Главная » 2013 » Սեպտեմբեր » 28 » Պերուույում հայտնաբերվել է հարուստ թագավորական դամբարան .
23:46
Պերուույում հայտնաբերվել է հարուստ թագավորական դամբարան .

Պերուույում հայտնաբերվել է հարուստ թագավորական դամբարան .Հազար տարի առաջ Հարավային Ամերիկայի արևմուտքում, ժամանակակից Պերուի տարածքում ծաղկունք էր ապրել Ուարի քաղաքակրթությունը: Ցավոք, մինչ մեր օրերս պահպանվել են ծայրահեղ քիչ հետքեր նրա գոյության մասին. մշակութային ժառանգության մի մասը վերացվել է աղետների պատճառով, մյուսը` դարձել է ավար գանձեր որոնողների համար: Եվ այնուամենայնիվ, այստեղ ըստ տեղեկության, եկած Պերուի մշակույթի նախարարության կողմից, կա պատճառ լավատեսության համար. հնագետները հայտնաբերել և արդեն սկսել են պեղումները, ամենամեծը հայտնի հնագիտական Ուարի համալիրներից: Այժմ հաջողվել է հայտնաբերել ստորգետնյա դամբարանը: Գիտնականների կարծիքով, ամբողջ համալիրի ուսումնասիրման համար կպահանջվի ոչ պակաս քան ութ տարի: Հնագիտական Ուարի հուշարձանը, գտնվող Լիմայի հյուսիսում, հայտնաբերվել է օդային լուսանկարման շնորհիվ դեռ 2010 թվականին: Ապա պոլսկո-պերուական արշավախումբը անցել է դաշտային աշխատանքներին: Գիտնականների խոսքերով, չնայած համեմատաբար սակավ չափով նյութական մշակութային իրերին, որոշ բաներ Ուարի քաղաքակրթության մասին այնուամենայնիվ հայտնի է: Համարվում է, որ Ուարիի ժողովուրդը ստեղծել է ամենամեծ կայսրություններից մեկը Հարավային Ամերիկայում, որը տարածում էր իր ազդեցությունը հարևան պետությունների վրա:

Իր ծաղկունքի ժամանակաշրջանում(Ք. հ. 700-1000 թթ.) Ուարիի մայրաքաղաքում բնակվում էր շուրջ 40 հազար բնակիչ: Համեմատության համար. Փարիզը այդ ժամանակ կարող էր պարծենալ միայն 25 հազար բնակչությամբ: 2012 թ. աշնանը հնագետները գտել են ծիսական սենյակ, զանգվածային փայտե գահով ներսում: Հետազոտությունները ցույց են տվել, որ մի մակարդակ ներքև կան ուրիշ սենյակներ: Որպեսզի թափանցեն այնտեղ, հնագետները ստիպված են եղել հաղթահարել խոշոր քարե պատնեշը, և, ինչպես պարզվեց, գիտնականների ջանքերը ապարդյուն չէին: Խորհրդավոր վայրը բացահայտվեց ` այն ստորերկյա դամբարան էր, ծածկված 30 տոննա քարերով: Ներսում հայտնաբերվեցին 60 մարդկանց մնացորդներ, ինչպես նաև շուրջ հազար արտեֆակտ, պատկանող Ուարիի մշակույթին: Հատկանշական է, որ դամբարանում գտնվող մարմինները նստած դիրքում էին գտնվում, և ըստ նրանց մնացորդների, նրանց մի մասը զոհաբերվել են: 3 ոչ մեծ սենյակներում գտնվել են 3 կանանց մարմիններ, զարդարված ոսկե գործվածքներով: Ենթադրվում է, որ այդ կանայք ունեցել են թագավորական ծագում: Մնացորդների տարիքը կազմում է շուրջ 1200 տարի, ընդ որում <<թագուհիների>> շրջված մարմինների վրա կան միջատների թրթուրների հետքեր: Մարմնակրկիտ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այդպիսի հետքերը կարող էին մնալ միայն այն դեպքում, եթե մարմինները մահից հետո դուրս են բերել մակեկերես կարճ ժամանակով: Գիտնականների կարծիքով, վերջինը կապված է տեղային մշակույթի յուրահատկություններով և ուղղված է հարգարժան վերաբերմունքով դեպի մահացածները: Եվս մեկ հետաքրքիր գյուտ է հանդիսանում հին կռվի պատկերով գավաթը: Համարվում է, որ գավաթի վրա դրոշմված է պայքարը Ուարիի և նրա հարևանների միջև. նրանց մշակույթի մասին հետքերը հանելուկային կերպով կտրվում են մ. թ. հ. 18-րդ դարում: Հնարավոր է, որ Մոչեն եղել է գրավված Ուարիի կողմից և որպես հետևանք դարձել է հնագույն կայսրության մի մասը: Համենայն դեպս, գիտնականները հույս ունեն, որ Պերուում գտնված հնագիտական համալիրը կօգնի հասկանալ տեղական քաղաքակրթության անցյալի մասին, թեկուզ բացառված չէ, որ նոր պատասխանները կստեղծեն մեծ քանակությամբ հարցերի մի նոր շղթա:

Просмотров: 488 | Добавил: Aray | Теги: փող, հնէաբան, պերու, Պերուույում, հարստություն, ոսկի, հայտնաբերվել է հարուստ թագավորական , դամբարան, արծաթ, Լիմա | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: