Главная » 2016 » Դեկտեմբեր » 4 » Օրեր առաջ հնագետները Աղձք բնակավայրում հայտնաբերել են
13:34
Օրեր առաջ հնագետները Աղձք բնակավայրում հայտնաբերել են

Օրեր առաջ հնագետները Աղձք բնակավայրում հայտնաբերել են հայոց արքաների մասունքները: Արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանն այսօր լրագրողներին ասել է, որ 2 տարի առաջ սկսել են պեղել հայտնի բնակավայրի խոնարհված եկեղեցու ներքին տարածքը, եւ խորանի տակ հայտնաբերել են քարե 3 սնդուկներ: 2-ն արդեն բացել են եւ գտել մարդկանց՝ խնամքով դասավորված մասունքները:

Ըստ Հակոբ Սիմոնյանի՝  այդ ոսկորները մաքրված են եղել փափուկ հյուսվածքներից, այսինքն՝ ժամանակին դրանք դամբարանից տեղափոխվել են սնդուկների մեջ: Այսպիսով ապացուցվում է Մովսես Խորենացու եւ Փավստոս Բուզանդի այն վկայությունը, որ ժամանակին պարսիկները թալանել են Հայոց արքաների գերեզմանները, ոսկորները փորձել են տանել Պարսկաստան՝ հավատալով, թե դրանով կթուլացնեն Հայաստանը, բայց Վասակ Մամիկոնյանին հաջողվել է վերադարձնել դրանք եւ ամփոփել Աղձք ավանում:

Դեռ պարզ չէ՝ արդյոք հնարավոր կլինի ոսկորները ԴՆԹ-հետազոտության ենթարկել, բայց մասնագետները չեն կասկածում, որ դրանք արքայական ընտանիքի անդամների աճյուններն են:

«Հստակ կարող ենք ասել, որ այստեղ վերաթաղված են եղել Արտաշիսյաններն ու Արշակունիները: Ոսկորների մի զգալի մասը բուն դամբարանում է եղել եւ չի պահպանվել, մյուս մասը ծակել են եկեղեցու ներքո գտնվող ժայռը, խնամքով դրել քարե սնդուկների մեջ»,- մանրամասնեց հնագետ Հակոբ Սիմոնյանը:

Картинки по запросу ԱղձքКартинки по запросу Աղձք բնակավայրում հայտնաբերել են հայոց արքաներ

 

Просмотров: 405 | Добавил: Aray | Теги: tagavor tagavor tag tagavor, արաքաներ, ոսկոր, դամբարան, voskor, dambaran, Arqa, tagavor | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: