Главная » 2013 » Հոկտեմբեր » 12 » Սահարա անապատում պեղել են միլիոնավոր շների մնացորդներով լաբիրինթոս:
17:45
Սահարա անապատում պեղել են միլիոնավոր շների մնացորդներով լաբիրինթոս:

Սահարա անապատում պեղել են   միլիոնավոր շների մնացորդներով լաբիրինթոս: 

Քարդիֆֆ համալսարանի մասնագետները  հետազոտել են գտածոն ու  եզրակացրել, որ մումիացված կենդանիների թիվը  մոտավորապես 8 մլն է: Իսկ կառույցը, որտեղ դրանք պահված են` 2,5 հազար տարի: Այն գտնվում է 10-12 մ խորության վրա. կենտրոնական միջանցք է` մի շարք ճյուղավորումներով: Հետազոտությամբ  պարզվեց նաև, որ շներից բացի թաղված են նաև կատուներ, շնագայլեր, սակայն դրանց թիվը քիչ է: Շատ կենդանիներ սպանվել ու մումիայի են վերածվել  անմիջապես ծնվելուց հետո: «Այս կենդանիների մի մասը զոհաբերված է:  Կենդանիներն, ըստ էության միջնորդի դեր են կատարել խնդրողի ու աստծու միջև»,-պարզաբանել է  պատմահնէաբան Պոլ Նիկոլսոնը:

Փորձագետները շարունակում են հետազոտություններն ու հույսեր փայփայում, որ երբևիցե կգտնեն Թութանհամոնի մահվան պատճառը: Վերջին հետազոտություններով պարզվել է, որ 19-ամյա փարավոնը մահացել է մալարիայից, իսկ մինչ այդ կարծում էին, որ նա սպանվել է:

Просмотров: 392 | Добавил: Aray | Теги: Սահարա անապատում պեղել են միլիոնավո, որ մումի | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: