Главная » 2016 » Սեպտեմբեր » 22 » Վրաստանում հնագետները հայտնաբերել են հնագույն անհայտ պետության մայրաքաղաքը
22:41
Վրաստանում հնագետները հայտնաբերել են հնագույն անհայտ պետության մայրաքաղաքը

Վրացի գիտնականները հայտնել են երկրի արևելքում եզակի հայտնագործության մասին, հայտնում է apsny.ge-ն: Ինչպես հայտնել է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը` վերջերս հնագետները այնտեղ հայտնաբերել են դամբարան, որը ենթադրաբար պատկանում է գլխավոր հրամանատարի:

Գիտնականները ենթադրում են, որ մարտիկը զոհվել է թշնամու նետից, որի ծայրը գտնվել է նրա մնացորդների մոտ: Զինվորականի թիկունքի տակ եղել է բրոնզե սուր, որը թվագրվում է մ.թ.ա. XIII դարին:

Հնագետները ենթադրում են, որ համալիրի ամբողջական հետազոտությունը արմատապես կփոխի իրենց նախնիների անցյալի մասին եզրակացությունները և շատ դարերով հետ կտանի Արևելյան Վրաստանում պետության ձևավորման ժամանակաշրջանը: Նրանք արդեն պնդում են, որ հայտնաբերված բազմաթիվ իրերը, ջրամատակարարման համար օգտագործված հարյուրմետրանոց թունելները, զոհաբերման սեղաններով 2 ծիսական շենքերը ցույց են տալիս, որ քաղաքը վերաբերում է մ.թ.ա. երկրորդ հազարամյակի վերջին և առաջին հազարամյակի սկզբին:

Просмотров: 335 | Добавил: Aray | Теги: Վրացի գիտնականները հայտնել են երկրի, հայտնում է apsny.ge-ն: Ինչպես հայտն | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: