Главная » 2013 » Հոկտեմբեր » 12 » Հին Եգիպտոսի ռազմի աստվածուհու 14 արձան է հայտնաբերվել
17:48
Հին Եգիպտոսի ռազմի աստվածուհու 14 արձան է հայտնաբերվել


Եգիպտոսի Լուքսոր քաղաքում գերմանացի գիտնականները Հին Եգիպտոսի ռազմի աստվածուհու՝ Սեխմեթի 14 արձան են հայտնաբերել, հայտնում է Interfax-ը՝ այդ երկրի՝ հնությունների գործերով նախարարության հայտարարության հիման վրա:
Նշվում է, որ Սեխմեթի՝ գահին նստած առյուծի գլխով կնոջ արձանները վերաբերում են Ամենհոթեփ 3-րդ փարավոնի գահակալության շրջանին՝ մ.թ.ա 1410-1372թթ.:

 

Գիտնականները տարակարծություն ունեն այն հարցում, թե փարավոնին ինչն է դրդել հրամայել 14 2 մետրանոց արձան ստեղծել: Ըստ հիմնական վարկածի՝ Ամենհոթեփը մեծապես պաշտել է այդ աստվածուհուն: Մեկ այլ վարկածով՝ նա հիվանդություն ունեցել և ենթադրում էր, որ Սեխմեթի աստվածային ուժը կօգնի բժշկվել

Просмотров: 485 | Добавил: Aray | Теги: Հին Եգիպտոսի ռազմի աստվածուհու 14 ա | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: