Главная » 2016 » Հոկտեմբեր » 5 » Ուրֆայում հայտնաբերվել է Եդեսիայի Աբգար թագավորի դամբարանը
23:30
Ուրֆայում հայտնաբերվել է Եդեսիայի Աբգար թագավորի դամբարանը


 

 

Ներկայի Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում (պատմական Ուրֆա) հայտնաբերվել է Եդեսիայի Աբգար Ե թագավորի ընտանեկան դամբարանը. գրում է թուրքական «Հյուրիյեթ» թերթը: 

Թուրքական թերթն, անշուշտ, խուսափել է խոսել Աբգար թագավորի ազգության մասին և ներկայացրել է նրան որպես «Ուրֆայի թագավորության թագավոր»:

Նշվում է, որ Ուրֆայում հնագետ մասնագետները լայնածավալ պեղումներ են կատարել մոտ 45 000 քմ. տարածքի վրա, ինչի արդյունքում հայտնաբերվել է շուրջ 80 հնագույն դամբարան: 

 

Ըստ «Հյուրիյեթի»` «Շատ հնարավոր է, որ դամբարանների այս խումբը լինի աշխարհում խոշորագույնը»: 

Ըստ հնագետների` Աբգար թագավորի դամբարանը գտնվում է բլուրի ամենաբարձր հատվածում, որտեղ նրանք պեղումներ են կատարել: Իր մեծությամբ աչքի ընկնող այս դամբարանն ունի 10 մարդու համար նախատեսված սենյակներ, որոնցից մեկի հատակին հայտնաբերվել է հետաքրքիր խճանկար: 

Նշենք, որ Աբգար Ե թագավորը հայտնի է նաև Աբգար Հինգերորդ Ուքքամա անվամբ: 

Ըստ ավանդության՝ նա ընդունել է քրիստոնեություն, դրանով դառնալով Մ.թ. 1-ին դարի  առաջին քրիստոնյա թագավորը։ Հայ առաքելական եկեղեցու սրբերից է։ Ըստ խորենացու «Հայոց պատմության»` եղել է Հայոց թագավոր։
 

 

Մովսես Խորենացին պատմում է, որ Աբգար V-ը, «լսելով «Փրկչի» սքանչելագործությունների համբավը և հավատալով, որ դրանք մարդու զորություններ չեն, այլ Աստծու», իր բանբերների միջոցով թուղթ՝ նամակ-խնդրագիր է ուղարկում Երուսաղեմ ՝ Փրկչին, որպեսզի նա գա և բժշկի իրեն, որովհետև նրա մարմինն ապականված էր չարաչար ցավերով՝ բորոտությամբ։ Աբգարն արժանանում է Փրկչի պատասխանին, որտեղ ասվում է, որ Փրկիչը կուղարկի իր աշակերտներից մեկին, որը կգա, «կբժշկի և կյանք կշնորհի քեզ և քեզ հետ եղողներին»։ Փրկչի համբարձվելուց հետո Թովմաս առաքյալը Եդեսիա է ուղարկում Թադեոս առաքյալին, որը բուժում է Աբգարին, քաղաքի բոլոր հիվանդներին ու ախտավորներին, քարոզում Ավետարանը և Եդեսիայի եպիսկոպոս կարգում Ադդե անունով մետաքսագործին, ապա մեկնում, ըստ Մովսես Խորենացու, Աբգարի քեռորդու՝ Հայոց Սանատրուկ թագավորի արքունիք։

Աբգարը դարձի գալով նամակներ (թղթեր) է հղում Հռոմի Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսեհ թագավորին, Պարսից Արտաշիր  թագավորին, «որպեսզի նրանք ևս ընդունեն Հիսուս Քրիստոսին՝ որպես Աստծո Որդու և Փրկչի»։

Просмотров: 391 | Добавил: Aray | Теги: Ներկայի Թուրքիայի Շանլըուրֆա նահանգ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: