Главная » 2016 » Հունիս » 4 » Թուրք պատմաբանի կարծիքով՝ Թուրքիան պիտի ներողություն խնդրի և վերադրաձնի հայերի ունեցվածքը
00:51
Թուրք պատմաբանի կարծիքով՝ Թուրքիան պիտի ներողություն խնդրի և վերադրաձնի հայերի ունեցվածքը

Ermenihaber.am-ի փոխանցմամբ թուրք պրոֆեսոր Բասքըն Օրանը, որը տարիներ շարունակ զբաղվել է Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրությամբ, արձագանքել է Գերամանիայի դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Թուրքական ընդդիմադիր «T24.com.tr» կայքի տեղեկացմամբ՝ Օրանը կարծիք է հայտնել, որ Թուրքիան պիտի հատուկ շրջաբերական հրապարակի և ներողություն խնդրի հայերից: Ըստ Օրանի՝ Անկարան պիտի ներողություն խնդրի նաև սեփական քաղաքացիներից «այդ ողբերգությունը մինչև օրս նրանցից թաքցնելու համար»: Թեմայի վերաբերյալ իր հակիրճ անդրադարձում Օրանը բարձրացրել է նաև հայերի ունեցվածքի փոխհատուցման հարցը: Մասնավորապես գրում է. «Քանի դեռ թուրքական պետությունը շարունակում է ջայլամի քաղաքականությունը, միջազգային հանրության կողմից հասցվող հարվածները շատանալու են և էլ ավելի ուժգնանալու: Ժխտումների շարքը սկսվեց «Հայերին սպանե՞լ են: Այ քեզ բան» հայտարարությամբ: Շարունակվեց «Մենք նրանց չենք սպանել, այդ նրանք են մեզ սպանել» պնդումներով: Իսկ այժմ էլ հասել է այն մակարդակին, որ ասում են. «Փոխադարձ կոտորածներ են եղել»: Սա խայտառակում է մեր երկիրը: Ես ինչո՞ւ պիտի քողարկեմ երիտթուրքերի հանցագործությունները»: Թուրք մտավորականը նշել է, որ ցեղասպանություն բառի օգտագործումը պարտադիր չէ և ինքն էլ, տարբեր պատճառներից ելնելով, այն չի օգտագործում: Սակայն նա առաջարկել է, որ Թուրքիան անմիջապես Գերմանիայի խորհրդարանի որոշմանն ի պատասխան գրավոր հայտարարությամբ հանդես գա, որում մասնավորապես կնշվի հետևյալը. - Մենք դատապարտում ենք երիտթուրքերի կառավարության վարած քաղաքականությունը, որի հետևանքով հարյուր հազարավոր օսմանահպատակ հայեր պատերազմի ընթացքում բնաջնջվեցին, Անատոլիան աղքատացավ: Ցավակցում ենք այդ մարդկանց թոռներին և հայտարարում, որ թեկուզ որպես խորհրդանշական քայլ փոխհատուցելու ենք նրանց ունեցվածքը: - Ներողություն ենք խնդրում մեր քաղաքացիներից՝ մինչ օրս այս աղետը նրանցից թաքցնելու համար: Աղբյուր՝  Shabat.am - See more at: http://realnews.am/turq-patmaban/#sthash.FPWFzR4V.dpuf

Просмотров: 341 | Добавил: Aray | Теги: թուրք, ցեղասպանություն, ճանաչում, պատմաբան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: