Главная » 2016 » Դեկտեմբեր » 15 » Թուրքական պարբերականը կազմել է Թուրքիայի 10 ամենագեղեցիկ գյուղերի ցանկը, որում տեղ են գտել նաև հայկական գյուղեր (լուսանկարներ)
21:33
Թուրքական պարբերականը կազմել է Թուրքիայի 10 ամենագեղեցիկ գյուղերի ցանկը, որում տեղ են գտել նաև հայկական գյուղեր (լուսանկարներ)


 

 

Թուրքական «Հյուրիյեթ» թերթը հրապարակել է Թուրքիայի 10 ամենագեղեցիկ գյուղերի ցուցակը, որում տեղ են գտել նաև մի շարք հայկական գյուղեր: 

Առաջինն աչք է զարնում Էրզինջանի (պատմական Երզնկա) հայկական Ապչաղա գյուղը: Թուրքիայում շատերն անգիր գիտեն Ահմեթ Կուցի Թեջերի հեղինակած «Այնտեղ հեռվում մի գյուղ կա» բանաստեղծությունը, որը նվիրված է հենց Ապչաղային: Սակայն քչերը գիտեն, որ գյուղի իսկական հայկական անունն Աբուջեղ է, այս մասին լռել նախընտրեց նաև «Հյուրիյեթ»-ը: Ասում են՝ բարձր լեռնային այս գյուղից է բացվում դեպի Եփրատ գետ ամենագեղեցիկ տեսարաններից մեկը: 

Картинки по запросу APÇAĞA KÖYÜ

Türkiye’nin en güzel 10 köyü

Картинки по запросу APÇAĞA KÖYÜ
 

«Հյուրիյեթ»-ն անդրադարձել է նաև հայկական Վագըֆ (թուրքերեն Վաքըֆլը) գյուղին, որը պաշտոնապես գրանցված է որպես Թուրքիայի տարածքում միակ հայկական քրիստոնեական գյուղը: Թերևս, այս փաստը թույլ է տվել թերթին համարձակորեն նշել գյուղի հայկական լինելը: Գյուղն ունի իր եկեղեցին և հյուրանոցը: Կիլիկիայի վերջին հայաբնակ գյուղը համարվող Վագըֆի մասին թուրքական թերթը գրում է. «Նարնջի և կիտրոնի իր ծառերով առանձնահատուկ գեղեցկության մեջ ընկղմված Վաքըֆլը գյուղում կարող եք ծանոթանալ հայկական մշակույթին և ճաշակել տեղական խոհանոցի համերը»: Նշվում է, որ գյուղում դեռևս ապրում է մոտ 80 հայ: 

Картинки по запросу vakifli koyu

Türkiye’nin en güzel 10 köyü

Картинки по запросу vakifli koyu

Ցուցակում կարելի է նկատել նաև համշենական Մարալ գյուղը, որը գտնվում է Արդվինի զմրուխտապատ լեռներում: Գյուղի ամենահայտնի տեսարժան վայրն է Մաջահել կոչվող ջրվեժը: Այստեղ պահպանվել են հին համշենական փայտե տնակները և խիտ անտառները: Ինչպես նշում է թերթը՝ մարդկային ձեռքը դեռևս չի դիպել Մարալի բնությանը:

Türkiye’nin en güzel 10 köyü

Картинки по запросу Maral koyu Artvin

Картинки по запросу Maral koyu Artvin

 

Просмотров: 771 | Добавил: Aray | Теги: Թուրքական պարբերականը կազմել է Թուր, որում տեղ են գտել նաև հայկական գյու | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: