Главная » 2013 » Սեպտեմբեր » 26 » Բուլղարիայում 17-րդ դարի հայկական եկեղեցի են գտել
21:30
Բուլղարիայում 17-րդ դարի հայկական եկեղեցի են գտել

Բուլղարիայում 17-րդ դարի հայկական եկեղեցի են գտել




Բուլղարական Վելիկո Տիրնովո քաղաքում հնէաբանական պեղումների ժամանակ հայտնաբերվել է 17-րդ դարի հայկական եկեղեցի։ Այժմ Բուլղարիայի մշակույթի նախարարությունը քայլեր է ձեռնարկում հայկական եկեղեցին պետության պատմամշակութային արժեքավոր կոթող ճանաչելու ուղղությամբ։ Այդ մասին հաղորդում է Кавказский узел-ը։

Նշենք, որ պեղումները բուլղարացի գիտնականները սկսել էին 2009թ. ապրիլին։ Պատմաբանները գտել են 1588թ. փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ սկզբում այդ վայրում եղել է կաթոլիկ եկեղեցի, այնուհետև այդ տարածքը գնել են Բուլղարիայում բնակվող հայերը և 17-րդ դարում ավերակների վրա կառուցել հայկական Սրբ Աստվածածին եկեղեցին։

Պեղումների ժամանակ հայտնաբերվել են հայկական տառերով և նախշազարդերով քարի կտորներ, որոնք հաստատում են, որ 17-20-րդ դարերում այդ տարածքում գործել է հայկական եկեղեցի
։

Просмотров: 480 | Добавил: Aray | Теги: Բուլղարիայում 17-րդ դարի հայկական ե | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: