Главная » 2013 » Դեկտեմբեր » 30 » Հին հայկական Ամանոր կամ նավասարդ
21:03
Հին հայկական Ամանոր կամ նավասարդ

Հին հայկական Ամանոր կամ նավասարդ

Հայկական նոր տարին: Այս օրը կապված է Հայկի` բաբելոնյան թագավոր, հսկա Բելին սպանելու հետ կապված: Ըստ ավանդույթի հենց այդ օրվանից սկիզբ է առել Հայկի ազգը` հայք, հայկազունք, և սկիզբ է առել հայկական տոմարը: Ինչպես այսօր, այնպես էլ հնում, այս օրը համազգային մեծ տոն է եղել: Գլխավոր տոնախմբությունները անցնում էին Արածանի գետի ափերին, Նփատ լեռան ստորոտում: Հանդիսություններին մասնակնցում էին թագավորն ու թագուհին, ինչպես նաև հայ զորավարները` բանակի հետ: Այստեղ էին հավաքվում հայերը երկրի բոլոր անկյուններից, քանի որ տոնի կարևորագույն նպատակը ոչ թե ուրախությունն էր, այլ ժողովրդի միասնությունը:

Տոնահանդիսությունները սովորաբար տևում էին մի քանի օր: Դրանցից մեկը հատկացվում էր քաղցր ըմպելիքներ և թեթև գինիներ համտեսելու համար: Հետաքրքիր է, որ չնայած դրան, ի տարբերություն մեր օրերից, ամոնորյա հնում հան-դիսու¬թյունների հազվագյուտ մարդ¬իկ էին հարբում, քանի որ ըստ ժողովր¬դական առածների աստվածները հարբեցող¬ներին պատժում էին:

Ըստ այլ առածի` «առանց գինու կգա ամանորը, առանց նղածաղկի կուշանա»: Հնում վաղածաղիկը ամենատարծված և սիրված համեմունքն էր: Արարատի լանջերին աճող այդ համեմունքը հավաքվում և չորացվում էր Մասյածոտնի և Տժակատքի հայերի կողմից, ինչից հետո այն տարածվում էր ողջ Հայաստանով: Կարևոր չէր, թե երկրի որ ծայրում էր ապրում հայը, ամանորին նա պարտադիր ուներ նղածաղիկ: Այս համեմունքի օգտագործումը խորհրդանշում էր ազգի միասնությունը, քանի որ կապում էր բոլոր հայերին Մասիսի` հայրենիքի սրտի հետ:

Մի քանի դար տևած ընդմիջումից հետո ավանդական ամանորը կրկին սկսեց տոնվել մեր օրերում: Ամեն տարի օոգոստոսի 11-ին հին հայկական ավանդական նոր տարին նշվում է Գառնու հեթանոսական տաճարում:

Просмотров: 1053 | Добавил: Aray | Теги: Հայկական նոր տարին: Այս օրը կապված , հսկա Բելին սպանելու հետ կապված: Ըստ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: