Главная » 2014 » Սեպտեմբեր » 6 » Հնէաբանները Դաունի համախտանիշով ամենահին հիվանդին են գտել
20:15
Հնէաբանները Դաունի համախտանիշով ամենահին հիվանդին են գտել

Հնէաբանները Դաունի համախտանիշով ամենահին հիվանդին են գտել

 

Ֆրանսիայում Դաունի համախտանիշի ամենավաղ հաստատված դեպքն է հայտնաբերվել: Խոսքը 1500 տարի առաջ մահացած երեխայի կմախքի մասին է: Հնէաբանների խոսքով, հուղարկավորության եղանակն այն բանի մասին է վկայում, որ վաղ շրջանի մարդիկ Դաունի համախտանիշի կրողների նկատմամբ որեւէ նախապաշարմունք չեն ունեցել, հաղորդում է News Scientist-ը:

Ֆրանսիայի արեւելքում` Շալոն-սյուղ-Սոնե եկեղեցու հարեւանությամբ գտնվող` մ.թ. 5-6 դարերին թվագրվող գերեզմանոցի տարածքում իրականացված պեղումների արդյունքում 94 մարդկանց մասունքներ, այդ թվում` փոքր եւ լայն, հիմքը` հարթ գանգով եւ բարակ գանգոսկրերով երեխայի կմախք է հայտնաբերվել: Բորդոյի համալսարանի գիտահետազոտական խմբի` գտածոն ուսումնասիրած անդամներից մեկի` Մայտե Ռիվոլայի (Maïté Rivollat) խոսքով, հիշյալ բնորոշումները Դաունի համախտանիշը կրող հիվանդներին են հատուկ:

Գենետիկ պատճառներով ի հայտ եկող հիվանդության արդյունքում մարդու բնական զարգացումը դանդաղում է եւ մտավոր թերարժեքության հանգեցնում: Դաունի համախտանիշով տառապող մարդկանց մոտ 21-րդ քրոմոսոմի 3 օրինակ կա` երկուսի փոխարեն: Հիվանդության նկարագիրը առաջին անգամ 19-րդ դարում է կազմվել, սակայն մեծ հավանականությամբ կարելի է պնդել, որ այն մարդու պատմության ողջ ընթացքի ուղեկիցն է եղել:

Չնայած հնէաբաններն առայժմ համախտանիշի վաղ հաստատման նվազագույն դեպքեր են հայտնաբերել:

 

Просмотров: 388 | Добавил: Aray | Теги: Հնէաբանները Դաունի համախտանիշով ամե | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: