Главная » 2013 » Սեպտեմբեր » 27 » Պեղումները հաստատել են, որ մի ժամանակ Պերուում թագավորել է մայրիշխանությունը
00:29
Պեղումները հաստատել են, որ մի ժամանակ Պերուում թագավորել է մայրիշխանությունը
Археологи вскрывают погребальную камеру неподалёку от города Трухильо. 3 августа 2013 года, Перу (фото Douglas Suarez/AFP).
Պեղումները հաստատել են, որ մի ժամանակ Պերուում թագավորել է մայրիշխանությունը
Նախիսպանական քրմուհու բացված դամբարանը Պերուում (ութերորդը վերջին երկու տասնամյակների հնագիտական աշխատանքների ընթացքում), հնագետների կարծիքով, հերթական անգամ հաստատում է, որ 1200 տարի առաջ այս տարածաշրջանում կառավարում էին ազդեցիկ կանայք:
 Մոչե կամ մոչիկա քաղաքակրթության մասունքները, հայտնաբերվել են 2013 թ. հուլիս ամսվա վերջում, Լա Լիբերտադ կոչվող վայրում`Չյապաս նահանգի  հյուիսիսային պրովինցիայում:
Դա արդեն առաջին ձեռքբերումը չէ  այս տարածաշրջանում, որն  ապշեցրել է գիտնականներին: 2006թ. հնագետները հայտնաբերել են հայտնի <<Ցաոյի տիրուհուն>>, մահացած մոտ 1700 տարի առաջ` մեկն առաջին կին-կառավարիչներից Պերուում: 

 
<<Այս ձեռքբերումն ապացուցում է, որ կանայք  Պերուում եղել են ոչ միայն կուլտի սպասարկուներ և ծիսակարգի կատարողներ,-ասում է հետազոտությունների ղեկավար Հայմե Կաստիլոն:- Նրանք կառավարել են այստեղ և եղել Մոչիկա հասարակության թագուհիները: Սա ութերորդ կինն է, հայտնաբերված այստեղ: Իսկ տղամարդկանց գերեզմաններ, պեղումների ընթացքում, դեռ չեն հայտնաբերվել>>: 
 Քրմուհին թաղված է եղել ապշեցուցիչ երևակայությամբ 1200 տարվա խցում, որը նույնպես ցույց է տալիս, որ մոչե մշակույթի կրողները եղել են հմուտ արհեստավորներ: Դամբարանը ստեղծվել է Г ձևավոր տեսքով, կառուցված կավից և ծածկված կարմիր ու դեղին նկարներով և պղնձե ամաններով` ալիքների ու ծովային թռչունների ձևով: Քրմուհու պարանոցի մոտ հայտնաբերվել են դիմակ և դանակ: Ինչպես նաև դամբարանում հայտնաբերվել են զոհաբերություններ ( հիմնականում ոչ մեծ կերամիկական սկահակներ), թաղված տասը որմնախորշերում, մարմնից ոչ հեռու:
 
Скелет, обнаруженный в погребальной камере культуры Моче (между 200 и 700 годами нашей эры) (фото Douglas Suarez/AFP).
<<Հանդերձյալ աշխարհ քրմուհուն ուղեկցում են 5 երեխա, այդ թվում`և' մանուկներ, և' դեռահասներ,- պատմել է Կաստիլոն:- Նրանք բոլորը զոհաբերվում են>>:
Հնագետ Հուլիո Սալդանան` պատասխանատուն թաղման խցում աաշխատանքների համար, համարում է, որ գյուտը վկայում է այն մասին, որ Սան-Խոսե-դե-Մորո գյուղին մոտ գտնվում է Մոչիկա քաղաքակրթության հասարակությանը պատկանող գերեզմանատունը, որտեղ մի ժամանակ գլխավոր դերը խաղացել են կանայք:
Просмотров: 484 | Добавил: Aray | Теги: որ մի ժամանակ Պերուում թագավորել է , Պեղումները հաստատել են | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: