Главная » 2016 » Դեկտեմբեր » 15 » Ստամբուլում հնագույն բժշկության 1400-ամյա առարկաներ են գտել
21:44
Ստամբուլում հնագույն բժշկության 1400-ամյա առարկաներ են գտել
  •  

 

Ստամբուլում պեղումներ կատարած հնագետները հայտարարել են հնագույն բժշկական առարկաների ամենամեծ հավաքածուն հայտնաբերելու մասին: Դրանք գտել են Ստամբուլի արեւմուտքում գտնվող Քյուչուքչեքմեջե լճի ափին: Երաշտից հետո ջրի մակարդակը նվազել է, եւ առարկաները հասանելի են դարձել: Այս մասին գրում է Informing-ը՝ վկայակոչելով Daily Mail-ը:

«Գտածոների տարիքը կարող է 1400 տարեկանից ավելին լինել: Երբ սոսնձեցինք կտորները, պարզվեց, որ շուրջ 700 առարկա ենք գտել: Ամենայն հավանականությամբ՝ այստեղ դեղորայքի արտադրամաս է գործել»,- նշել է հնագիտական արշավախմբի ղեկավար, դոկտոր Սենգյուլ Այդինգունը:

Հետագայում գտածոները տեղական թանգարանների ցուցանմուշ կդառնան: Իսկ մինչ այդ, մասնագետները զբաղվում են գտածոների անալիզով:

Գիտնականները նշել են, որ երկար տարիներ պահպանված միջոցների մեջ մասը թմրանյութեր են: Որոշներն օգտագործվել են որպես ցավազրկող միջոցներ, մյուսներն էլ օգնել են պայքարել դեպրեսիայի դեմ:

Просмотров: 346 | Добавил: Aray | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: