Главная » 2015 » Հունիս » 19 » Նազարեթում գտել են Քրիստոսի տունը:
21:50
Նազարեթում գտել են Քրիստոսի տունը:
Նազարեթում  գտել են Քրիստոսի տունը:
 
 
Տան մոտ գտնված դամբարաններից մեկը:
 
Հնագետները գրեթե համոզված են, որ Նազարեթում պեղումների ժամանակ հայտնաբերված տանն է հասակ առել Փրկիչը:

Բրիտանական <<Biblical Archaeological Review>> գիտական ամսագրում Ռեդինգեն համալսարանի (Reading University) պրոֆեսոր, հնագետ Քեն Դարկը հրապարակել է հոդված <<Նազարեթում հայտնաբերել է Քրիստոսի տունը?>> վերնագրով:
 
Պրոֆեսորը և նրա գործընկերները 9 տարի պեղել են այն տարածքը, որտեղ ըստ տարածված լեգենդների ծնվել է Հիսուս Քրիստոսը: Եվ ահա վերջապես նրանց հաջողվել է գտնել այն տունը որտեղ մեծացել է Փրկիչը:
 
Գիտնականներին հաջողվել է ճշգրիտ որոշել շնության տարիքը (մ.թ. I դար): Ի դեպ այն ժամանակ Նազարեթում եղել է մոտ 50 տուն: Բնակարանը փորված է կրաքարե բլրի մեջ, որը ունի մի քանի միմիանց միացված սենյակներ:
 
Այնտեղ կանգուն է մնացել մեկ փայտյա դռնատեղ, իսկ տան երկու կողմերում երկու դամբարաններ: Հնագետները գտել են նաև տնային կահ-կարասի պատրաստված կրաքարից: 
 
 
Միջնադարյան փասթաթուղթ, որտեղ ճիշտ նույն տեղում պատկերված է <<Հիսուսի տունը>>: 
Դարկը կարծում է, որ հավանականությունը շատ մեծ է, որ հենց այդ տանն են ապրել Մարիամը և հյուսն Հովսեփը: Նախ, ինչպես գրված է Աստվածաշնչում, տունը շատ մոտ գտնվում է այն այրին, որտեղ հրեշտակապետ Գաբրիելը Մարիամին հայտնում է Աստծո Որդու առաջիկա ծնունդի մասին, որտեղ այժմ կանգնած է Ավետյաց եկեղեցին:
 
Բացի այդ, տունը ճշգրիտ համնկնում է 670 թվականին բյուզանդացիների կողմից Հիսուսի տան մանրամասն նկարագրությանը:
 
Եվ վերջապես, տան և դամբարանների վրա եկեղեցի է կառուցված եղել: Երևի ոչ պատահական: Հավանաբար այդ տեղը իրոք համարվել է սրբազան: Եկեղեցու ավերակները նույնպես հայտաբերվել է: 
 

Տան սենյակներից մեկը:
 
Այստեղ առաջին պեղումները սկվսել են դեռ 1880թ.-ին իսկ 1936թ.-ին այն շարունակվել է: Մեր օրերում պեղումները վերսկսվել է 2006թ.-ից և ահա 2015թ.-ին, ինչպես երևում է, ստացվել են սենսացիոն արդյունքներ:
 
Նշենք, որ <<Հիսուսի տան>> պատվին հավակնում է ևս մի բնակարան, որը 2009թ.-ին հայտաբերել են մի խումբ իսրայելական հնէաբաններ Յարդեն Ալեքսանդրի գլխավորությամբ, Իսրայելի հնէաբանության Կազմակերպությունից:
 
Տունը ունի երկու սենյակ, ներքին բակ, անձրևաջրերի հավաքման ավազան և ընդարձակ նկուղ: Շինությունը նույնպես կառուցված է մ.թ. I դարում:
 
Գիտնականները ակնարկել են, որ խոսքը հավանաբար գնում է Փրկիչի տան մասին:
 
Անհերքելի ապացույցներ, թե դրանցից որ տունն է Հիսուսինը` չկան, թեև անուղղակի փաստերը ցույց է տալիս, որ Դարկի գտածոն ավելի հավանական է:
 
Եվ վերջում, ինչ է հայտնի Հիսուսի մանկության մասին?
 
- Հիսուսի մանկության մասին հայտնի է շատ քիչ բան,- ասում է Դարկը: - Համարվում է, որ նա ջանասիրաբար ուսումնասիրել է Սուրբ Գրությունը և ցույց է տվել ընդունակություններ ատաղձագործությունից:
 

<<Հիսուսի տան>> վրա կառուցած եկեղեցու ավերակները:
 
Իրոք, ավետարաններում և Սուրբ Գրքերում անչափ քիչ տեղեկություն է հաղորդվում նրա մանկության մասին՝ ծնվել է, թաքցրել են Հերովդես թագավորից, որը մանուկների կոտորած էր կազմակերպել, կնքվել է... և արդեն գործել է մեծ տարիքում:   

Ճիշտ է գոյություն ունեն ապոկրիֆիկ (պարականոն) ավետարաններ, ուր պատմվում է պատանի Քրիստոսի մասին, օրինակ <<Ավետարան մանկության>> ըստ Թոմասի կամ ասենք <<Արաբական ավետարան մանկության>>: Սակայն այդ ստեղծագործությունները առանձնակի վստահություն չեն վայելում: 
 
Նշված <<մանկական>> ապոկրիֆները իրենցից ներկայացնում են պատմվածքների ժողովածուներ, որոնք եկեղեցու կողմից մերժվել է: Հնարավոր է, դրա պատճառը ժողովածուներում Հիսուսին ոչ այնքան էլ բարի ներկայացնելն է:  
Просмотров: 510 | Добавил: Aray | Теги: Նազարեթում գտել են Քրիստոսի տունը, քրիստոս, Աստվածաշունչ, հիսուս | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: