Главная » 2016 » Դեկտեմբեր » 15 » fft16_mf6103268 Թուրք հնագետները հնագույն Ուրարտուի մայրաքաղաքում գտել են շան կմախք
21:53
fft16_mf6103268 Թուրք հնագետները հնագույն Ուրարտուի մայրաքաղաքում գտել են շան կմախք

fft16_mf6103268Թուրք հնագետները հնագույն Ուրարտուի մայրաքաղաքում գտել են շան կմախք

Մ.թ.ա. VIII-VI դարերում գոյություն ունեցած Ուրարտուի թագավորության մայրաքաղաք Տուշպայի տարածքի պեղումների ժամանակ տներից մեկի նկուղում գտնվել է 3000 տարվա հնությամբ շան կմախք: Այդ մասին հայտնում է Daily Sabah-ը:

Շների ընտելացման ճիշտ ժամանակը գիտնականների շրջանում միշտ եղել է վիճաբանության առարկա, այդ պատճառով էլ շան կմախքը այդպիսի հետաքրքրություն է առաջացրել:

Հնագետները պրոֆեսոր Էրկան Կոնյարի գլխավորությամբ արդեն 6 տարի է՝ պեղումներ են կատարում Տուշպայում (Վանա լճի ափի մոտ): 2015 թվականին նրանք սկսել են պեղումներ կատարել հնագույն քաղաքի բնակելի թաղամասերում:

Տան տերերը շանը թաղել են ուղղակի իրենց տան մոտ, ինչը ցույց է տալիս հին ուրարտացիների սերը տնային կենդանիների նկատմամբ: Հին թագավորությունում ակտիվորեն զբաղվել են ոչխարաբուծությամբ, այդ պատճառով էլ հոգատարությամբ են վերաբերվել ոչխարներին հսկող շներին: Մինչ այդ կենդանիների ոսկորներ գտնվել են միայն գերեզմանների տարածքներում:

Просмотров: 412 | Добавил: Aray | Теги: fft16_mf6103268 Թուրք հնագետները հն | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: