Главная » Файлы » Պատմական Նորություններ

Հռետորական արվեստի ուսուցանում
[ Скачать с сервера (170.5 Kb) ] 06.09.2015, 20:28

 

Սիրելի երիտասարդ Պատանի Պատմագետների Ակումբը և Նոր Նորքի կենտրոնական գրադարանը ունեն աննախադեպ առաջարկ Ձեզ համար Մենք կրկին անգամ մեկնարկում ենք Հռետորական արվեստի ուսուցման դասընթացներ ,և եթե դուք ցանկանում եք մասնակցել ապա խնդրում ենք լրացրեք այս բլանկը և ուղարկեք մեր էլեկտրոնային փոստին Հարգանքներով Պատանի Պատմագետների Ակումբ

Հարգելի երիտասարդ, առաջարկում ենք Ձեզ եռամսյա դասընթացներ Հռետորական արվեստի և հմտությունների տիրապետման համար : Այս առարկան ՀՀ-ում ուսումնասիրում են շատ մակերեսորեն և հիմնականում դասավանդվում են սեփական կարծիքի ներգործությամբ, մենք դասավանդում ենք համընդհանուր կարծիքը հաշվի առնելով և զուգահեռներ տանելով թե հայ իրականության մեջ օգտագործվող հռետորական էլեմենտները թե արտասահմանում : 
Մեր դասընթացների պլանում ընդգրկված են թե տեսական և թեորեմային հիմքեր թե պրակտիկ և թե ինտերակտիվ բնույթ կրող վարժություններ որոնք թույլ կտան Ձեզ արագ ընկալել Հռետորական արվեստը և կիրառել այն կյանքում << Եվ հիշեք խոսքը և խոսքի ուժը դա ամենահոր զենքն է աշխարհումը որը կարող է ավերածություններ անել և խաղաղություն հաստատել >>
<<Մարդկանց հետ հաղորդակցման ունակությունը նույնպիսի ապրանք
է, ինչպիսիք են շաքարն ու սուրճը: Ես պատրաստ եմ այդ ունակության համար 
վճարել ավելի քան այս աշխարհի որևէ այլ ապրանքի համար>>. ասում էր Ջոն 
Ռոկֆելլերը:
Դասընթացների մասնակցության համար ընդունելության որևէ կարգ չկա, դասընթացները նախատեսված են բոլոր ցանկացողների համար , ինքնաֆինանսավորման սկզբունքով , ընդհանուր կուրսի համար անհրաժեշտ է վճարել 15000 ՀՀԴ , որով կազմակերպությունը (Այս պարագայում ինքներդ Ձեզ համար . իսկ կազմակերպությունը կապահովի մասնագետներով և ուսումնական  աշխատանքով ) ապահովելու լսարան, անհրաժեշտ նյութեր , կինոդիտումներ, դահլիճ, գրենական պիտույքներ և այլն
Ուսումնական փուլը իր մեջ ընդգրկում է հետևյալ թեմանները՝ 
«ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ» 
1. Ինչ է հռետորիկան ը ով է հռետորը
2. Նրբաբանություն
3. Խոսքի կառուցվածքը
4. Ներածության կարևորությունը
5. Ինչպես գրավել լսարանի ուշադրությունը
6. Ինչպես մատուցել ուղերձը 
7. Անձնական պատմությունների գործածումը խոսքում
8. Ինչպես ամփոփել ելույթը
9. Ժեստերի պատմությունից
10. Ճիշտ ժեստեր ու սխալ ժեստեր
11. Ձայնի բարձրությունը, 
12. Ձայներանգ
13. Խոսքի տեմպը, ռիթմը
14. Աշխատանք հայելու առջև
15. Կապը լսարանի հետ
16. Կրկնություն
17. Ինչպես ելույթ ունենալ ամբիոնից
18. Հռետորական հարցի գործածումը 
19. Շփում լսարանի հետ
20. Դադարի գործածումը
21. Մակաբույծ բառերից
22. Բառապաշար
23. Առակների, պատմությունների օգտագործում
24. Օժանդակ նյութերի օգտագործում 
25. Ինչպես պատասխանել անսպասելի հարցերի
26. Խոսքի հեռանկար
27. Ինչպես կատարել անցումներ մտքից միտք
28. Հումորի գործածումը խոսքում
29. Հարցի հակադարձում, վերաշարադրում
30. Համեմատություն
31. Փոխաբերություն
32. Չափազանցություն
33. Նվազաբանություն
34. Ակնարկություն
35. Հեգնանք
36. Բառախաղ
այն միառժամանակ իր մեջ ներառում է 
Ա. Հռետորական վարժանքներ
Բ. Հռետորական խաղեր
Գ. Կինոդիտումններ և վերլուծություններ
Դ. Ելույթների փորձեր
Ե. Դռեսկոդ
Զ. Պոեզիայի և թևավոր խոսքերի օգտագործում
Է. Բանակցություն և բանավեճ
Ը. Կոչական և հրամայական խոսք 
 

Դասընթացները տևում են երեք ամիս , 36 դասաժամ , յուրաքանչյուր դասաժամ 100 րոպե 15 րոպե ընդմիջումով (coffee break և հյուրասիրություն):

 

Категория: Պատմական Նորություններ | Добавил: Aray | Теги: հռետորիկա, hretorika. hretorakan arvest, հռետորական արվեստ
Просмотров: 1746 | Загрузок: 51 | Комментарии: 1 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
1 Armine Badalyan  
0
Es cankanum em masnakcel das@ntacin uzum em imanal dzer jamanakacuyc@

Անուն *:
Email *:
Կոդ *: