Главная » 2013 » Հոկտեմբեր » 13 » Հնագետները 2013թ.-ին կվերադառնան Տրոյա և կիրականացնեն վերջին 140 տարվա խոշորագույն պեղումները
11:18
Հնագետները 2013թ.-ին կվերադառնան Տրոյա և կիրականացնեն վերջին 140 տարվա խոշորագույն պեղումները


Գալիք տարի տարբեր բնագավառների գիտնականներից կազմված խումբը կսկսի հանրահայտ Տրոյա քաղաքի հետազոտությունների նոր փուլը, հայտնում է The Telegraph-ը։

 

Նոր գիտարշավը կղեկավարի Վիսկոնսինի համալսարանի պրոֆեսոր Ուիլյամ Էյլվարդը, ով ունի հնագույն բնակավայրերի պեղումների բավական հարուստ փորձ։ Այս նախագիծը հավակնում է դառնալ ամենազանգվածային վերջին 140 տարվա ընթացքում՝ Շլիմանի պեղումներից ի վեր։ Ամերիկացի մասնագետներից բացի, նոր գիտարշավում ներգրավված կլինեն նաև թուրք հնագետներ։

 

«Մեր նպատակն է նոր, ավելի ընդգրկուն տեղեկություններ ստանալ այս վեհաշուք քաղաքի մասին։ Թեև նախկին պեղումների շնորհիվ մեզ շատ բան է հայտնի Տրոյայի ու նրա բնակիչների մասին, սակայն դեռևս պետք է պարզել տրոյացիների էթնիկ ինքնությունը, նրանց ղեկավարների գերեզմանոցների վայրերը»,-նշել է Էյլվարդը։

 

Չնայած  որ այս հայտնի բնակավայրում իրականացվել են բազմաթիվ պեղումներ, այնուամենայնիվ հնագետներին հաջողվել է ուսումնասիրել հնագույն հուշարձանի ընդամենը 1/5-րդ  մասը միայն։ Լեգենդար Տրոյայի գտնվելու վայրի մասին տեղեկությունները եկել են անտիկ աղբյուրներից։ Գերմանացի հնագետ Հենրիխ Շլիմանն առաջինն է եղել, ով որոշել է ստուգել այդ աղբյուրների իսկությունն ու արդյունքում հայտնաբերել է քաղաքը։

Просмотров: 393 | Добавил: Aray | Теги: Հնագետները 2013թ.-ին կվերադառնան Տր | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: