Главная » 2013 » Սեպտեմբեր » 26 » Գտնվել է Մարիա I Թեոդորի մարգարիտը
21:28
Գտնվել է Մարիա I Թեոդորի մարգարիտը

Գտնվել է Մարիա I Թեոդորի մարգարիտը

Անգլիական պատմաբանները գտել են մարգարիտ, որը, ենթադրաբար, պատկանել է անգլիական թագուհի Մարիա I Թեոդորին (1516—1558)՝ Հենրիխ VIII-ի ավագ դստերը, ով պատմությանը հայտնի է Արյունոտ Մարիա անվամբ:

Ըստ The Sunday Times-ի, զարդը, որ Մարիային նվիրել է ամուսինը՝ Իսպանիայի Ֆիլիպ II թագավորը, շուրջ 10 տարի առաջ աճուրդում վաճառվել է 155 հազար ֆունտ սթեռլինգով: Մարիա I-ի մարգարիտը համարվում է աշխարհում երրորդը՝ ճիշտ կառուցվածքով կլոր մարգարիտների շարքում: Դրա երկարությունը 3.6 սմ է, եւ կշռում է շուրջ 16 գրամ: Ներկայում մարգարիտը պատկանում է Symbolic & Chase ընկերության դիլերին, ով այն գնել է որպես XVIII դարի զարդ:

Просмотров: 474 | Добавил: Aray | Теги: Գտնվել է Մարիա I Թեոդորի մարգարիտը, Անգլիական, Անգլիա | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: