Главная » 2013 » Սեպտեմբեր » 26 » Հույն հնէաբանները սկսում են Սիկիոնեում գտնվող հնագույն թատրոնի պեղումները
21:40
Հույն հնէաբանները սկսում են Սիկիոնեում գտնվող հնագույն թատրոնի պեղումները

Հույն հնէաբանները սկսում են Սիկիոնեում գտնվող հնագույն թատրոնի պեղումները


Հունաստանի Կենտրոնական հնէաբանական խորհուրդը համաձայնեցրել է Սիկիոնեում (քաղաք Պելոպոնեսի հյուսիս-արևմուտքում ) գտնվող հնագույն թատրոնի պեղումների, վերականգնման և պահպանության ծրագիրը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Աթենքի լրատվական գործակալությանը։

Ենթադրվում է, որ նախագծի ավարտից հետո թատրոնը կրկին կաշխատի։


Սիկիոնեի թատրոնը ամենախոշոր հնագույն թատրոններից է. այստեղ կա մոտ 10 հազար հանդիսատեսի համար նախատեսված նստատեղ։ Թատրոնում անցկացվել են մրցույթներ ոչ միայն լավագույն դրամայի համար, այլև քաղաքացիների ժողովներ։ Այն կառուցվել է մ.թ.ա. 4-րդ դարի վերջին – 3-րդ դարի սկզբին, և վերակառուցվել է մ.թ. 146թ. հռոմեական ժամանակաշրջանում։


Առաջին փուլում (2013-2014թթ.) նախատեսվում է անցկացնել թատրոնի ամբողջական դիագնոստիկա, որոշել խնդիր ունեցող վայրերը, մշակել հուշահամալիրը պահպանելու քաղաքականություն։ Դրա համար շրջանի քաղաքները կհատկացնեն 200 հազար եվրո։ Բացի այդ, 10 հազար եվրո կհատկացնի «Դիազոմա» ոչ կոմերցիոն կազմակերպությունը, սպասվում են նաև այլ նվիրատվություններ։


Երկրորդ փուլում (2015-2019թթ.) և, կախված ֆինանսավորումից, կշարունակվեն պեղումները, պաշտպանիչ աշխատանքները և թատրոնի վերականգնումը։

Просмотров: 353 | Добавил: Aray | Теги: Հույն հնէաբանները սկսում են Սիկիոնե | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: