Главная » 2013 » Սեպտեմբեր » 27 » Էստոնացի գանձեր որոնողին վճարել են 100 հազար եվրո
00:23
Էստոնացի գանձեր որոնողին վճարել են 100 հազար եվրո

Էստոնացի գանձեր որոնողին վճարել են 100 հազար եվրո


Էստոնացի գանձեր որոնողին, որն ամռանը կարտոֆիլի դաշտում հայտնաբերել էր միջնադարյան գանձեր, որպես պարգև վճարել են 100 հազար եվրո: Պետությանը հանձնած գանձը բաղկացած է եղել 1329 արծաթյա դրամներից և 9 արծաթյա զարդերից:

   Էրկե անունով էստոնացին (նրա ազգանունը չի նշվում) գանձերը գտել էր 2010 թ.-ի օգոստոսին: Մետաղադրամներն ու զարդերը նա հայտնաբերել էր Ռաազիկու շրջանում գտնվող դաշտերից մեկում:

   Էստոնացու կողմից հայտնաբերված մետաղադրամները թաղված են եղել գետնի տակ 1060 թ.-ի սկզբին` վիկինգների կողմից: Մետաղադրամների մեծ մասը հատված են եղել Գերմանիայում: Սակայն դրանց մեջ գտնվել են նաև մետաղադրամներ` Անգլիայից, Շվեդիայից, Հունգարիայից և Դանիայից:

   Էրկեի կողմից հայտնաբերված գանձերի ընդհանուր արժեքը գնահատվում է 200 հազար եվրո: Քանի որ տղամարդը չի թաքցրել հայտնաբերված գանձերը և հանձնել է դրանք պետությանը` նա ստացել է պարգևատրում, որն ըստ էստոնական օրենքների կազմում է գտածոյի արժեքի 50%-ը:
Просмотров: 434 | Добавил: Aray | Теги: Էստոնացի գանձեր որոնողին վճարել են | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: