Главная » 2013 » Սեպտեմբեր » 26 » Ավստրիացի ազգագրագետները լքված ամրոցում ֆյուրերի զանգն են գտել
21:35
Ավստրիացի ազգագրագետները լքված ամրոցում ֆյուրերի զանգն են գտել

Ավստրիացի ազգագրագետները լքված ամրոցում ֆյուրերի զանգն են գտել

Ավստրիացի ազգագրագետները լքված ամրոցում ֆյուրերի զանգն են գտելԱվստրիայի Վոլֆսփասինգի բնակիչները երկար տարիների ուշադրություն չեն դարձրել զանգի վրա, որը տեղի ամրոցի զանգակատնից ժամերն էր ազդարարում։ Այժմ ամեն ինչ փոխվել է. տեղի պատմաբանները հայտնաբերել են, որ զանգը նվիրված է եղել Ադոլֆ Հիտլերին։ Նացիստական նշանագրությամբ պատված զանգը Վոլֆսփասինգի զանգակատանն ամրակցվել էր հեռավոր 1938-ին, երբ Հիտլերը Ավստրիան միացրեց Երրորդ ռեյխին։

Զանգի վրայի գրվածի բովանդակությունը Հիտլերի գովաբանությունն է, որը ծնունդով Ավստրիայից էր, նշում է  Associated Press-ը։ Նրան  հիշատակում են իբրեւ «Գերմանիան միավորողի», որն Ավստրիան կմաքրի «օտարածին տարրերից»։

Զանգն ամրոցում կախված է մնացել Երկրորդ աշխարհամարտի ընթացքում եւ դաշնակիցների հաղթանակից հետո։ Դրա ղողանջը լսում էին խորհրդային զինվորները, որոնք 1945թ. մայիսին հաստատվել էին Վոլֆսփասինգի ամրոցում, գրում է Russia Today-ը։

Զանգն անխաթար իր գործառույթը կատարում էր մինչեւ վերջերս՝ ազդարարելով ժամերը։ Հնարավոր է, այն դեռ երկար կաշխատեր, եթե Ավստրիայի կառավարությունը Վոլֆսփասինգի ամրոցը վաճառելու որոշում չկայացներ։

Երբ ամրոցի սեփականատեր է դարձել Թոբիաս Հուֆնագլը, այնտեղ են եկել տեղի պատմաբաններն ու լրագրողները: Նրանք հայտնաբերել են զանգը, որն իսկույն անվանել են «Հիտլերի զանգ» (Fuehrerglocke): Այն դարձել է տեղի սենսացիան:

Просмотров: 435 | Добавил: Aray | Теги: Ավստրիացի ազգագրագետները լքված ամրո | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: