Главная » 2013 » Սեպտեմբեր » 26 » Թուրքիայում հնագետները հայտնաբերել են «դժոխքի դարպասներ»
21:04
Թուրքիայում հնագետները հայտնաբերել են «դժոխքի դարպասներ»

Թուրքիայում հնագետները հայտնաբերել են «դժոխքի դարպասներ»


1»-ին արգելեցին լուսաբանել Թուրքիայի տարածքում իտալացի և թուրք հնագետները հայտնաբերել են «դժոխքի դարպասներ»: Այս մասին հայտնում է Discovery-ն:

Բացահայտումն արել է իտալացի պրոֆեսոր Ֆրանչեսկո Դ՝Անդրիայի գլխավորած գիտական խումբը: Հնագետները մասնակցում էին ջերմային աղբյուր տանող ճանապարհի վերակառուցմանը, երբ բախվել են «դժոխքի դարպասներին»:

Քարանձավը, որից դուրս է գալիս ածխածնի երկօքսիդի պարունակությամբ թունավոր գազ, հնագույն ժամանակներում առաջացել է Հիերապոլիսում ուժեղ երկրաշարժից հետո:

Պեղումների ժամանակ քարանձավի մոտ հայտնաբերվել են տաճարի ավերակներ՝ աստիճաններ և հին հռոմեական աստվածների անուններով սյուներ: Հայտնաբերվածը համընկնում է հույն պատմաբան և աշխարհագրագետ Ստրաբոնի պատմածին: Վերջինս պատմել է այդ գազերի հետևանքով թռչունների սատկելու դեպքերի մասին:
Просмотров: 461 | Добавил: Aray | Теги: Թուրքիայում հնագետները հայտնաբերել | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: