Главная » 2013 » Սեպտեմբեր » 29 » Ֆրանսիացի հնէաբանները 4 տարվա պայմանագիր են կնքել` «Էրեբունի» արգելոց-թանգարանում պեղումներ անելու համար Էրեբունի թանգարան, պեղում, ֆրանսիաց
00:00
Ֆրանսիացի հնէաբանները 4 տարվա պայմանագիր են կնքել` «Էրեբունի» արգելոց-թանգարանում պեղումներ անելու համար Էրեբունի թանգարան, պեղում, ֆրանսիաց

Ֆրանսիացի հնէաբանները 4 տարվա պայմանագիր են կնքել` «Էրեբունի» արգելոց-թանգարանում պեղումներ անելու համար

Էրեբունի թանգարան, պեղում, ֆրանսիացիներ, ֆինանս


Հունիսի 1-ից ֆրանսիացի հնէաբաններն «Էրեբունի» արգելոց-թանգարանում սկսել են իրենց պեղումները: Նշենք, որ այս պատմահնագիտական թանգարանում ֆրանսիացի մասնագետները մշտապես գումար են տրամադրում` պեղումներ անելու նպատակով: Բազմաթիվ հարցազրույցներում նրանք նշել են, որ «Էրեբունի» արգելոց –թանգարանը, որը հանդիսանում է մ.թ.ա. 8-րդ դարի կենդանի մատյան, չի կարող անտարբեր թողնել և ոչ մի հնէաբանի:

Mardik.am-ը զրուցելով թանգարանի փոխտնօրեն Արաքսի Մեշինյանի հետ, փորձեց պարզել, թե պեղումների ընթացքում ինչ նոր գտածոներ են հայտնաբերվել:

Տիկին Մեշինյանը նշեց, որ պեղումներ են կատարվում Խալդիի տաճարի շրջակա մասում, ուսումնասիրվում է միջանկյալ շերտը, որտեղից հայտնաբերվել են աղյուսե պատեր, դռներ և խեցեղեն:

Պեղումները ֆինանսավորել է ֆրանսիական կողմը, սակայն «Էրեբունի» թանգարանի տնօրինությունն էլ իր ներդրումն ունի` 250 000 դրամ պեղումների համար համապատասխան գործիքներ և այլ պարագաներ ձեռքբերելու նպատակով:

Տիկին Մեշինյանը նշում է, որ Ֆրանսիայի հնագետները մշտապես ցանկանում են համագործակցել հայ հնագետների հետ, այս անգամը ևս բացառություն չէ:

Նշենք,  որ  այս տարի ֆրանսիացիները շարունակում են կիսատ թողած գործը: Թանգարանի փոխտնօրենը նշում է, որ նախորդ անգամ ֆրանսիացի մասնագետներն ամբողջությամբ չէին ավարտել պեղումները: Այս տարի կնքվել է 4 տարվա համագործակցության պայմանագիր: Տիկին Մեշինյանի հավաստմամբ, եթե Աստծո կամոք այս պայմանագրի շրջանակներում ավարտեն Խալիդիի հարակից տարածքի պեղումները, հաջորդ տարիների ընթացքում հնարավոր կլինի պեղել նաև ամրոցի այլ տարածքներ:

Այս ամիսները  «Էրեբունի»  արգելոց-թանգարանում զբոսաշրջիկների  ամենաեռուն շրջանն է: Թանգարանի փոխտնօրենը նշեց, որ պեղումները բնավ էլ չեն խոչընդոտում զբոսաշրջիկներին ընդունելիս, ընդհակառակը, նրանք ավելի մեծ ոգևորությամբ են այցելում արգելոց-թանգարան` տեսնելու կենդանի պեղումներ:

Պեղումները կավարտվեն հունիսի վերջին: 

Просмотров: 464 | Добавил: Aray | Теги: պեղում, ֆրանսիացիներ, Ֆրանսիացի հնէաբանները 4 տարվա պայմա, ֆինա | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: