Главная » 2013 » Սեպտեմբեր » 26 » Իսրայելցի հնագետները հայտնաբերել են «սիրո նվեր»
21:06
Իսրայելցի հնագետները հայտնաբերել են «սիրո նվեր»
Իսրայելցի հնագետները հայտնաբերել են «սիրո նվեր»

Իսրայելցի հնագետները հայտնաբերել են «սիրո նվեր»


 
Իսրայելցի հնագետները Երուսաղեմում հայտնաբերել են կերամիկական ծխամորճ, որի վրա արաբերենով սիրային գրառում է արված: Այս մասին հաղորդվում է Իսրայելի «հասարակական հնությունների պաշտպանի» մամուլի հաղորդագրությունում:
Ծխամորճի վրա գրված սիրային գրառումը թարգմանվում է այսպես` «Սիրտը` սիրահարների լեզու է»: Հնագետների կարծիքով` ծխամորճը կարող էր լինել նվեր սիրելի մարդուն: Ինչպես բացատրել է Շախար Պունին` Իսրայելի «հասարակական հնությունների պաշտպանի» անդամը, այսպիսի խողովակներ բաժանվել են այն ժամանակ, երբ Իսրայելը Օսմանյան կայսրության մաս էր կազմում (16-19-րդ դարերում): Ծխամորճերի արտադրության կոնկրետ թվական հայտնի չէ: Պունին հայտնել է նաև, որ 19-րդ դարին պատկանող նկարներում կարելի է տեսնել երուսաղեմցի կանանց, ովքեր ծխում են նմանատիպ խողովակներ: Այս խողովակներից հնարավոր էր ծխել ինչպես ծխախոտ, այնպես էլ հաշիշ: Օսմանյան կառավարությունը սկզբնական շրջանում փորձում էր պայքարել ծխելու դեմ, սակայն վերջնական արգելել այդպես էլ չհաջողվեց: Նշենք նաև, որ կերամիկական խողովակներ օգտագործել են նույնիսկ հագուստը զարդարելու համար:
Просмотров: 445 | Добавил: Aray | Теги: արաղ, Իսրայելցի հնագետները հայտնաբերել են | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: