Главная » 2016 » Դեկտեմբեր » 4 » Հնագետները անգլիացի թագավորի գերեզմանում սիրիական հանքաձյութ են գտել
13:59
Հնագետները անգլիացի թագավորի գերեզմանում սիրիական հանքաձյութ են գտել

Բրիտանացիները Միջին Արեւելքի երկրներից ապրանքներ էին գնում դեռեւս 1300 տարի առաջ: Այս մասին է վկայում անգլիացի թագավորի գերեզմանում գտած 6-7-րդ դարերի սիրիական բիտումը: Հնագետներն այս մասին հայտնել են PLOS One ամսագրին, փոխանցում է The Conversation-ը:

Մեծ Բրիտանիայի արեւելքում գտնվող գերեզմաններից մեկում, որը ենթադրաբար պատկանում էր թագավոր Ռեդվալդին, ավելի վաղ նավակի հետք էին գտել, որը հավանաբար օգտագործել էին հուղարկավորության համար: Մարմինն աբողջովին քայքայվել է: Հայտնաբերել են նաեւ սաղավարտ, թուր, վահան, ոսկյա դրամներով դրամապանակ: Հնագետները նաեւ գտել էին իրենց կարծիքով ծառի խեժի կտորներ: Սակայն քիմիական անալիզը ցույց է տվել, որ դա հանքաձյութ է եղել՝ բիտում, որը հին ժամանակ շատ թանկ էր գնահատվում: Այն օգտագործում էին տարբեր նպատակներով՝ զմռսելուց մինչեւ ջրամեկուսում: Ընդ որում անալիզը ցույց է տվել, որ նմուշները բնական հանքաձյութի այն աղբյուրներից է վերցված, որոնք ենթադրաբար Սիրիայում են:

Բաց է մնում հարցը, թե ինչի նպատակով էր ծառայում բիտումը գերեզմանում:

Просмотров: 455 | Добавил: Aray | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: