Главная » 2013 » Սեպտեմբեր » 26 » Գվատեմալա. մայաների ստորջրյա քաղաքը դարձել է տեսարժան վայր
21:24
Գվատեմալա. մայաների ստորջրյա քաղաքը դարձել է տեսարժան վայր

Հնագույն Սամաբահ քաղաքը, որը գտնվել է Ատիտլան լճի հատակում, դեկտեմբերին կբացվի զբոսաշրջիկների այցելությունների համար: Մայաների ջրասույզ եղած Սամաբահ քաղաքը կդառնա Գվատեմալայի զբոսաշրջիկների  նոր տեսարժան վայրը: Հնագույն քաղաքը գտնվել է 1994 թվականին Ատիտլան լճի հատակում` երկրի հարավ-արևմուտքում: Գտնված քաղաքի տարիքը երկու հազար տարուց ավելի է: Հետազոտողները հայտնաբերել են յոթ բնակելի տներ, հանդիսավոր արարողությունների համար նախատեսված շենքեր  և  բազմաթիվ իրեր, որոնք պատրաստված են խեցեղենից, որոնց մի մասը հաջողվել է դուրս հանել լճի հատակից:

Ենթադրվում է, որ Սամաբահի ջրի տակ անցնելը կապված է Ատիտլան լճի հատակում գտնվող  հրաբուխի ակտիվացման հետ:
Քաղաքը` որպես տեսարժան վայր ներկայացնելու պաշտոնական արարողության բացումը տեղի կունենա Ատիտլանի առաջին մշակութային փառատոնի շրջանակներում, որը կանցկացվի նույնանուն քաղաքում դեկտեմբերի 2-ից 4-ը:

Զբոսաշրջիկները կարող են սուզվել 35 մետր խորությամբ, որպեսզի տեսնեն հնագույն քաղաքի մնացորդները, այցելեն կոնֆերանսների և դասալսումների հնէաբանների, պատմաբանների և ազգագրագետների մոտ:

Просмотров: 511 | Добавил: Aray | Теги: հնագետ, Գվատեմալա. մայաների ստորջրյա քաղաքը | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: