Главная » 2013 » Սեպտեմբեր » 28 » Հին Ամֆիպոլիսում, Աթենքից մի քանի հարյուր կիլոմետր հեռու հայտնաբերվել է մ.թ.ա. 4-րդ դարի հսկայական մարմարե դամբարան:
23:51
Հին Ամֆիպոլիսում, Աթենքից մի քանի հարյուր կիլոմետր հեռու հայտնաբերվել է մ.թ.ա. 4-րդ դարի հսկայական մարմարե դամբարան:


Հին Ամֆիպոլիսում, Աթենքից մի քանի հարյուր կիլոմետր հեռու հայտնաբերվել է մ.թ.ա. 4-րդ դարի հսկայական մարմարե դամբարան:

 Հույն հնէաբանները հայտնաբերել են գերեզման, որը հնարավոր է, որ եղել է հին ժամանակաշրջանի մեծագույն զորավար Ալեքսանդր Մակեդոնացու հանգչելու վերջին վայրը,- հայտնում է Daily Mail-ը: Հրատարակության տվյալներով , հույն գիտնականները հայտնաբերել են մարմարե հսկայական դամբարան հին Ամֆիպոլիսում, որը գտնվում է մի քանի հարյուր կիլոմետր հեռու մայրաքաղաք Աթենքից:Դամբարանը կառուցվել է մ.թ.ա. ձ-րդ դարում,որը համապատասխանում է այն ժամանակաշրջանին, երբ ապրել է զորավարը, իսկ նրա չափսերը ցույց են տալիս , որ այն չէր պատկանում շարքային կառավարողի:Ի դեպ, ենթադրությունները,որ այնտեղ գտնվում է Ալեքսանդր Մակեդոնացու դիակը, դեռ ապացուցված չեն:Առասպելական թագավորի եւ զորավրի հանգչելու վայրը հայտնի չէ:Պատմաբանների մեծամասնության կարծիքով, նրա հանգչելու առավել հնարավոր վայրը համարվում է Եգիպտոսը:Դեռ ավելի վաղ հետազոտողները գտել էին դամբարաններ, որոնք կարող էին պատկանել Ալեքսանդր Մակեդոնացուն, սակայն հետագա ուսումնասիրությունները այդ վարկածները հերքել էին:
Просмотров: 449 | Добавил: Aray | Теги: Հին Ամֆիպոլիսում, Աթենքից մի քանի հարյուր կիլոմետր հե | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: