիշատիչներին:
Պետք է նշել, որ նույնիսկ ժամանակակից կենդանական աշխարհում կան կենդանիներ, որոնք սնվում են իրենց տեսակի ձվերով, օրինակ օձերն ու վարանները: 1925թ.-ին այս վարկածի ի հայտ գալուց հետո կատարված հետազոտությունները հաստատել են, որ դինոզավրերը, ինչպես նաև օձերն ու որոշ կաթնասուններ, այն ժամանակաշրջանում իսկապես սնվել են ձվերով ու փոքրիկ ձագուկներով, սակայն ոչ այն քանակով, որպեսզի դա դառնար ոչնչացման պատճառ:

2. Ձվի կեղևի դեֆորմացիա

10 самых странных гипотез о причинах вымирания динозавров

Անողնաշարավորների բրածոներն ուսումնասիրող գիտնական Գ. Կ. Էրբենը և նրա գործընկերները նույնպես կարծում էին, որ ձվերի հետևանքով է տեղի ունեցել դինոզավրերի անհետացումը, սակայն ոչ այնպես, ինչպես նկարագրվում էր նախորդ կետում: 1979թ.-ին թերթերում տպագրվում է մի հետազոտություն, ըստ որի Ֆրանսիայի հարավում և իսպանական Պիրենեյան թերակղզում հայնաբերված դինոզավրերի ձվերի քարացած կեղևների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որոշ ձվերի կեղևները հաստ են եղել և բաղկացած մի քանի շերտերից, իսկ մյուսները չափազանց բարակ են եղել:
Երկու դեպքում ել հետևանքը մահացու էր: Հաստ, բազմաշերտ ձվերում էմբրիոնը` սաղմը, կխեղդվեր իսկ բարակ ձվերը հեշտությամբ կկոտրվեին կամ կճաքեին` ջրազրկելով էմբրիոնը:
Հետազոտողները ենթադրել են, որ ինչ-որ կլիմայական փոփոխությունները կարող էին նպաստել էգ դինոզավրերի հորմոնային փոփոխություններին, սակայն այս բացատրությունը չի կարող համատարած վերաբերել երկրագնդի այլ հատվածներում բնակվող դինոզավրերին էլ: Ենթադրվում է, թե ձվի կեղևի դեֆորմացիան տեղային բնույթ էր կրում:

3. Հիպերակտիվ գեղձեր

10 самых странных гипотез о причинах вымирания динозавров

Հունգարական ծագում ունեցող արիստոկրատ բարոն Ֆրանց Նոպկսա ֆոն Ֆելցո Ցիլվասը ժամանակի ամենաէքսցենտրիկ հնէաբաններից էր, և իր առաջ քաշած տեսություններն էլ բավականին տարօրինակ էին: Այսպես, 20-րդ դարի սկզբին նա առաջ քաշեց իր այն ենթադրությունը, թե դինոզավրերի ոչնչացմանը նպաստել են սննդի անբավարարությունը, դիմադրելու անկարողությունը և նույնիսկ դրանց սեռական ակտիվության նվազումը: Սակայն նրա ամենասիրած վարկածն այն էր, որ դինոզավրերի ոչնչացման պատճառ են հանդիսացել դրանց  հիպերակտիվ գեղձերը:
Նա կարծում էր, որ դինոզավրերը հսկայական չափերի են հասել հիպոֆիզի սխալ աշխատանքի պատճառով: Վերջիվերջո գեղձերը հանգեցրել են կենդանիների պաթոլոգիական հսկայական չափերի: Նոպկսան փորձում էր մարդկային պաթոլոգիաները կապել դինոզավրերի անհետացման հետ, սակայն չկա որևէ հավաստի վկայություն այն բանի, որ հիպոֆիզը կարող էր դինոզավրերի հսկայական չափսերի կամ էլ դրանց անհետացման պատճառ դառնալ:

4. Էվոլյուցիոն ինքնաոչնչացում

10 самых странных гипотез о причинах вымирания динозавров

Գոյություն ունի մի տեսություն, ըստ որի կենդանական որոշ տեսակներ «դինոզավրերի ուղին են բռնել», կամ ավելի հստակ` էվոլյուցիայի արդյունքում դրանք այնքան են թուլացել, որ այժմ ոչնչացման եզրին են: Երկար ժամանակ հնէաբանները հենց այս են համարել դինոզավրերի անհետացման պատճառը: 1900-ականներին, երբ Դարվինի բնական ընտրության տեսությունը գիտական համայնքի կողմից դեռևս ընդունված չէր, բազմաթիվ հնէաբաններ կարծում էին, թե օրգանիզմների զարգացումը շատ քիչ է կախված այլ տեսակներից: Որոշ հետազոտողներ ենթադրում էին, որ դինոզավրերը կաթնասունների հետ համեմատած համր էին, քանի որ դրանց էներգիան ծախսվում էր իրենց հսկայական չափերի վրա: Այնուամենայնիվ, այս տեսությունը չի կարող բացատրել, թե ինչու այդ դեպքում դինոզավրերի ամենահսկայական տեսակները երկար ժամանակ շարունակում էին Երկրի վրա ապրել ու զարգանալ:

5. Չափից շատ արուներ

10 самых странных гипотез о причинах вымирания динозавров

Վերջին տասնամյակում անպտղության մասնագետ Շերման էլբերը միանշանակորեն պնդում էր, թե դինոզավրերը ոչնչացել են, քանի որ դրանք չեն կարողացել զուգավորվել: Էլբերը, համեմատականներ տանելով ժամանակակից կոկորդիլոսների ու ալիգատորների հետ, նշում էր, թե արտաքին ջերմաստիճանը կարող էր նպաստել ձվում էմբրիոնի` սաղմի սեռի ձևավորմանը: Այս դեպքում հրաբխային ակտիվության ու երկնաքարի անկման հետևանքով առաջացած կլիմայական փոփոխությունը կարող էր պատճառ հանդիսանալ, որպեսզի ձվերի սաղմերի մեծամասնությունը արու լիներ: 
Սակայն սա դեռևս հաստատված չէ, և մենք չգիտենք, թե արդյոք ջերմաստիճանն ազդել է սեռային արտահայտվածության վրա, թե ոչ: Բացի այդ, այս տեսությունը չի բացատրում, թե ինչու են, օրինակ, սողունների նախնիները, ինչպես օրինակ կոկորդիլոսինը, գոյատևել (քանի որ դրա ձուն ենթարկվում է ջերմաստիճանային փոփոխությունների և նպաստում էմբրիոնի սեռային ձևավորմանը), իսկ դինոզավրերը ոչնչացել են:

6. Թրթուրներ

10 самых странных гипотез о причинах вымирания динозавров

Ուղղակի մենամարտում իհարկե թրթուրը չէր կարող հաղթել դինոզավրին: Սակայն 1962թ.-ին բնության հավասարակշռության վիճակի վրա թողած թրթուրների ազդեցության մասին Սթենլի Ֆլանդերսոնի հետազոտությունը կարող է ենթադրել, որ թրթուրների ու թիթեռների հսկայական քանակությունը կարող էր նվազեցնել բուսականության քանակը կավճային դարաշրջանում:
Ֆլանդերսը պնդում էր, որ այդ դեպքում բուսակեր դինոզավրերը կոչնչանային, իսկ գիշատիչներին շուտով ոչինչ չէր մնա անելու` բացի միմյանց ուտելուց, արդյունքում դրանք էլ կոչնչանային: Սակայն այս տեսության թերի կողմն այն է, որ թիթեռները դինոզավրերի հետ գոյատևել են միլիոնավոր տարիներ, և միջատների հայտնաբերված բնածոները չեն ենթադրում, որ այդ ժամանակաշրջանում թրթուրների շատացում կամ թվաքանակի աճ է տեղի ունեցել:

7. Կատարակտ

10 самых странных гипотез о причинах вымирания динозавров

Երբեմն դինոզավրերի ոչնչացման վարկածներն ու տեսությունները գիտնականներն առաջ են քաշում սեփական փորձից: Այսպես, 1982թ.-ին ակնաբույժ Լ. Ռ. Կրոֆտը ներկայացրեց իր այն ենթադրությունները, թե դինոզավրերի ոչնչացման պատճառ է հանդիսացել դրանց վատ տեսողությունը: Նա նշում էր, թե երկարատև բարձր ջերմային պայմաններում կատարակն ավելի արագ է զարգանում: Նրա կարծիքով, մեզոզոյան դաաշրջանում խիստ արևից դինոզավրերը սկսել են կորցնել իրենց տեսողությունը մինչև սեռական հասունության տարիքին հասնելը: Սակայն Կրոֆտի այս տեսությունը բոլորովին չի բացատրում դինոզավրերի մասսայական ոչնչացումը:

8. Գերնոր աստղ (supernova)

10 самых странных гипотез о причинах вымирания динозавров

Չնայած երկնաքարի անկման վարկածը մեծ տարածում է գտել, 1971թ.-ին ֆիզիկոս Ուոլե Թաքերը և հնէաբան Դեյլ Ռասելը «տիեզերական» ոչնչացման մեկ այլ վարկած են առաջ քաշում: Գիտնականները իրենց հետազոտության համար ապացույցներ չեն գտել, սակայն ենթադրել են, թե Արեգակնային համակարգին շատ մոտ տեղի ունեցած գերնոր (supernova) աստղի պայթյունը կավճային դարաշրջանի վերջում կարող էր Երկրի համար աղետալի հետևանք ունենալ: Նրանք ենթադրում են, թե պայթյունի հետևանքով Երկրի մթնոլորտ տարբեր ճառագայթներ են թափանցել, որոնք էլ մեծապես ազդել են կլիմայի փոփոխության վրա, ու ջերմաստիճանը Երկրի վրա սկսել է արագ իջնել: Այնուամենայնիվ, ոչ մի վկայություն չկա ու չի հայտնաբերվել, որ նման երևույթ տեղի է ունեցել:

9. Այլմոլորակայիններ

10 самых странных гипотез о причинах вымирания динозавров

Արևելյան Յուտայի քոլեջի նախապատմական դարաշրջանի թանգարանի ցուցադրությունները ցույց են տալիս, թե դինոզավրերին չէին կարող ոչնչացնել այլմոլորակայինները գոնե այն պատճառով, որ ոչ մի հետք չի հայտնաբերվել, որ կապացուցեր, թե այլմոլորակայիններ երբևէ եղել են Երկրի վրա կամ էլ ընդհանրապես գոյություն ունեն: Այնուամենայնիվ, չունենալով ոչ մի փաստարկ կամ ապացույց` որոշգիտաֆանտաստիկ երևակայությամբ մարդիկ կարծում են, թե դինոզավրերին կարող էին ոչնչացնել այլմոլորակայինները: Այս մասին նույնիսկ հեռուստասերիալ է նկարահանվել, թե ինչպես են այլմոլորակայինները ոչնչացնում դինոզավրերին, որպեսզի մարդկանց այստեղ բնակեցնեն:

10. Գազեր

10

Եվս մեկ` ոչ գիտական վարկած դինոզավրերի ոչնչացման վերաբերյալ ենթադրում է, թե այս կենդանիներն իրենք իրենց են ոչնչացրել իրենց արտադրած գազի հետևանքով: Նախորդ տարի հնէաբան Դեվիդ Ուիլքինսոնը և իր գործընկերները փորձել են հաշվարկել, թե ինչքան գազ կարող էր արտադրել հսկայական մեկ դինոզավրը: Այսպես, նրանք եկել են այն եզրակացության, որ դինոզավրերը կարող էին բավականաչափ մեթան արտադրել, որպեսզի դա ազդեր կլիմայի փոփոխության վրա: Սակայն այս կենդանիներն ապրել են տասնյալ միլիոնավոր տարիներ, և այս երևույթը չէր կարող միանգամից առաջանալ ու դինոզավրերի ոչնչացման պատճառ դառնալ:

 

Просмотров: 649 | Добавил: Aray | Теги: թե ինչպես կամ, Հնէաբանության մեջ ինչպես մասնագետնե, այնպես էլ սիրողական հնէաբանությամբ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: