Главная » 2013 » Հոկտեմբեր » 13 » Մանկական Երազանք
11:06
Մանկական Երազանք
Հենրիխ Շլիման
Հենրիխ Շլիմանը հայտնի է որպես հոմերոսյան Տրոյա քաղաքի պեղումների հեղինակ: Նրա բացահայտումը մանկական հեռավոր երազանքի իրականացման մի վառ օրինակ է:
Ծնվել է 1822թ. հունվարի 6-ին, գերմանական Նեյբուկով քաղաքում:
Շլիմանի հայրը քահանա էր: Նա շատ էր որդուն լեգենդներ պատմում, սեր ու հետաքրքրություն էր արթնացնում նրա մոտ: Երբ լրանում է Հենրիխի 8 տարին, հայրը նրան նվիրում է «Համաշխարհային պատմություն երեխաների համար» գիրքը: Հենրիխը Տրոյայի պատկերներով այնքան էր հմայված, որ որոշում է ամեն գնով գտնել այդ հին քաղաքը: Սակայն այդ նպատակին հասնելու ճանապարհը շատ երկար էր ու փշոտ:
14 տարեկանում Հենրիխը թողնում է դպրոցը և աշխատանքի է անցնում նպարեղենի փոքրիկ խանութում: Աշխատում է օրուգիշեր: Հինգուկես տարի աշխատելուց հետո նա որոշում է փոխել իր կյանքն ու ծառայել նավի վրա որպես կրտսեր աշխատող: 1841 թվականին նա մեկնում էՀամբուրգ և որպես յունգ (կրտսեր նավաստի) աշխատում Վենեսուելա ուղևորվող նավում: Այնուհետև նա սովորում է Ամստերդամում և ուսումնասիրում է բոլոր եվրոպական լեզուները, հիմնում է իր սեփական գործը Ռուսաստանում, ամուսնանում է:1844 թվականին լինելով Ռուսաստանիհետ առևտրական կապեր ունեցող թղթակից և հաշվապահ, նա 22 տարեկանում սկսում է ուսումնասիրել ռուսերենը։ 1854թվականին նա ուսումնասիրում է շվեդերենը և լեհերենը։ Սակայն մանկական երազանքը նրան հանգիստ չի տալիս ու այդ նպատակով 1856 թվականին հավատարիմ մնալով իր սովորությանը 6 շաբաթում սովորում է հունարենը։ 1868 թվականին Շլիմանը Պելոպոնեսի և Տրոյայի վրայով ուղևորվում է Իթակե։
Մահացել է 1890-ի դեկտեմբերի 26-ին:
Просмотров: 669 | Добавил: Aray | Теги: Հենրիխ Շլիմանը հայտնի է որպես հոմեր | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: