Главная » 2016 » Սեպտեմբեր » 22 » Շատո-Գայար ամրոցի հանելուկը
22:53
Շատո-Գայար ամրոցի հանելուկը

 

Սենսացիոն գտածո Շատո-Գայարում:
 
 
Հանելուկներ պատմության խորքերից
 
2008թ.-ի մայիսին Բրիստոլի համալսարանի հնեաբանները Շատո-Գայար ամրոցի տարածքում պեղումներ կատարելիս կատարել են սենսացիոն հայտնագործություն:  
 
2.5 մ խորության վրա հայտնաբերվել է երկաթից պատրաստված իրեր, որոնք զինվորի պաշտպանիչ հագուստի մասեր էին:
 
 
Նրանից ոչ հեռու հնեաբանները հայտնաբերել են երկրորդ գտածոն՝ հուղարկավորված ձիու կմախք: 

Պեղումների ժամանակ հայտնաբերել են նաև ֆրանսիական հին դրամներ Ֆիլիպպ II Ավգուստի (1180-1223) և Ռիչարդ հերցոգ Ակվիտանիի պատկերով, որը թույլ է տալիս մտածել, որ գտածոները պատկանում են Ռիչարդ I Առյուծի Սիրտ (1189-1199гг.) արքայի կառավարման ժամանակաշրջանին: 
 
 
ХII դարի հեծանիվը Շատո-Գայար ամրոցից:

Շատո-Գայարը Ռիչարդ արքայի սիրած ամրոցն էր, որի կառուցման համար նա ոչինչ չէր խնայում: 
 
 
Երբ զգուշությամբ հանված գտածոները հնեաբանները մաքրեցին դարավոր հողից, ապա նրանց զարմանքին չափ չկար: Կասկած վեր էր, որ հողի տակ 9 դար մնացած երկաթյա իրերը հեծանիվի մասեր էին: 
 
 
<<Դա իրոք շատ անսովոր գտածո է, - պատմում է արշավախմբի ղեկավար, Բրիստոլի համալսարանի պրոֆեսոր Ջոն Ուիլյամսը, - հեծանիվ ХII դարում, դրան դժվար է հավատալ, սակայն պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները կասկածի տեղիք չէին տալիս>>: 
 
 
Պեղումները Շատո-Գայարում:
 
Շուտով պարզվեց նաև թե ինչպես է պահպանվել երկաթյա մասերը: Սպեկտրալ հետազոտությունները ցույց տվեցին, որ մինչ հողի տակ թաղելը երկաթյա մասերը մշակվել են մեղրամոմով, որը թույլ չի տվել մետաղին քայքայվել: 
 
Կամաց-կամաց գիտնականներին հաջողվում է վերականգնել ասպետների ժամանակաշրջանում պատրաստված հեծանիվի արտաքին տեսքը: 
 
Այդ հարցում նրանց օգնում են ինժեներ-կոնստրուկտորներ Ստիվ Բերկլին և Էնդրյու Հոփկինսը, որոնք ժամանում են պեղումների վայր Քեմբրիջի համալսարանի գիտա-հետազոտական կենտրոնից: 
 
<<Երբ ինձ զանգահարեցին ու հայտնեցին, որ պեղումների ժամանակ հայտնաբերվել է ХII դարի կոնստրուկցիա շատ նման հեծանիվի, ես բացականչեցի - դա հնարավոր չէ – պատմում է Ստիվ Բերկլին, - Եթե չլիներ արշավախմբի ղեկավար Ջոն Ուիլյամսը, որին ես հոյակապ ճանաչում եմ, ապա կհամարեի, որ դա ապրիլմեկյան կատակ է: 

Սակայն, փաստը մնում է փաստ, որ Շատո-Գայարում իրոք գտնվել է ժամանակակից հեծանիվի “նախնին” : 

Օգնելով հնեաբաններին մաս առ մաս այն վերականգնել, մենք Էնդրյու հետ գծագրերի փոխարեն աշխատում էինք պատկերացնել նրա արտաքին տեսքը և մասերի տեղաբախշումը: 

Անկեղծորեն խոստովանում եմ, մենք հիացած և մեծ հարգանքով ենք լցված միջնադարյան այն գյուտարարի նկատմամբ, ով կարողացել է հնարել ու իրականացնել այս չափազանց բարդ տեխնիկական նախագիծը>>: 
 
 
Հեծանիվի գտնված մասերը:
 
Որտեղից միջնադարում կարող էր հայտնվել հեծանիվ: 
 
Առայժմ երկու վարկած է շրջանառվում Շատո-Գայարում գտնված հնագիտական արտեֆակտի վերաբերյալ: 
 
Կամ հեծանիվի գյուտը շատ ավելի հին է քան մենք կարծում ենք (որը ամենահավանականն է), կամ էլ նրա պատրաստման եղանակը միջնադարյան վարպետներին հայտնել է ապագայից ժամանած ճանապարհորդը: 
Просмотров: 464 | Добавил: Aray | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: