Главная » Файлы » Պատմական Նորություններ

Հռետորական արվեստի դասընթացներ
[ Скачать с сервера (145.5 Kb) · Скачать удаленно () ] 14.04.2015, 01:50
 
«ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ»

Բոլորին ովքեր ցանկանում են սովորել խոսել  հրավիրում ենք հռետորական դասընթացների : շատերը կմտածեն ինչ է մենք չգիտենք խոսել,բայց դուք ինքներտ Ձեզ հարց տվեք արդյոք գիտեք խոսելու ճիշտ արվեստը, արդյոք գիտեք խոսքի մատուցման հնարավոր հմտությունները :
Պատանի Պատմագեների Ակումբի  հնգամյա գործունեության շրջանակներում հռետորական դասընթացները անբաժանելի մասն են եղել մեր թրեյնինգների և հանդիումների համար , այսպիսով ՊՊԱ կամակերպչական խումբը որոեց կիսվել իր փորձով և առաջարկում է բոլոր երիտասարդներին հրավիրում է բացահայտելու կենսական նշանակություն ունեցող խոսքի արվեստը և խոսքի ուժը, որը յուրաքանչյուր մարդու հաջողության գրավականն է :


Հարգելի երիտասարդ, առաջարկում ենք Ձեզ եռամսյա դասընթացներ Հռետորական արվեստի և հմտությունների տիրապետման համար : Այս առարկան ՀՀ-ում ուսումնասիրում են շատ մակերեսորեն և հիմնականում դասավանդվում են սեփական կարծիքի ներգործությամբ մենք դասավանդում ենք համընդհանուր կարծիքը հաշվի առնելով և զուգահեռներ տանելով թե հայ իրականության մեջ օգտագործվող հռետորական էլեմենտները թե արտասահմանում : 
Մեր դասընթացների պլանում ընդգրկված են թե տեսական և թեորեմային հիմքեր թե պրակտիկ և թե ինտերակտիվ բնույթ կրող վարժություններ որոնք թույլ կտան Ձեզ արագ ընկալել Հռետորական արվեստը և կիրառել այն կյանքում << Եվ հիշեք խոսքը և խոսքի ուժը դա ամենահոր զենքն է աշխարհումը որը կարող է ավերածություններ անել և խաղաղություն հաստատել >>
<<Մարդկանց հետ հաղորդակցման ունակությունը նույնպիսի ապրանք
է, ինչպիսիք են շաքարն ու սուրճը: Ես պատրաստ եմ այդ ունակության համար 
վճարել ավելի քան այս աշխարհի որևէ այլ ապրանքի համար>>. ասում էր Ջոն 
Ռոկֆելլերը:
Դասընթացների մասնակցության համար ընդունելության որևէ կարգ չկա, դասընթացները նախատեսված են բոլոր ցանկացողների համար , ինքնաֆինանսավորման սկզբունքով , ընդհանուր կուրսի համար անհրաժեշտ է վճարել 25000 ՀՀԴ , որով կազմակերպությունը ապահովելու լսարան, անհրաժեշտ նյութեր , կինոդիտումներ, դահլիճ, գրենական պիտույքներ և այլն
Ուսումնական փուլը իր մեջ ընդգրկում է հետևյալ թեմանները՝ 
«ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ» 
1. Ինչ է հռետորիկան ը ով է հռետորը
2. Նրբաբանություն
3. Խոսքի կառուցվածքը
4. Ներածության կարևորությունը
5. Ինչպես գրավել լսարանի ուշադրությունը
6. Ինչպես մատուցել ուղերձը 
7. Անձնական պատմությունների գործածումը խոսքում
8. Ինչպես ամփոփել ելույթը
9. Ժեստերի պատմությունից
10. Ճիշտ ժեստեր ու սխալ ժեստեր
11. Ձայնի բարձրությունը, 
12. Ձայներանգ
13. Խոսքի տեմպը, ռիթմը
14. Աշխատանք հայելու առջև
15. Կապը լսարանի հետ
16. Կրկնություն
17. Ինչպես ելույթ ունենալ ամբիոնից
18. Հռետորական հարցի գործածումը 
19. Շփում լսարանի հետ
20. Դադարի գործածումը
21. Մակաբույծ բառերից
22. Բառապաշար
23. Առակների, պատմությունների օգտագործում
24. Օժանդակ նյութերի օգտագործում 
25. Ինչպես պատասխանել անսպասելի հարցերի
26. Խոսքի հեռանկար
27. Ինչպես կատարել անցումներ մտքից միտք
28. Հումորի գործածումը խոսքում
29. Հարցի հակադարձում, վերաշարադրում
30. Համեմատություն
31. Փոխաբերություն
32. Չափազանցություն
33. Նվազաբանություն
34. Ակնարկություն2
35. Հեգնանք
36. Բառախաղ
այն միառժամանակ իր մեջ ներառում է 
Ա. Հռետորական վարժանքներ
Բ. Հռետորական խաղեր
Գ. Կինոդիտումններ և վերլուծություններ
Դ. Ելույթների փորձեր
Ե. Դռեսկոդ
Զ. Պոեզիայի և թևավոր խոսքերի օգտագործում
Է. Բանակցություն և բանավեճ
Ը. Կոչական և հրամայական խոսք 
Դասընթացները տևում են երեք ամիս , 36 դասաժամ , յուրաքանչյուր դասաժամ 100 րոպե 15 րոպե ընդմիջումով (coffee break և հյուրասիրություն):

Հարգելի մասնակիցներ ելնելով մեր միջոցառումների խիտ գրաֆիկից , Ակումբի ուսումնական 6-րդ հոսքի մեկնարկից, Գիրք Զինվորին ծրագրի կազմակերպչական աշխատանքներից և այլն , մենք հետաձգում ենք Հռետորական դասընթացների մեկնարկը 15 օրով այն տեղի կունենա ապրիլի 15-ին ժամը 18-00 ին : Նրանք ովքեր ցանկանում են մասնակցել դասընթացներին թող կապվեն մեզ հետ 055650064 055629216 094664261 094035321 հեռախոսահամարներով կամ գրեն մեր էջին

 
Категория: Պատմական Նորություններ | Добавил: Aray | Теги: հռոտոևիկա. hretorika, հռետորական արվեստ, ճարտասանություն, հռետորիկա, ճարտախոսություն
Просмотров: 1873 | Загрузок: 327 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: