Главная » 2013 » Սեպտեմբեր » 26 » Իտալացի հնագետները հայտարարել են, որ հայտնաբերել են մեռյալների թագավորություն տանող ճանապարհը
20:59
Իտալացի հնագետները հայտարարել են, որ հայտնաբերել են մեռյալների թագավորություն տանող ճանապարհը

Իտալացի հնագետները հայտարարել են, որ հայտնաբերել են մեռյալների թագավորություն տանող ճանապարհը' «Պլուտոնի դարպասներ»-ը: Պլուտոնը հին հռոմեական դիցաբանության մեջ համարվում է հանդերձյալ աշխարհի տիրակալը:

«Պլուտոնի դարպասներ»-ը հայտնաբերվել են Թուրքիայի հարավ-արևմուտքում' Հիերապոլիս քաղաքի ավերակների պեղումների ժամանակ: Այն նկարագրվել է որպես թունավոր օդով լցված փոքրիկ քարանձավ, որը հանգիստ տեղավորում է մի մարդու:

«Այս տարածքը լցված է այնքան խիտ մառախուղով, որ հնարավոր չէ տեսնել գետինը: Ցանկացած կենդանի, որը հայտնվում է այստեղ, մեռնում է ակնթարթորեն: Ես գցեցի այստեղ ճնճղուկների. նրանք, վերջին շունչն արձակելով, մահացած ընկան գետնին»,- հիշատակում է Ստրաբոնը:

Այսօր Պլուտոնի սրբավայրից մնացել են միայն ավերակներ: Ինչպես բացատրել է իտալացի հնագետը, մարդիկ կարող էին հետևել սուրբ ծիսակատարություններին աստիճանների վրայից' առանց դարպասներին մոտենալու: Դարպասների մոտ միայն հոգևորականներն էին:

Գիտնականները պեղումների ժամանակ համոզվել են Ստրաբոնի ճշմարտացիության մեջ, երբ թռչունները, դժոխքի դարպասներին մոտենալով, սատկել են:

Просмотров: 447 | Добавил: Aray | Теги: որ հայտնաբերել են մեռյալների թագավո, Իտալացի հնագետները հայտարարել են | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: