Главная » 2013 » Սեպտեմբեր » 26 » Երիտասարդ հնէաբանները հայտնաբերել են վիկինգների գանձը
21:47
Երիտասարդ հնէաբանները հայտնաբերել են վիկինգների գանձը
Սիրողական-հնէաբաններ եղբայրներ Միքայել և Պետեր Ստոկբրո Լարսենները վիկինգների ժամանակաշրջանի գանձ են հայտնաբերել Դանիայի Շտրանդբյուգոր ավանի մերձակայքում: Մինչ այժմ այստեղ 300 առարկաներ են հայտնաբերվել, որոնք գիտնականների կողմից թվագրվել են 990 թ-ին: 
«1939 թ. սկսած՝ սա Դանիայում հայտնաբերված՝ վիկինգների ամենամեծ գանձն է»,- այսօր նշել է Դանիայի Ազգային թանգարանի ներկայացուցիչ Իյենս Քրիստիան Մեսգորը: Գտածոների թվում Դանիայում և Նորվեգիայում քրիստոնեություն բերած Խարալդա Սինեզուբոգո թագավորի խաչով 60 հազվագյուտ մետաղադրամներ են: Դրանից բացի, հայտնաբերվել է բավականին լավ պահպանված մի վզնոց: Ինչպես պարզվել է, առաջին մետաղադրամը Լարսեն եղբայրները գտել են դեռ անցած տարվա սեպտեմբերին և միանգամից թանգարանին են դիմել, գրում է «Յուլլանդս-փոսթեն» հրատարակչությունը: Գտածոն մինչև լայնածավալ պեղումներ անցկացնելը գաղտնի է պահվել: Գանձը կցուցադրվի Դանիայի ազգային թանգարանում՝ «Շտրանդբյուգորայի գանձերը» անվանումը կրող ցուցահանդեսում։
Просмотров: 434 | Добавил: Aray | Теги: Երիտասարդ հնէաբանները հայտնաբերել ե | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: