Главная » 2016 » Դեկտեմբեր » 15 » Հրապարակվել է «Ստամբուլի հնագույն ընտանիքները» անվանումով ցանկ, որում տեղ են գտել նաև հայազգի Բալյանները
21:47
Հրապարակվել է «Ստամբուլի հնագույն ընտանիքները» անվանումով ցանկ, որում տեղ են գտել նաև հայազգի Բալյանները


 

Թուրքական «Սաբահ» թերթը հրապարակել է «Ստամբուլի հնագույն ընտանիքները» անվանումով ցանկ, որում տեղ են գտել նաև հայազգի Բալյանները: 
 

Թերթն այդպես էլ խուսափել է խոսել Բալյանների հայկական ծագման մասին և բավարարվել է պարզապես «Բալյան ընտանիք» ձևակերպմամբ: 

Картинки по запросу balyan ailesi

Ինչպես հայտնի է՝ Բալյանների գերդաստանը եղել է օսմանյան շրջանի ամենահայտնի ճարտարապետների գերդաստաններից մեկը, որի անդամները կառուցել են Ստամբուլի ամենահայտնի պալատներից ու մզկիթներից շատերը: Մինչդեռ Թուրքիայում խուսափում են խոսել Բալյանների հայկական ծագման մասին: Հաճախ զբոսաշրջիկներին ուղեկցող էքսկուրսավարները նրանց մասին պատմում են իբրև «Բալյանի» իտալական տոհմ: 
 

Անդրադառնալով հայտնի Դոլմաբահչե պալատի ճարտարապետ Կարապետ Բալյանին՝ «Սաբահը» նշել է, որ Բալյան ընտանիքի անդամներից Կարապետ Բալյանն իր 30-ամյա գործունեության ընթացքում կառուցել է 7 պալատ, 4 գործարան, 1 մզկիթ, 2 հիվանդանոց, 3 դպրոց, 2 ջրամբար և 7 եկեղեցի: 

 

Հայտնի ճարտարապետի 10 երեխաներից 4-ը՝ Նիկողոսը, Սարգիսը, Հակոբը և Սիմոնը, հետագայում շարունակել են հոր մասնագիտությունը:



Օսմանյան պատմագրության մեջ Բալյանը հիշատակվում է որպես «Դոլմաբահչեն կառուցած ճարտարապետ»։ 

Картинки по запросу Dolmabahce

Картинки по запросу Dolmabahce
Նշվում է, որ նա հանդիսացել է պալատական ճարտարապետ Մահմուդ Երկրորդ, Աբդուլմեջիթ և Աբդուլազիզ սուլթանների օրոք:

 

Նշվում է նաև, որ Կարապետի հայրը՝ Բալի Քալֆայի թոռ Գրիգորը, առաջինն է սկսել օգտագործել Բալյան ազգանունը: Վերջինս նաև ընկերական հարաբերություններ է ունեցել սուլթան Մահմուդ 2-րդի հետ: 



Ի դեպ, օրեր առաջ թուրքական arkitera.com կայքը հայտնել է, որ հայազգի Բալյան ընտանիքի ընտանեկան դամբարանը նորոգված վիճակում այցելուների համար կվերաբացվի հոկտեմբերի 1-ից:
 

Ստամբուլի Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատանը գտնվող դամբարանը նորոգվել է Ստամբուլում գործող «Հայ ճարտարապետների միության» և Հրաչ ու Հակոբ Քըրմըզյանների անմիջական աջակցությամբ:

Просмотров: 474 | Добавил: Aray | Теги: որում տեղ են գտել նաև հայազգի Բալյա, Հրապարակվել է «Ստամբուլի հնագույն ը | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: