Главная » 2013 » Սեպտեմբեր » 28 » Հնագետները գտել են ХVI դարի ՄԼԹ ռազմիկի յուրահատուկ ասպետական զրահ Մստիսլավի տակ`Վիխրում, հնագետները հայտնաբերել են 16-րդ դարի Մեծ Լիտվիայի
23:49
Հնագետները գտել են ХVI դարի ՄԼԹ ռազմիկի յուրահատուկ ասպետական զրահ Մստիսլավի տակ`Վիխրում, հնագետները հայտնաբերել են 16-րդ դարի Մեծ Լիտվիայի
Հնագետները գտել են ХVI դարի ՄԼԹ ռազմիկի յուրահատուկ ասպետական զրահ Մստիսլավի տակ`Վիխրում, հնագետները հայտնաբերել են 16-րդ դարի Մեծ Լիտվիայի թագավորության ռազմիկի յուրահատուկ ասպետական զրահ: Շուրջ 3 օր `օգոստոսի 23-ից 25ը, գրեթե առանց հանգստի հերթափոխով աշխատում էին հնագետներն ու ջրասույզները , օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները, որպեսզի ձեռք բերեն ասպետական ժամանակաշրջանի թանկարժեք արտեֆակտը: Զրահը պահպանվել է հիասքանչ կերպով, իսկ հայտնաբերված սալադի սաղավարտը չկա Բելառուսի ոչ մի թանգարանում և հետխորհրդային տարածաշրջանում: Դրանցից մի քանիսը պահպանվել են միայն Եվրոպայում: Ի սկզբանե, հայտնվելով Իտալիայում, սալադները ձեռք բերեցին մեծ հեղինակություն Գերմանիայում, դառնալով 15-րդ դարի երկրորդ կեսի բնորոշ գերմանական սաղավարտը, հանդիսանալով գոտիկական զրահի բնորոշ գիծը: Հիասքանչ պահպանվել են նաև հենց պողպատե զրահը ծածկված գոմեշի կաշվով և արույրե թիթեղներով, ձեռնոցներ, ինչպես նաև էլեմենտներ կաշվե և վուշե հագուստներից: <<Դա ասում է այն մասին, որ զրահը պատկանում էր շատ հարուստ մարդու, որը ենթադրաբար զոհվել է ռուս-լիտվական պատերազմի ժամանակ (1500-1503 թթ.): Ինչպես հայտնի է, պայքարը մոսկովյան և լիտվական թագավորությունների միջև արևմտառուսական հողերի համար առաջ է քաշել մի շարք ռուս-լիտվական պաատերազմների 15-ից 16-րդ դարերում>>,- ասել է Իգոր Մարզալյուկը: Զրահը այսօր հանձնվել է վերականգնման: Ծրագրվում է, որ արտեֆակտը կներկայացնեն մարդկանց հնագիտական ցուցահանդեսին Բիխովսկի ամրոցում: Իգոր Մարզալյուկի խոսքերով, վայրը, որտեղ գտնվել է ասպետական զրահը, կհսկվի և' ժողովրդական, և' պետական ոստիկանության կողմից: Հաջորդ շաբաթ այդտեղ կժամանի ևս մեկ հնագիտական արշավախումբ, որպեսզի շարունակեն հետազոտություններն ու պեղումները: Չէ որ այդ վայրին մոտիկ, գտնվել են նաև տարբեր ժամանակաշրջանների հին բնակավայրեր: Օրինակ, հնագետները գտել են հին գործիք գրելու համար, ծածկված արծաթով:
Просмотров: 722 | Добавил: Aray | Теги: հնագետները հայտնաբերել են 16-րդ դար, Հնագետները գտել են ХVI դարի ՄԼԹ ռազ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: