Главная » 2015 » Հունիս » 19 » Եգիպտոսում հայտնաբերվել է անանուն թագուհու դամբարան
21:40
Եգիպտոսում հայտնաբերվել է անանուն թագուհու դամբարան

 

 
Մի խումբ չեխ հնէաբաններ Եգիպտոսում ինտրիգային գյուտեն արել՝ գտել են նախկինումանհայտ մի թագուհու շիրմաքար:
 Այս հայտնագործությունըկատարվել է  Կահիրեիարևմուտքում ՝ Աբուսիրում՝ 4500տարի առաջ կառավարածՆեֆերեֆրե փարավոնի տոհմի բուրգից՝ թագավորական հին դամբարանում:Գերեզմանը գտել են  Նեֆերեֆրեի սգո համալիրում, և սա հիմք է տալիս մտածելու,որ թագուհին եղել է Նեֆերեֆրեի կինը:
 
 FrancePresse  գործակալության հայտարարությունում Եգիպտոսի՝ հնություններինախարար Մամդու -էլ Դեմաթին թագուհուն անվանեց Կենտիկավես Երրորդ՝ նշելով. «Առաջին անգամ ենք հայտնաբերել այս թագուհու անունը, որը եղել էանհայտ մինչ նրա գերեզմանի հայնաբերումը»: 
 Մի պաշտոնյա ասել է, որ գերեզմանը թվագրվել է 5-րդ դինաստիայի կեսերին(մ.թ.ա.2994-2345), ունեցել է մակագրություն, որում նշվում է , որ դրա տերը եղելէ«թագավորի կինը»: Հնէաբանները նաև գտել են մոտավորապես 30 պարագաներ՝պատրաստված կրաքարից եւ կապարից:
 «Այս բացահայտումը կօգնի մեզ լույս սփռելու 5-րդ դինաստիայի որոշ անհայտկողմերի վրա, որը, զուգահեռ լինելով Չորրորդ դինաստիային, ականատես է եղել առաջին բուրգերի կառուցմանը »,- հայտնել է Ֆրանս-պրեսին Էլ Դեմաթը:
 Արշավախումբը ղեկավարում էր Չեխիայի իստիտուտի եգիպտագիտությանբաժինը , որը կապված է Պրահայի Չարլզի համալսարանին: Խմբի ղեկավարՄիրոսլավ Բարթան հայտարարության մեջ նշեց, որ իրենց նորագույնբացահայտումը  պարզապես ապացույց է  , որ հասունանում է   Աբուսիր կոչվողտարածքի  հետագա ուսումնասիրության անհրաժեշտությունը:
 «Սա ևս մեկ կարևոր հայտնագործություն է վերջին մի քանի տարվա ընթացքում,նրանց շարքում, որ բազմիցս հաստատել են, որ Աբուսիրի դամբարանը Եգիպտոսիհնագույն պատմության մասին մեր պատկերացումները վերակառուցելու համարեզակի աղբյուր են»,- ասաց Բարթան:
Просмотров: 341 | Добавил: Aray | Теги: Եգիպտոսում հայտնաբերվել է անանուն թ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: