Главная » 2016 » Դեկտեմբեր » 4 » ԿՆՈՋ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԱՊԱԳԱՅԻ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ S Պարզվում է՝ չինացիների 40 տոկոսը «գերնախահայրերի» ժառանգնե
14:05
ԿՆՈՋ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԱՊԱԳԱՅԻ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ S Պարզվում է՝ չինացիների 40 տոկոսը «գերնախահայրերի» ժառանգնե

Պարզվում է՝ չինացիների 40 տոկոսը առասպելական Յան-դի (կամ Շեն-նուն) եւ Հուան-դի կայսրերի ժառանգներն են, որոնց աստվածային ծագում է վերագրվում: Այս մասին հայտնել են Չինաստանի Հարավ-կենտրոնական համալսարանի գենետիկները, փոխանցում է bioRxiv.org-ը:

Դեեւս 2014 թվականին աշխատություն է հրապարակվել, որի համաձայն՝ չինացիների 40 տոկոսը երեք «գերնախահայրերի» ժառանգներն են, որոնք ապրել են նեոլիթի ժամականաշրջանում, երբ սկսել է զարգանալ հողագործությունը: Այս եզրակացությունը հիմնվում է երեք պոպուլյացիաներում հաճախ հանդիպող հապլոտեսակների՝ O3a1c, O3a2c1 и O3a2c1a, առկայության վրա, որը գեների հետ միասին ժառանգվում է Y-քրոմոսոմում: Այժմ գիտնականները որոշել են պարզել, թե արդյոք այդ հիպլոտեսակները կարո՞ղ էին նախապես պատկանել չինացի առաջին կայսրերին:

Այդ նպատակով նրանք ուսումնասիրել են առասպելներն ու պատմական ձեռագրերը եւ պարզել են, որ առասպելների համաձայն՝ չինական ազգանունների մեծ մասը ծագում է Յան-դի եւ Հուան-դի տիրակալների անուններից: Գենետիկները 2415 տղամարդու ԴՆԹ են վերցրել, որոնք իրենց ազգանուններին համապատասխան մի քանի խմբերի են բաժանվել. Ցզյան (ծագում է Յան-դի կայսեր անունից), Ին եւ Ցզի (երկուսն էլ՝ Հուան-դիի անունից): Վերջին խմբում ներառվել են միանգամից մի քանի ազգանուններ, որոնք, ինչպես կարծում են, նման են առասպելական հերոս-խռովարար Չի Յուի անվանը, որը Յան-դիի ժառանգն է:

Գիտնականները նկատել են, որ O3a1c հապլոտեսակը կրողների շրջանում ավելի խաճախ են հանդիպել Յան-դիի հետ կապված ազգանունները, իսկ O3a2c1a-ի կրողների շրջանում՝ Հուան-դիի հետ կապված ազգանունները: O3a2c1 հապլոտեսակը բնութագրական է եղել չորրորդ խմբի մարդկանց: Այսպիսով՝ գիտնականներին հաջողվել է երեք «գերնախնիներին» կապել Չինաստանի հնագույն տիրակալների հետ:

Հուան-դին Չինաստանի առաջին տիրակալներից մեկն է, որը համարվում է բոլոր չինացիների նախնին եւ դաոիզմի հիմնադիրը: Յան-դին կամ «հրե կայսրը» Չինաստանի ավանդական Արեգակի պաշտամունքի բարձրագույն աստվածություն է համարվում, ինչպես նաեւ հողագործության եւ բժշկության հովանավորը: Պատմաբանները կարծում են, որ երկու տիրակալներն էլ իրականում գոյություն են ունեցել, իսկ ավելի ուշ դարձել են առասպելների հերոսներ:

Просмотров: 403 | Добавил: Aray | Теги: Պարզվում է՝ չինացիների 40 տոկոսը առ, որոնց աստվածային ծագում է վերագրվու | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: