Главная » 2016 » Նոյեմբեր » 12 » Աղձքում բացվեց Արշակունիների դամբարանի պատմական սնդուկը
17:03
Աղձքում բացվեց Արշակունիների դամբարանի պատմական սնդուկը

 
 

Այսօր Արագածոտնի մարզի Աղձք գյուղում հնագետների հատուկ խմբի միջոցով բացվեց Արշակունիների դամբարանի արդեն երրորդ մասունքատուփը: Արարողությանը մասնակցեցին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը և գյուղի բնակիչները:

Աղձքի պեղումների ղեկավար Հակոբ Սիմոնյանը մանրամասնեց, որ պեղումները հնագիտական հետազոտման միայն նախնական փուլն է, առջևում դեռ երկարատև աշխատանք է սպասվում, որի վերջնական արդյունքը կլինի լաբորատոր հետազոտությունները, բոլոր նմուշների վերականգնումը, թանգարանային ցուցանմուշների ստեղծումը:

«Հետազոտությունների միջոցով մենք կարող ենք տեսնել 4-րդ դարից ընդհուպ մինչև Շահ Աբասի արշավանքը՝ 17-րդ դարը, այստեղ ապրած մարդկանց գենետիկ կազմը և մեզ հետ կապված գենետիկ փոխառնությունները»,- հավելեց Սիմոնյանը:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տեղեկացրեց, որ տրամադրվելու է համապատասխան ֆինանսավորում Աղձքի Արշակունիների դամբարանը հետագայում թանգարանի, իսկ Աղձքը զբոսաշրջության կենտրոնի վերածելու համար:

«2014 թվականից մենք հատկացումներ ենք տրամադրում. 2014 թվականին 15 մլն դրամ, 2015 և 2016թթ.-ին 17-ական մլն դրամ և 2017 թվականին ևս շարունակվելու են 17 մլն դրամ ֆինանսավորման շնորհիվ պեղումները և թանգարանացման աշխատանքները: Մենք պետք է շարունակենք, պարզապես պետք են համապատասխան ներդրումներ, որովհետև այստեղ անհրաժեշտ է կառուցել նաև ավտոկայանատեղի, զբոսաշրջության համար նախատեսված շինություններ, ապակեպատ թանգարանային տարածքներ»,-մանրամասնեց նախարարը:







 
Просмотров: 603 | Добавил: Aray | Теги: Այսօր Արագածոտնի մարզի Աղձք գյուղու | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: