Главная » 2016 » Մայիս » 25 » Հայ 150 թագուհիները
18:16
Հայ 150 թագուհիները

Հայ ժողովրդի պատմության մեջ թագավորների կողքին իրենց ուրույն տեղն են ունեցել հայոց թագուհիները: Միջնադարում 100-ից ավելի թագուհիներ դարձել են Հայաստանի հարևան քրիստոնյա տերությունների թագուհիներ ու իշխանուհիներ, իսկ նրանցից 10-ը Բյուզանդիայի կայսրուհիներ:

Նրանց կարելի էր անվանել հայ թագուհիներ, ոչ թե հայոց թագուհիներ: Հայոց թագուհիները եղել են հայոց պետական կազմավորումների տիրակալների կանայք: Ըստ մեզ հասած տեղեկությունների, Հայաստանը ունեցել է 150 թագուհի: 103-ը ազգությամբ հայ, 1-ը ասորի, 8-ը՝ պարթև, 6-ը պարսիկ, 2-ը՝ ալան, 9-ը՝ հույն, 6-ը հռոմեացի, 4-ը՝ վրացի, 10-ը՝ ֆրանսիացի, 1-ը՝ մոնղոլ: Հայոց թագավորներից միայն Գագիկ Բ Բագրատունին էր, որ գահակալման ընթացքում ամուսնացած չէր: Բայց հետագայում գահընկեց լինելուց հետո ամուսնացել է:

Պատմության ընթացքում հայոց թագուհիներն օգնել են իրենց ամուսիններին, մասնակցել երկրի կառավարման ու պաշտպանության գործին:

Просмотров: 525 | Добавил: Aray | Теги: Հայ ժողովրդի պատմության մեջ թագավոր | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: