Главная » 2013 » Սեպտեմբեր » 26 » Հնագետները հայտնաբերել են «քարանձավային ֆիլմ» (տեսանյութ)
21:11
Հնագետները հայտնաբերել են «քարանձավային ֆիլմ» (տեսանյութ)

Հնագետները հայտնաբերել են «քարանձավային ֆիլմ» (տեսանյութ)




Ֆրանսիացի հնագետները հայտնաբերել են,, որ նախապատմական նկարիչները կարողանում էին բացառիկ վարպետության ժայռարվեստում անիմացիայի տարրերի ներմուծմամբ արտահայտել շարժում։ Հետազոտությունը տպագրվել է Antiquity պարբերականում, որի համառոտ բովանդակությունը ներկայացնում է Science News-ը։

Հեղինակները դիտարկել են ժայռարվեստի մինչև այժմ հայտնի բոլոր նմուշների ընդհանրական պատկերը և հրապարակել են նաև մինչև այժմ անհայտ որոշ ժայռանկարներ Շովե և Լա Բոմ Լատրոն (La Baume Latrone) քարանձավներից։

Ֆրանսիայի տարածքի 12 անձավների 53 նկարներում հայտնաբերվել են անիմացիայի տարրեր։ Հետազոտողները դրանք բաժանել են ըստ շարժման ներկայացնման 3 տեսակների։

Առաջինը, հինքարեդարյան նկարիչները նկարել են վագրերին, բիզոններին, և այծքաղներին այնպես, որ միևնույն նկարում կենդանիները պատկերվել են շարժման տարբեր փուլեր ներկայացնող դիրքերով։ Կենդանիներին նկարել են մեկից ավելի գլուխներով, բազմաթիվ ոտքերով և պոչերով՝ որպես տարբեր «ստոպ-կադրեր»։

Երկրորդը, հնագույն մարդիկ պատկերել են նաև նկարների հաջորդական սերիաներ՝ տարաբնույթ դիրքերով, նման նրան, ինչպես դա անում են ժամանակակից կոմիքսներում կամ ռեժիսյորական պատկերաշարքերում։

Վերջապես, հնագետները հայտնաբերել են ոսկրե և քարե սկավառակներ, որոնք մակերևույթին պատկերվել են նույն կենդանու տարբեր դիրքեր։ Այդ սկավառակների կենտրոնում անցք էր արվում, որով անց էր կացվում առանցք սկավառակը պտտել կարողանալու համար։ Ուսումնասիրողները գտածոների հիման վրա վերակազմել են այդ սկավառակները և ցույց տվել, որ դրա պտույտը ստեղծում է շարժման պատրանք։

Հետազոտված պատկերների միջին տարիքը կազմում է 30 հազար տարի։ Ավելի վաղ մեկ այլ գիտական խումբ հայտնաբերել էր Եվրոպայի հնագույն ժայռարվեստի տեսակը։ Ֆրանսիայի տարածքում գտնված այդ պատկերների տարիքն է 37 հազար տարի։

Просмотров: 397 | Добавил: Aray | Теги: Հնագետները հայտնաբերել են «քարանձավ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: