Главная » 2013 » Հոկտեմբեր » 13 » Թռչող սարքերի առաջին գծագրերը
10:46
Թռչող սարքերի առաջին գծագրերը
Թռչող սարքերի առաջին գծագրերը հայտնաբերվել են Վերածննդի դարաշրջանի իտալացի մեծ նկարիչ, քանդակագործ ու գիտնական Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերում:
Նրանից հետո շատ ու շատ գյուտարարներ են զբաղվել թռչող ապարատներ ստեղծելով, ոմանք նաև նմանակում էին թռչուններին. մարմնին թևեր հարմարեցնելով` ուզում էին օդ բարձրանալ: Բայց մարդը երկինք ճախրեց ոչ թե մկանների, այլ բանականության ուժով:
1783թ-ին ֆրանսիացի Ժոզեֆ և Ժակ Էթիեն Մոնգոլֆիե եղբայրներն օդ բարձրացան իրենց կառուցած տաք ծխով լցված օդապարիկով, իսկ 1852 թ-ին շոգեշարժիչավոր օդապարիկով առաջին կառավարելի թռիչքը կատարեց նույնպես ֆրանսիացի գյուտարար Ա. Ժիֆարը:
Սակայն այդ բոլորը թռիչքներ էին օդից թեթև ապարատներով: Ավիացիան (լատիներեն «ավիս»՝ թռչուն բառից) ծնվեց այն ժամանակ, երբ մարդը թռչել կարողացավ օդից ծանր ապարատով: 1852 թ-ին Ջ. Քեյլին կառուցեց առանց շարժիչի առաջին սավառնակը (պլաներ¬): Գերմանացի ճարտարագետ Օ. Լիլիենթալը 1891–96 թթ-ին տեսականորեն հիմնավորեց և իրագործեց կառավարելի սավառնակներով թռիչքները: Միաժամանակ փորձեր էին արվում շոգեշարժիչավոր սավառնակներով թռիչքներ իրագործելու համար (Ա. Ֆ. Մոժայսկի, Խ. Մաքսիմ):
XIX դարի վերջին կատարելագործված ներքին այրման շարժիչները հնարավորություն տվեցին ստեղծել նաև թեթև և բավականաչափ հզոր ավիացիոն շարժիչ: 1903 թ-ի դեկտեմբերի 17-ին օդ բարձրացավ կերոսինով աշխատող շարժիչով` ամերիկացի Օրվիլ և Ուիլբեր Ռայթ եղբայրների կառուցած «Ֆլայեր» («Սավառնակ») ինքնաթիռն ու անցավ 35 մ ճանապարհ: Թեև մարդու առաջին թռիչքը տևեց ընդամենը 12 վ, սակայն դա արդեն իսկական թռիչք էր՝ վերասլացքով ու վայրէջքով: 
ՖԼԱՅԵՐ
Ռայթ եղբայրներըՕրվիլ Ռայթը (Օգոստոս 19 1871 - Հունվար 30 1948) և Ուիլբուր Ռայթը (Ապրիլ 16 1867 - Մայիս 30 1912) հայտնի են որպես գործնականորեն առաջին ինքնաթիռի նախագծողներ և կառուցողներ, առաջին օդից ծանր ղեկավարվող թռիչքի իրականացնողներ, ինչպես նաև ավիացիայում այլ կարևոր հայտնագործությունների հեղինակներ: Նրանց հաջողությունները, սակայն, մերժվել են շատ ազգերի և մարդկանց կողմից` այն ժամանակներից մինչև ներկա պահը։Ռայթ եղբայրները հանդիսանում են Միլթոն Ռայթի (1828-1917) և Սյուզան Քեթրին Կյորների (1831-1889) զավակները։ Ուիլբուր Ռայթը ծնվել է Միլվիլում (Ինդիանա նահանգ), 1867-ին։ Օրվիլ Ռայթը ծնվել է Դայթոնում (Օհայո նահանգ), 1871-ին։ Եղբայրները չեն ամուսնացել։ Նրանց քույրը, Քեթրին Ռայթը (1874-1929), ամուսնացել է Հենրի Հեսկելի հետ: 

Ռայթ եղբայրները երկուսն էլ ստացել են բարձրագույն կրթություն, սակայն դիպլոմներ չեն ստացել։ Մեծացել են Դայթոնում, որտեղ 1892-ին բացել են «Ռայթ Հեծանիվային Ընկերություն» հեծանիվների վերանորոգման, նախագծման և արտադրության ընկերությունը։ Նրանք օգտագործում էին այս ընկերությունը թռիչքների նկատմամբ իրենց աճող հետաքրքրության ֆինանսական աջակցման համար։ Հենվելով Սըր Ջորջ Քեյլիի, Օկտավ Չանյութի, Օտտօ Լիլիենթալի և Սեմյուել Փիերփոինթ Լենգլիի աշխատությունների վրա` նրանք 1899-ին սկսեցին իրենց մեխանիկական օդագնացության փորձարկումները։ Եղբայրները կատարելագործեցին թռիչքի տեխնոլոգիաները` շեշտը դնելով ոչ թե շարժիչի ավելացված հզորության, այլ ինքնաթիռի ղեկավարելիության վրա։ Նրանք մշակել են 3-առանցքյա ղեկավարման համակարգը և հիմք են դրել ինքնաթիռի ղեկավարման այնպիսի սկզբունքների, որոնք օգտագործվում են ավիացիայում մինչև այսօր։

Ռայթ եղբայրները սկզբնական շրջանում հիմնվել են իրենց ժամանակի գրականության վրա` ներառյալ Լիլիենթալի աղյուսակները, սակայն հայտնաբերելով, որ Սմաետոնի գործակիցը (փոփոխական ամբարձման և քարշի բանաձևում) սխալ է` ստեղծել են քամու կամուրջ` կառուցված իրենց աշխատակից Չարլի Թեյլորի կողմից և դրանում փորձարկել են 100-ից ավել թևերի ուրվագծեր` ի վերջո ստեղծելով օդի ճնշման և թևի ուրվագծի հարաբերության իրենց սեփական աղյուսակները։ Նրանց աշխատանքներն ու նախագծերը հեծանիվների, մեխնիզմների, հեծանվային շարժիչների և հեծանիվ վարելու ընթացքում հավասարակշռության թեմաներով շատ կարևոր դեր են խաղացել մեխանիկական ինքնաթիռ ստեղծելու նրանց հետագա հաջողության ճանապարհին։

Ուսումնասիրությունների ընթացքում Ռայթ եղբայրները միշտ համատեղ են աշխատել, և նրանց ներդրումները ինքնաթիռի մշակման գործում անբաժանելի են։ Քեթրինը մինչև իր ամուսնությունը նույնպես մասնակցել է վաղ օդապարուկների փորձարկումներին։

Ռայթ եղբայրների ավիացիոն հետազոտությունները նշանավոր էին նրանով, որ շեշտը դրվում էր ոչ թե պարզապես վերելքի և շարժիչ ուժի, այլ` նավիգացիոն ղեկավարման վրա։ Այդ ուղղությունում նրանք առաջինը պատրաստեցին ճախրասավառնակներ (սկսած 1899-ից), օգտագործելով «թևի կորացում» կոչվող բարդ համակարգ։ Եթե մի թևըբ ինչ-որ կերպ ճկվեր, ապա այն կընդուներ ավելի շատ ամբարձող ուժ, որը կբերեր ինքնաթիռի վերելքին։ Եթե նրանք նաև կարողանային կառավարել թևերի ճկումը, դա թռիչքը շատ ավելի կհեշտացներ։ Որպեսզի ճկումը հնարավոր լիներ առաջին ճախրասկավառակներով, նրանք ստիպված էին չամրացնել ճախրասկավառակը պահող առջևի և ետևի հենարանները։ Ճկումը այնուհետև կառավարվում էր թևերի միջով անցնող պարանի միջոցով, որը ձգվում էր մինչև թռիչքի բռնակը և թույլ էր տալիս օդաչուին թեքել ինքնաթիռը աջ կամ ձախ բռնակը համապատասխան կերպով քաշելով։

1900 թ.-ին նրանք մեկնեցին Քիթի ՀոուքՀյուսիսային Կարոլինա շարունակելու իրենց օդագնացական աշխատանքը։ Քիթի Հոուքը ընտրվել էր Ազգային եղանակային ծառայության օդերևութաբանի խորհրդով իր ուժեղ, հաստատուն քամիների և հեռավոր դիրքի համար, որը թույլ էր տալիս եղբայրներին աշխատել անդորրում, հեռու առաջին բարեհաջող օդից ծանր թռչող մեքենայի ստեղծման մրցակցությունից։ 1900-ից մինչև 1902-ը ընկած ժամանակաշրջանում նրանք փորձարկումներ էին անում ճախրասկավառակների հետ Քիթի Հոուքում` յուրաքանչյուր տարի ստեղծելով նոր ճախրասկավառակ։ Նրանց վերջին ճախրասկավառակը` 1902-ի Ռայթ Ճախրասկավառակը, ներմուծեց մեծ նորարարություններ թռիչքում, և եղբայրները դրանով կատարեցին ավելի քան 1000 բարեհաջող թռիչքներ։ 1903թ.-ի Մարտի 23-ին նրանք դիմեցին լայնակի շարժման կառավարման տեխնիկայի և «Թևի ճկման» օգնությամբ պտույտի արտոնագրման համար (821,393 ԱՄՆ արտոնագիրը «Թռչող մեքենայի» համար տրվեց 1906թՄայիսի 23-ին)։ 1903-ի դրությամբ, Ռայթ եղբայրները հանդիսանում էին թերևս ամենահմուտ ճախրասկավառակային օդաչուները աշխարհում։

«Առաջին թռիչքը» պատկերող ԱՄՆ փոստային ծառայության դրոշմանիշ

1903-ին նրանք կառուցեցին Ռայթ Ֆլայերը - հետագայում Ֆլայեր I (այսօր հայտնի որպես Քիթի Հոուք), քանդակեցին իրենց սեփական պտուտակները և վերցրին Դայթոնի իրենց հեծանիվների խանութում Թեյլորի կողմից պատրաստված հատուկ շարժիչը։ Պտուտակները ունեին 80% օգտակար գործողության գործակից։ Շարժիչը գերազանցում էր գործարանայիններին, ունենալով ցածր քաշ-հզորություն գործակից ինքնաթիռում օգտագործելու համար։ (Զարմանալի չէ, որ շարժիչում օգտագործված շղթան հեծանիվի շղթա էր։)

Դրանից հետո, 1903թ.-ի Դեկտեմբերի 17-ին Ռայթերը օդ բարձրացան` երկուսն էլ 2 անգամ։ Առաջին թռիչքը Օրվիլի կողմից, որը կազմեց 39 մետր 12 վայրկյանի ընթացքում, արձանագրվեց հայտնի լուսանկարում։ Նույն օրվա 4-րդ թռիչքի ընթացքում, որը այդ օրվա միակ ղեկավարվող թռիչքն էր, Ուիլբուր Ռայթը թռչեց 279 մետր 59 վայրկյանի ընթացքում։ 

Թռիչքներին ականատես եղան 4 փրկարարներ և մի գյուղացի տղա, և դա վիճելի է դարձնում այդ թռիչքի առաջին հրապարակավ թռիչքը լինելու փաստը։ Տեղական թերթը ներկայացրել էր իրադարձությունը անճշտություններով։ Միայն մեկ այլ թերթ` Չինչինատտի Ինքուաիրերն էր տպագրել նյութը հաջորդ օրը։

Ֆլայեր I-ի կառուցման ծախսերը 1000 դոլարից քիչ էին։ Այն ուներ 12 մետր թևերի բացվածք, կշռում էր 340 կիլոգրամ և կրում էր 12 ձիաուժ (9կՎ) հզորությամբ 77 կիլոգրամ քաշով շարժիչ։
Պատկեր:Wrightflyer.jpg

Просмотров: 999 | Добавил: Aray | Теги: ֆլայեր, առաջին թռչող սարքերը, ինքնաթիռ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: