Главная » 2016 » Դեկտեմբեր » 4 » Աշխարհի ամենահին երկրները. ծննդյան մեթոդաբանություն
14:29
Աշխարհի ամենահին երկրները. ծննդյան մեթոդաբանություն

Աշխարհի ամենահին երկրները. ծննդյան մեթոդաբանություն

pascherti map

Այսօր աշխարհում կա ավելի քան 250 երկիր, բայց ՄԱԿ-ի կազմում ներառված են միայն 193-ը, մնացածը ոչ պարզորոշ կարգավիճակում են: Շատ պետություններ անկախություն են ստացել բոլորովին վերջերս, իսկ մյուսները դեռեւս գնում են ինքնիշխանության ձեռքբերման ճանապարհով: Եթե պատմաբանները հստակ գիտեն ամենաերիտասարդ երկրների առաջացման տարեթվերը, ապա այն փաստը, թե երբ են առաջացել ամենաառաջին ու ամենահին երկրները, դեռեւս ծածկված է հազարամյակների փոշու հաստ շերտով: Նույնիսկ նրանց ծննդյան մեթոդաբանությունը դժվար է որոշել, քանի որ ամեն ազգ ունի իր պետության առաջացման վերաբերյալ սեփական լեգենդներն ու պատկերացումները:

Հին Հունաստանը եղել է առաջին քաղաքակրթություններից մեկը, որն էլ դարձել է ժամանակակից մշակույթի, գիտության եւ փիլիսոփայության օրրանը: Սակայն լիարժեք անկախություն ստացել է միայն 1821 թվականին, Օսմանյան կայսրությունից դուրս գալուց հետո: Մեր այս ցուցակում ընդգրկված են այն պետությունները, որոնք գոյություն ունեն աշխարհի ժամանակակից քարտեզի վրա:

Էլամմ.թ.ա. 3200 թվական (Իրան)

Ժամանակակից այս պետությունը գտնվում է հարավ-արեւմտյան Ասիայում: Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտնվել է աշխարհի քաղաքական քարտեզի վրա 1979 թվականի ապրիլի 1-ին` իսլամական հեղափոխությունից հետո: Սակայն երկրի պետականության պատմությունը առաջիններից մեկն է աշխարհում: Նրա ստեղծումն այս տարածքում հաշվվում է մ.թ.ա. 3200 թվականից, եւ այն կոչվում էր Էլամ: Միջնադարում Պարսկաստանը հզոր եւ ազդեցիկ պետություն էր:

Եգիպտոսմ.թ.ա. 3000 թվական

Սա ամենահին պետությունն է աշխարհում, ունեցել է հզոր ու խորհրդավոր քաղաքակրթություն: Փարավոնների այս խորհրդավոր երկիրը դարձել է արվեստի բազմաթիվ տեսակների հայրենիք, որոնք այնուհետեւ տարածվել են ողջ Եվրոպայով եւ Ասիայով: Եգիպտոսն ամենամեծ երկիրն է արաբական աշխարհում եւ տարածաշրջանում քաղաքական եւ մշակութային կյանքի կենտրոններից մեկը: Որպես պետություն այն առաջացել է դեռեւս մ.թ.ա. 3000 թվականին, երբ Մինես փարավոնը միավորեց մի քանի հողեր եւ ստեղծեց նոր երկիր: Այդ դարաշրջանի հետքերը եկել են մինչեւ մեր օրերը` եգիպտական բուրգերի, խորհրդավոր սվինքսների եւ փարավոնների տպավորիչ տաճարների տեսքով:

Վանլանգմ.թ.ա. 2897 թվական (Վիետնամ)

Այս երկիրը գտնվում է Հարավարեւելյան Ասիայում` Հնդկաչին թերակղզու վրա: Երկրի անունը բաղկացած է երկու մասից եւ թարգմանաբար նշանակում է «վիետների երկիր հարավում»: Վիետների քաղաքակրթությունն ի հայտ է եկել Կարմիր գետի ավազանում: Լեգենդն ասում է, որ մարդիկ առաջացել են վիշապից ու փերի-թռչուններից: Առաջին պետությունը այժմյան Վիետնամի տարածքում հայտնվել է մ.թ.ա. 2897 թվականին: Երկար ժամանակ Վիետնամը համարվել է Չինաստանի մաս, 19-րդ դարի կեսերին եղել է ֆրանսիական գաղութ: Եվ միայն 1954 թվականին է Վիետնամը ստացել իր անկախությունը:

Շան-Իյնմ.թ.ա. 1600 թվական (Չինաստան)

Չինաստանը գտնվում է Արեւելյան Ասիայում եւ ամենախիտ բնակեցված երկիրն է աշխարհում: Իր տարածքով այն զիջում է միայն Ռուսաստանին եւ Կանադային: Չինական քաղաքակրթությունը եւս ամենահներից մեկն է աշխարհում: Ըստ չին գիտնականների` այն ունի ավելի քան հինգ հազար տարվա պատմություն: Մ.թ.ա. 1600-1207 թվականներին այսօրվա Չինաստանի տարածքում եղել է Շան-Իյն պետությունը, որի պատմությունը հաստատվել է հնագիտական պեղումների, ինչպես նաեւ վիմագիր արձանագրությունների շնորհիվ: Մ.թ.ա. 221 թվականին կայսր Ցիյն Շիխուանդեն կարողացել է միավորել բոլոր չինական հողերը եւ ստեղծել Ցիյն կայսրությունը, որի սահմանները մոտավորապես համապատասխանում են ժամանակակից Չինաստանի սահմաններին:

Կուշմ.թ.ա. 1070 թվական (Սուդան)

Պետություն ժամանակակից Սուդանի տարածքում: Մ.թ.ա. 1070 թվականին գոյություն է ունեցել հնագույն պետություն Կուշը կամ Մերոիտյան թագավորությունը, որի մասին հաստատում են տաճարների մնացորդները, թագավորների ու աստվածների քանդակները: Ենթադրվում է, որ դեռ այն ժամանակ Կուշում զարգացած է եղել աստղագիտությունը, բժշկությունը եւ գիրը:

Մեծ Հայքպետություն Հայկական Լեռնաշխարհում մ.թ.ա. 331թ.

Թագավորությունն անկախացավ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից քիչ անց՝ Երվանդունիների արքայատոհմի օրոք։ Մ.թ.ա. 189 թ-ից սկսած Հայոց գահին հաստատվեց Արտաշեսյանների արքայատոհմը, որի հիմնադիր Արտաշես Ա-ն կարճ ժամանակում միավորեց երկիրն ու անցկացրեց մի շարք բարեփոխումներ։ Մեծ Հայքը հասավ իր հզորության գագաթնակետին Տիգրան Մեծի կառավարման ընթացքում, երբ այն ձգվում էր Կովկասյան լեռներից մինչև Եգիպտոս և Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով։ Այդ ժամանակաշրջանում Մեծ Հայքը կամ Հայկական կայսրությունը համարվում էր արևելքի հզորագույն պետությունը։ Սակայն Արտաշեսյանները սկսեցին անկում ապրել և վերացան պատմության թատերաբեմից։

Շրի Լանկամ.թ.ա. 377 թվական

Երկրի անունը թարգմանվում է որպես օրհնյալ երկիր: Այն գտնվում է Հարավային Ասիայում, Հնդկաստանի հարավ-արեւելյան ափի մոտ: Այստեղ մարդկային կյանքի պատմությունը սկսվում է նեոլիթյան դարաշրջանից, որոնց մասին վկայում են հայտնաբերված առաջին բնակավայրերը: Մ.թ.ա. 247 թվականին կղզում հայտնվել է բուդդայականությունը, որը կարեւոր ազդեցություն է թողել երկրի քաղաքական համակարգի ձեւավորման վրա: Ավելի վաղ, մ.թ.ա. 377 թվականին Շրի Լանկայում հայտնվել է առաջին թագավորությունը, որի մայրաքաղաքը գտնվում էր հնագույն Անուրադխապուրա քաղաքի շրջանում:

Չինմ.թ.ա. 300 թվական (Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն)Կորեական պատմության ամենավաղ փուլը գիտնականների կարծիքով եղել է Կո Չոսոնի պետության ժամանակահատվածը: Իր գոյության սկզբնական օրերին հնագույն Չոսոնը ցեղերի միություն էր` կազմված առանձին, ինքնուրույն քաղաք-պետություններից: Եվ միայն մ.թ.ա. 300 թվականին դարձավ կենտրոնացված պետություն: Միեւնույն ժամանակ պետության հարավում հայտնվեց Չին պետությունը:

Իբերիա մ.թ.ա. 299 թվական (Վրաստան)

Ժամանակակից Վրաստանը համարվում է երիտասարդ եւ դինամիկ զարգացող անկախ պետություն: Նրա ստեղծման պատմությունն ունի հնագույն արմատներ: Վրաստանը մեկն է այն վայրերից, որտեղ գտնվել են հնագույն քաղաքակրթության հուշարձաններ: Պատմաբանները կարծում են, որ Վրաստանի տարածքում առաջին երկրները հայտնվել են 4-5 հազար տարի առաջ: Կոլխիդան սեւծովյան արեւելյան ափին էր, իսկ Իբերիան` ժամանակակից Վրաստանի տարածքում: Մ.թ.ա. 299 թվականին երկրում իշխանության եկավ լեգենդար թագավոր Ֆարնավազ I-ը: Նրա, ինչպես նաեւ իր հետնորդների օրոք Իբերիան դարձավ հզոր պետություն` իրեն ենթարկելով նշանակալից հողեր: IX դարում Վրաստանի տարածքում ի հայտ եկավ նոր միասնական երկիր` Բագրատիոնների արքայատոհմի թագավորությամբ:

Յամատո, 250 թվական (Ճապոնիա)

Ճապոնիան կարեւորագույն կղզի-պետություն է Արեւելյան Ասիայում: Ըստ լեգենդի` ծագող արեւի երկիրը հիմնադրել է Ձիմու կայսրը մ.թ.ա. 660 թվականին` դառնալով նրա առաջին ղեկավարը: Առաջին գրավոր վկայությունը հնագույն Ճապոնիայի մասին որպես միասնական պետություն հայտնաբերվել է I դարի չինական Հան կայսրության ժամանակագրության մեջ: Սկսած III դարից արդեն խոսվել է ճապոնական կղզիներում մոտ 30 երկրների մասին, որոնցից ամենահզորը Յամատոն էր: 250-358 թվականներին այն արդեն համադաշնակից պետություն էր:

Մեծ Բուլղարիա, 632 թվական (Բուլղարիա)

Այս երկիրը գտնվում է Բալկանյան թերակղզու արեւելքում` հարավ-արեւելյան Եվրոպայում: Կա ապացույց, որ պետության տարածքում գոյություն է ունեցել ազգերի միություն` Մեծ Բուլղարիա անվամբ: Այն ներառել է իր մեջ նախաբուլղարացիների ցեղերին եւ գոյություն է ունեցել սեւծովյան եւ Ազովի տափաստաններում` 632-671 թվականներին: Այս երկրի մայրաքաղաքը Ֆանագորիան է եղել: Որպես պետություն այսպես է սկսվել Բուլղարիայի պատմությունը:

 

Просмотров: 1690 | Добавил: Aray | Теги: բայց ՄԱԿ-ի կազմում ներառված են միայ, Աշխարհի ամենահին երկրները. ծննդյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 2
2 Կարեն Սահակյան  
0
Հիմա մենք սովորում ենք Հայոց պատմություն, և ամեն ինչ վկայում է Հայկական լեռնաշխարհը մարդկության քաղաքակրթության օրրանն է ,դա վկայում է նաև Աստվածաշունչը և ստելը մարդկանց շատ սխալ է։

1 Գոհարիկ  
0
Սխալ տեղեկատվություն , աշխարհի ամենահին ժողովուրդը դա հայերն են և Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից առաջ էլ անկախ է եղել , որպես Վանի թագավորություն ! Եվ այլ շատ հայկական պետությունններ և համադաշնություննեը երկրորդ հին ժողովուրդը դա իրանցիներն ու չինացիներն են։

Անուն *:
Email *:
Կոդ *: