Главная » 2013 » Սեպտեմբեր » 27 » Գերմանական աճուրդային տան ղեկավարին ձերբակալել են՝ Իտալիայում արժեքավոր գրքեր գողանալու համար
00:25
Գերմանական աճուրդային տան ղեկավարին ձերբակալել են՝ Իտալիայում արժեքավոր գրքեր գողանալու համար

Գերմանական աճուրդային տան ղեկավարին ձերբակալել են՝ Իտալիայում արժեքավոր գրքեր գողանալու համար

Գերմանական աճուրդային տան ղեկավարին ձերբակալել են՝ Իտալիայում արժեքավոր գրքեր գողանալու համար

Մյունհենում ձերբակալել են Zisska&Shauer գերմանական աճուրդային տան ղեկավար Հերբերտ Շաուերին՝ Ջիրոլամինիի նեապոլական գրադարանից 600 հատոր գիրք յուրացնելուն հանցակից լինելու կասկածանքով: Նա ձերբակալվել է օգոստոսի 2-ին, սակայն միջադեպը հանրության շրջանում լայն արձագանք է ստացել այն բանից հետո, ինչ աճուրդային տան աշխատակիցները օգոստոսի 28-ին բողոքել են դրա դեմ:

Աճուրդային տան ներկայացուցիչներն իրենց ղեկավարին ներկայացրած մեղադրանքներն աբսուրդային են համարել:

Գործը, որին հանցակից լինելու մեջ մեղադրում են Շաուերին, հարուցվել է 2012թ: Գրադարանի նախկին տնօրեն Մարինո Մասսիմո դե Կարոյին դատապարտել են 7 տարի ազատազրկման: Վերջինս կարող էր տասից ավելի հանցակիցներ ունենալ:

Ինչպես հաղորդում է «Lenta.Ru»-ն, Ջիրոլամինիի գրադարանը հիմնադրվել է 1586թ: Իր գոյության տարիներին այստեղ կուտակվել են ձեռագրերի, գրքերի եւ նոթատետրերի հավաքածուներ: Դրանց ընդհանուր քանակը գերազանցում է 160 հազարը:

Просмотров: 413 | Добавил: Aray | Теги: Գերմանական աճուրդային տան ղեկավարին | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: