Главная » 2013 » Հոկտեմբեր » 30 » Ադոլֆ Հիտլերը մահացել է 1962 թվականին, Արգենտինայում. բրիտանացի գրողներ
01:39
Ադոլֆ Հիտլերը մահացել է 1962 թվականին, Արգենտինայում. բրիտանացի գրողներ
Ադոլֆ Հիտլերը մահացել է 1962 թվականին, Արգենտինայում. բրիտանացի գրողներԱդոլֆ Հիտլերը մահացել է 1962 թվականին, Արգենտինայում. բրիտանացի գրողներ  Daily Mail թերթի փոխանցմամբ՝ բրիտանացիներ Ջերարդ Ուիլյամը և Սայմոն Դունսթանն իրենց «Գորշ գայլ. Ադոլֆ Հիտլերի փախուստը» (Grey Wolf: The Escape Of Adolf Hitler) գրքում պնդում են, որ ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը չի մահացել 1945 թվականին, որ նա փախել է Արգենտինա, ուր և մահացել է 73 տարեկանում. «1945 թվականի ապրիլի 27-ի գիշերը Գերմանիայում չկար գեթ մեկ մարդ, ով կկարծեր, թե նացիստները դեռ կարող են հաղթել: Բեռլինի փողոցներում հնչում էր Կարմիր բանակի հրետանու հարվածների ձայնը, ով քայլ առ քայլ ավելի էր մոտենում Երրորդ ռեյխի հավերժ ոչնչացմանը: Միևնույն ժամանակ խոր բունկերում Ադոլֆ Հիտլերը նայում էր Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծի նկարին, ում փառահեղ ռազմական խելքով նա հիացել է մշտապես, և մտածում էր ճակատագրի փոփոխականության մասին: Դեռ ոչ վաղ անցյալում նրա բանակը թվում էր անհղթ, իսկ այժմ նրանից մնացել են միայն մանր բեկորներ: Ֆյուրերն ուներ գործելու երեք տարբերակ. ինքնասպան լինել, հանձնվել կամ փախչել: Փախուստի պլանը կազմվել է ամենայն ճշգրտությամբ ու մանրամասնությամբ: Բունկերում արդեն իսկ գտնվել է երկու դիակ՝ տղամարդ և կին, որոնք հագնված են եղել ինչպես Հիտլերը և Եվա Բրաունը: Երբ ժամացույցը ցույց է տվել կեսգիշեր, ֆյուրերն ազդանշան է արձակել: Իր համակիրների ուղեկցությամբ նա բունկերը լքել է գաղտնի թունելով, որը նրան դուրս է բերել մակերևույթ: Եթե նրան փողոցներում տեսնեին Գերմանիայի բնակիչները, ապա նրանք հավանաբար կզարմանային, որ վախկոտներին մշտապես արհամարհող Հիտլերն իր կյանքը փրկում է փախուստով: Դրա համար էլ ոչ մեծ խումբն արագորեն առաջ է շարժվել դեպի քաղաքի ծայրամաս տանող փողոցով, ուր նրանց սպասել է Junkers-52 ինքնաթիռը, որը ղեկավարել է Լյուֆտվաֆեի (Գերմանիայի ռազմաօդային ուժերի) փորձառու օդաչու Պետեր Բաումգարտը: Րոպեներ անց ինքնաթիռը, որում գտնվել են Ադոլֆ Հիտլերն ու նրա ուղեկիցները, թռչել է դեպի հյուսիս: Ֆյուրերը չի նայել պատուհանից, որպեսզի չտեսնի կրակի բոցով պատված Բեռլինը: Նա մեկնում էր նոր աշխարհ, նոր կյանք: Սկզբում նա ժամանում է Դանիա, որտեղից էլ անմիջապես մեկնում է Իսպանիա, ուր գեներալ Ֆրանսիսկո Ֆրանկոն նրան ինքնաթիռ է տրամադրել, որը ֆյուրերին տեղափոխել է Կանարյան կղզիներ: Այնտեղից էլ Հիտլերը սուզանավով մեկնել է արգենտիյան ծովափ: Նա ափ է իջել Բուենոս Այրեսից ոչ հեռու ընկած Նեկոչեա ոչ մեծ նավահանգստում: Դրանից հետո Հիտլեն այլևս երբեք չի լքել Արգենտինայի սահմանները: Չնայած նա չկարողացավ կյանքի կոչել նոր ռեյխի մասին իր երազանքը՝ ֆյուրերը ծայրահեղ դեպքում գտավ ընտանեկան երջանկություն: Եվա Բրաունն ու Հիտլերն ունեցան երկու դուստր: Ադոլֆ Հիտլերը մահացավ 17 տարի անց՝ 1962 թվականի փետրվարի 13-ին»: Նշվում է, որ արգենտինացի լրագրող Աբդել Բաստին բրիտանացի գրողներին մեղադրել է գրագողության մեջ՝ ընդգծելով, որ վերջիններս պարզապես յուրացրել են նացիստների կողմից Արգենտինա փախչելու վերաբերյալ իր կատարած հետազոտությունները: Ի պատասխան՝ բրիտանացիները հայտարարել են, որ տվյալ թեմայով գրքեր գոյություն են ունեցել դեռևս 1953 և 1987 թվականներին: Գեորգի Ժուկովը 1945 թվականի հունիսի 10-ին Правда թերթին տված հարցազրույցի ժամանակ չի բացառել, որ Ադոլֆ Հիտլերը կարող էր փախչել. «Մենք չգտանք Հիտլերի ճանաչված դիակը: Ես չեմ կարող որևէ վստահելի բան ասել Հիտլերի ճակատագրի մասին: Ամենավերջին պահին նա կարող էր մեկնել Բեռլինից, քանի որ թռիչքուղիները հնարավորություն են տվել անել դա»: 1952 թվականին Դուայթ Էյզենհաուերը հայտարարել է. «Մենք չենք կարողացրել հասնել Հիտլերի մահվան մասին վկայող որևէ փաստական վկայություն ունենալուն: Շատերը կարծում են, որ նա փախել է»: Եվ այնուամենայնիվ, պատմաբանների ճնշող մասն այսօր կարծում է, որ Հիտլերն ինքնասպանություն է գործել 1945 թվականի ապրիլի 30-ին: MI-6-ի նախկին սպա և պատմաբան Հյու Տրևոր Ռոպեն ընդգծում է, որ հարցաքննել է բազմաթիվ վկաների, որոնք բոլորն էլ պնդում են, որ Հիտլերն ինքնասպանություն է գործել՝ դրանից առաջ սպանելով Եվա Բրաունին: Նա կարծում է, որ եթե ֆյուրերն իսկապես փախչեր Հարավային Ամերիկա, ապա այդ մասին քաջատեղյակ մարդիկ հավանաբար կարտահայտվեին այդ մասին: Չէ՞ որ անհնար է գաղտնի պահել նմասն մասշտաբի գաղտնի տեղեկատվությունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/10/28/293089.html 
© 168 Ժամ առցանց լրատվական կայք
Просмотров: 611 | Добавил: Aray | Теги: Ադոլֆ Հիտլերը, մահացել է 1962 թվականին, Արգենտինայում. | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: