Главная » Файлы » Պատմական Նորություններ

ՊԱՏԱՆԻ ՊԱՏՄԱԳԵՏՆԵՐԻ ԱԿՈՒՄԲԻ 7-ՐԴ ՀՈՍՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
[ Скачать с сервера (341.5 Kb) ] 24.10.2015, 00:57

ՊԱՏԱՆԻ ՊԱՏՄԱԳԵՏՆԵՐԻ ԱԿՈՒՄԲԻ 7-ՐԴ ՀՈՍՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Պատանի Պատմագետների Ակումբը հայտարարում է 7-րդ հոսքի ընդունելություն: Բոլոր Այն պատանիները ովքեր ցանկություն ունեն առավել խորացնել իրենց գիտելիքները Հայոց և Համաշխարհային պատմությունների շրջանում, ստանալ իրենց հարցերի պատասխաններ, մասնակցել արշավների և հետազոտությունունների, այցելել թանգարաններ , սովորել հռետորաբանություն , հմտանալա միջոցառումների կազմակերպման և իրականացման մեջ ապա կարող են ուղարկել իրենց տվյալնները մեր էլեկտրոնային հասցեյին

patani-patmaget@mail.ru

 

« Պատանի Պատմագետների Ակումբ »

Մանկապատանեկան և Ուսումնադաստիարաչական ծրագիր

 

Մեր մասին

Մանկապատանեկան  և ուսումնադաստիարակաչական ծրագիր

2010 թվականի փետրվար-մարտ ամիսներին  մեկնարկեց  «Պատանի Պատմագետների Ակումբ » ուսումնադաստիարակչական ծրագիրը : 2012 թվականին այն գրանցվեց Պետռեգիստրում՝ որպես հասարակական կազմակերպություն :

« ՊԱՏԱՆԻ ՊԱՏՄԱԳԵՏՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ »-ի ընդհանուր բնութագիր

 Ակումբի անդամ կարող են դառնալ այն պատանիները , որոնք սովորում են ՀՀ հիմնական և ավագ դպրոցներում և ամբողջությամբ ավարտել են  Հայոց Պատմություն և Ընդհանուր Պատմություն առարկաների դպրոցական ծրագիրը : Ընդունելությունը կատարվում է Թեստային ստուգարքի ( որը բաղկացած է 40 հարցից `20 Հայոց պատմություն և 20 ընդհանուր պատմություն ) և բանավոր հարցազրույցի միջոցով : Թեստային ստուգարքը և բանավոր հարցազրույցի առավելագուն արդյունքներ ունեցող աշակերտներն անցնում են  ուսումնական փուլ : Ուսումնական փուլ կարող է ընդգրկվել առավելագույնը 35 աշակերտ:

Ուսումնական փուլն իրականացվում է հետևյալ կերպ . յուրաքանչյուր աշակերտին հնարավորություն է տրվում ներկայացնել պատմության` իրեն առավել հետաքրքրող ցանակացած շրջան կամ կոնկրետ ժամանակահատված.

օրինակ ` «Նապոլեոն Բոնապարտի կյանքը և գործունեությունը» , որը ներկայացնելուց հետո թե՛ հարց ներկայացնող աշակերտը և  թե՛ ակումբի մյուս անդամները պարտավորվում են միասին ուսումնասիրել այդ թեման : Ուսումնասիրման ընթացքում թրեյներները  կազմակերպում են կինոդիտումներ, կազմակերպում են լեկցիոն սեմինարներ, սլայդերներ, անդրադառնում են նյութի ամբողջ ընթացքին և նյութի պատմագրական եզրույթներին, մեկնաբանում և վերլուծում են նյութին անդրադարձած բոլոր հոդվածները:

Ուսումնական փուլի դասաժամերի քանակը կապված է ընդգրկված մասնակիցների թվի հետ : Ուսումնական փուլի ընթացքում բացի պատմության թեմաներից ուսումնասիրվում են նաև  ընդհանուր զարգացման առարկաներ `

  1. Հաղորդակցություն
  2. Հռետորիկա
  3. Քաղաքագիտություն
  4. Իրավաբանական հոգեբանություն
  5. Բանավիճելու և բանակցելու արվեստն ու իմաստը
  6. Գեղարվեստական գրականությունից ինֆորմացիա քաղելու արվեստ, մասնագիտական  գրականությունից ճիշտ օգտվելու արվեստ ,համացանցից օգտվելու արվեստ
  7. Հեռուստատեսության և ինտերնետի նշանակության կարևորությունը մարդու կյանքում
  8. Մասնագիտական կողմնորոշում
  9. Հայ առաքելական եկեղեցու պատմական նշանակությունը հայ ազգի համար ,նրա կարևորությունը և աղանդների վտանգը:

Ընդհանուր զարգացվածության առարկաններից շեշտը դրված է հիմնականում հռետորիկա առարկայի վրա , որին ակումբի կազմակերփչական խումբը հատկացնում է 18 դասաժամ: Պատանի Պատմագետների Ակումբի կազմակերպչական խումբը  նախաձեռնում է իրականացնել  եռամսյա դասընթացներ Հռետորական արվեստի և հմտությունների տիրապետման համար : Այս առարկան ՀՀ-ում ուսումնասիրում են շատ մակերեսորեն և հիմնականում դասավանդում են սեփական կարծիքի ներգործությամբ: Մենք դասավանդում ենք համընդհանուր կարծիքը՝  հաշվի առնելով և զուգահեռներ տանելով թե՛ հայ իրականության մեջ, թե՛ արտասահմանում օգտագործվող հռետորական էլեմենտները: 
Մեր դասընթացների պլանում ընդգրկված են թե՛ տեսական և թեորեմային հիմքեր, թե՛ պրակտիկ և թե ՛ինտերակտիվ բնույթ կրող վարժություններ , որոնք թույլ կտան Ձեզ արագ ընկալել Հռետորական արվեստը և կիրառել այն կյանքում. « Եվ հիշե՛ք, խոսքը և խոսքի ուժը ամենահոր զենքն է աշխարհում, որը կարող է ավերածություններ անել և խաղաղություն հաստատել »:
«Մարդկանց հետ հաղորդակցման ունակությունը նույնպիսի ապրանք
է, ինչպիսիք են շաքարն ու սուրճը: Ես պատրաստ եմ այդ ունակության համար 
վճարել ավելի, քան այս աշխարհի որևէ այլ ապրանքի համար»,- ասում էր Ջոն 
Ռոկֆելլերը: Դասընթացների ամբողջական կուրսը ավարտած երիտասարդներին հանձնում են դասընթացները կազմակերպող կազմակերպությունների կողմից կնիքով հաստատված վկայականներ և պարտավորվում են հաջորդ հոսքի դասընթացներին մասնակցել որպես կազմակերպիչներ, փոխանցել  սեփական փորձն ու գիտելիքը հաջորդ սերնդին:
 

 


«ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ»- ը բաղկացած է հետևյալ թեմաների բույլից


1. Ինչ է հռետորիկան և ով է հռետորը
2. Նրբաբանություն
3. Խոսքի կառուցվածքը
4. Ներածության կարևորությունը
5. Ինչպես գրավել լսարանի ուշադրությունը
6. Ինչպես մատուցել ուղերձը 
7. Անձնական պատմությունների գործածումը խոսքում
8. Ինչպես ամփոփել ելույթը
9. Ժեստերի պատմությունից
10. Ճիշտ ժեստեր ու սխալ ժեստեր
11. Ձայնի բարձրությունը, 
12. Ձայներանգ
13. Խոսքի տեմպը, ռիթմը
14. Աշխատանք հայելու առջև
15. Կապը լսարանի հետ
16. Կրկնություն
17. Ինչպես ելույթ ունենալ ամբիոնից
18. Հռետորական հարցի գործածումը 
19. Շփում լսարանի հետ
20. Դադարի գործածումը
21. Մակաբույծ բառերից
22. Բառապաշար
23. Առակների, պատմությունների օգտագործում
24. Օժանդակ նյութերի օգտագործում 
25. Ինչպես պատասխանել անսպասելի հարցերի
26. Խոսքի հեռանկար
27. Ինչպես կատարել անցումներ մտքից միտք
28. Հումորի գործածումը խոսքում
29. Հարցի հակադարձում, վերաշարադրում
30. Համեմատություն
31. Փոխաբերություն
32. Չափազանցություն
33. Նվազաբանություն
34. Ակնարկություն
35. Հեգնանք
36. Բառախաղ
այն միառժամանակ իր մեջ ներառում է 
Ա. Հռետորական վարժանքներ
Բ. Հռետորական խաղեր
Գ. Կինոդիտումններ և վերլուծություններ
Դ. Ելույթների փորձեր
Ե. Դրեսկոդ
Զ. Պոեզիայի և թևավոր խոսքերի օգտագործում
Է. Բանակցություն և բանավեճ
Ը. Կոչական և հրամայական խոսք 
 

 

 

 

 

 

 

 

 

 

Ուսումնական ծրագիր

Ինչպես նշվեց «Պատանի Պատմագետների Ակումբի »  ուսումնական փուլը հիմնված է պատմական թեմաներին վերաբերող սեմինարների վրա , իսկ թեմաների ընտրության  հնարավորությունը տրված է ուսումնական փուլն անցած բոլոր պատանիներին: Յուրաքանչյուր հարցին տրված է 2 դասաժամ, յուրաքանչյուր դասաժամի տևողությունն է 100 րոպե: Ուսումնական ծրագրի մեջ են մտնում նաև կինոդիտումներ , ընդհանուր զարգացվածության սեմինարներ , պրակտիկ էքսկուրսիաներ , այցելություն թանգարաններ, հանդիպումներ պատմական գիտությունների մասնագետների և բարձր պաշտոն ունեցող անձանց հետ: Ակումբի ուսումնական փուլը գնահատվում է ըստ  ուսանողների  հաճախության , ակտիվության, միմյանց նկատմամբ տածած հարգանքի:  Այն ուսանողը , որի վարքագիծը խոչընդոտ է հանդիսանում ծրագրի ուսումնական մասի իրականացման համար, հեռացվում է ծրագրից , այն ուսանողը որն ունենում է 3 անհարգելի բացակա հեռացվում է ծրագրից, այն ուսանողը,  որը պասիվանում է ինքնուրույն աշխատանք իրականացնելիս ,  հեռացվում է ծրագրից: Ծրագրի լիարժեք փուլն անցած ուսանողները պարտավորվում են ներկայացնել  իրենց ընտրած թեմայի վերաբերյալ  ինքնուրույն աշխատանք(30էջից ոչ պակաս), որը պետք է լինի պարտադիր ձեռագիր և ընթեռնելի  :

Ակումբի աշխատանքն  աընդմեջ կրկնվում է՝  ամենամյա ընդունելություններով , թրեյնինգներով , ապա ավարտական ցերեկույթով և ծրագրին մասնակցելու վկայականների շնորհումներով :

 «Պատանի Պատմագետ Ակումբ»-ի ուսումնական ծրագիրն ավարտած աշակերտները դառնում են ակումբի լիարժեք անդամ  , որոնց հնարավորություն է ընձեռվում  զբաղվել ակումբի հետագա կազմակերպական  հարցերով  և դասավանդել  ուսումնական ծրագիր նոր ընդունված աշակերտներին :
Ծրագիրը  շարունակական բնույթ է կրում  և 2010 թվականի մարտի 15-ից ունեցել է 5 ուսումնական հոսք : Հոսքերի նշված  քանակը կապված է հիմնականում կայուն ֆինանսական  աղբյուրի բացակայության հետ : Հակառակ դեպքում հոսքերի թիվը կլիներ 10-ը :

 

 

 

 

 

« Պատանի Պատմագետների  Ակումբի»  
 
հիմնական նպատակները

 

  1. Աշակերտների ուշադրությունը սևեռել   հայոց պատմության  և հայ մշակույթի վրա :
    Այս նպատակի իրականացման համար  ուսումնական գործընթացի ժամանակ իրականացվում են էքսկուրսիոն հետազոտական ճանապարհորդություններ և արշավներ: Ի տարբերություն այլ ծրագրերի, «Պատանի Պատմագետների Ակումբում»  էքսկուրսիաները կրում են ինքնուրույն աշխատանքի   բնույթ . էքսկուրսիայից  տասն օր առաջ  կազմակերպական խումբը մշակում է առաջադրանք և էքսկուրսիայի երթուղի, ապա սաներին հանձնարարում տվյալ ուղությամբ տեղակայված պատմամշակույթային բոլոր կոթողների ուսումնասիրություն և վերծանում , նյութերի հայթայթում, կոնսպեկտում , քարտեզագրում , հնարավոր նախշազարդերի ֆոտոարխիվացում և բացատրությունների լուսաբանում: Էքսկուրսիայի նախապատրաստական աշխատանքն իրականացնելուց հետո միայն ակումբի սաները մեկնարկում են այն, իսկ արդեն տեղանքում ուսումնասիրում են  տվյալ էքսկուսիային վերաբերող բոլոր նյութերը և տեսականորեն բացատրում այն բոլոր պատմամշակույթային կոթողների մասին,  որտեղ հաճախում են էքսկուրսիայի ընթացքում :
  2. Աշակերտների ուշադրությունը սևեռել հայկական բնաշխարհին , էկոհամակարգին և կենդանական աշխարհին, նրանց մեջ սերմանել  բնության նկատմամբ խնայողական վերաբերմունք և պատասխանատվության զգացում :
    Այս նպատակով «Պատանի Պատմագետների Ակումբը» իրականացնում է ճանապարհորդություններ Հայաստանի Հանրապետության տարածքով , որոնց հիմնական նպատակն է իրականացնել մաքրման աշխատանքներ  այն վայրերում, որտեղ չկան հասարակական նշանակություն ունեցող օբյեկտներ , բայց խախտված է բնական մաքրությունը և էկոհամակարգը :
     
  3. Բարձրացնել  հայրենիք և հայրենասիրություն  հասկացությունների նկատմամբ  աշակերտների  ուշադրությունը :
    Այս նպատակով ակումբն անընդմեջ իրականացնում է իմպրովիզային , բուլվարային և ֆլեշմոբային ծրագրեր ու միջոցառումներ :
  4.  Բավարարել հայ աշակերտին հետաքրքրած պատմական հարցերը :
    Այս կետն ունի փոխաբերական իմաստ. խնդիրն այն է, որ պատմություն գիտությունը  որպես այդպիսին լիարժեք բավարարված չէ.դա   հիմնավորված է  որոշակի տարիքային բնույթով :

    Այս նպատակով իրականացվում են հանդիպումներ պատմություն առարկայի բարձրակարգ մասնագետների , առաջադեմ ուսանողների ՝ տարբեր գիտական աստիճաններում գտնվող, թանգարանագետների, մշակութաբանների և մշակութային գործիչների հետ : Սեմինարներ են իրականացվում ինչ է պատմությունը որպես գիտություն , ինչ է տարեգրությունը , ինչ է ժամանակագրությունը և ինչ է պատմագրությունը թեմաներով : Աշակերտներին ուղղություն ենք ցույց տալիս պատմական վերլուծություններ անելու և զուգահեռներ տանելու համար :
  5. Ուսանող - Աշակերտ և Ուսուցիչ - Ուսանող հարաբերությունները դնել առավել գործնական դիրքի  վրա :
    Ակումբի ընդհանուր ծրագիրը կրում է այնպիսի բնույթ , որի ամբողջ ընթացքում ակամա շփում է առաջանում աշակերտների և ուսանողների միջև, այնուհետև այդ շփումը կամուրջ է ստեղծում ուսանողների և արդեն դպրոցներում աշխատող փորձառու մասնագետների միջև , որը յուրօրինակ փորձի փոխանակաման ձև է դառնում :
  6. Աշակերտների մոտ  ձգտում սերմանել դեպի գիտելիքը , ցույց տալ սեփական գիտելիքների կարևորությունը և դերը հետագա կյանքում :
  7. Պատանիների մոտ   կազմակերպել  և զարգացնել թիմային գործունեությունը :
  8. « Պատանի Պատմագետների Ակումբի »  ուսումնական փուլի թրեյներներնը հիմնականում կամավոր ուսանողներ են, որոնք ցանկանում են  ձեռք բերել մասնագիտական և մանկավարժական հմտություններ : Ակումբը նաև նպատակ է հետապնդում բոլոր կամավոր ուսանողներին հնարավորություն տալ սեփական կարծիքի և մոտիվացիայի օգտագործման համար ուսումնական պրոցեսի ընթացքում :
  9. Մեր հնգամյա փորձը ցույց է տալիս , որ ակումբի շրջանավարտները կարողանում են իրենց լավագույնս դրսևորել հետագա կյանքում ՝ ԲՈՒՀ-ում , աշխատավայրում , թիմային աշխատանք կատարելիս , սեփական ծրագրերի ներդրման , ծրագրավորման և իրականացման հարցում , այլ կազմակերպություններին ներկայանալու և իրենց ներդրման անհրաժեշտությունը թիմում ցույց տալու հարցերում :

 

 

 

Պատանի Պատմագետների Ակումբի գործընկերները և գործակցող  կողմերը

  1. Նոր - Նորքի կենտրոնական գրադարան
  2. Նոր - Նորք վարչական շրջան
  3. Նոր - Նորքի մշակույթի կենտրոն
  4. Զեյթունի մշակույթի տուն
  5. Ավան վարչական շրջան
  6. ՀՀ ՊՆ Մայր Հայաստան թանգարան
  7. normitq.am
  8. Միշտ երիտասարդ ԵՀԿ
  9. ՀՀԿ Նոր - Նորքի  և ՀՀԿ Ավանի ՏԿ
  10. ՀՊՄՀ Ապագա մանկավարժների միավորում  ՀԿ
  11. Վարդանանաց Ասպետներ թիվ 106  հիմնական դպրոց
  12. Ջրվեժի թիվ  187 միջնակարգ  դպրոց
  13. Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոց
  14. Թիվ 170 ավագ դպրոց
  15. Թիվ 135 հիմնական դպրոց
  16. Թիվ 164 հիմնական դպրոց
  17.  Թիվ 198 ավագ դպրոց
  18. Թիվ 104 հիմնական դպրոց
  19. Թիվ 177 հիմնական դպրոց
  20. Թիվ 182 ավագ դպրոց
  21. Թիվ 87 միջնակարգ դպրոց
  22. Թիվ 171 հիմնական դպրոց
  23. Թիվ 186 հիմնական դպրոց
  24. Թիվ 134 հիմնական դպրոց
  25. Թիվ 88 հիմնական դպրոց
  26. Թիվ 141 հիմնական դպրոց
  27. Թիվ 159 ավագ դպրոց
  28. Թիվ 186 հիմնական դպրոց
  29. Թիվ 197 հիմնական դպրոց
  30. Թիվ 62 ավագ դպրոց
  31. Գառնիկ Ադարյանի անվան թիվ 133 հիմնական դպրոց

 

 

 

 

«Պատանի Պատմագետների Ակումբը»  իր ստեղծման պահից առ այսօր իրականացրել է բազմաթիվ հասարակական և մշակույթային միջոցառումններ , որոնց իրականացումը ապահովում է  ակումբում թիմային աշխատանքի պրակտիկայի  զարգացումը :
 

  1. Ամենամյա «Գինի լից» ֆլեշ մոբ : 2011,  2012,  2013,  2014,  2015  թվականների մարտի 15-ին «Պատանի Պատմագետների Ակումբը» և բազմաթիվ հայ երիտասարդներ Երևան քաղաքի կենտրոնում ՝ Հյուսիսային Պողոտայի ոչ երթևեկելի հրապարակում,   ի հիշատակ  Սողոմոն Թեհլերյանի, իրականացնում են Ֆլեշ Մոբ , որի ժամանակ  երգում ենք Սահակ Սահակյանի «Գինի Լից» երգը և բաժանում թռուցիկներ Նեմեսիս օպերացիայի և Սողոմոն Թեհլերյանի մասին տեղեկությամբ:

  2. Ուսումնական ծրագրի ընթացքում իրականացվում են այցելություններ ՀՀ պատմամշակույթային վայրեր , որոնց ընթացքում իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ: Յուրաքանչյուր էքսկուրսիան հետազոտական ուսումնական բնույթի է : Նախապես էքսկուրսիայի մասնակիցներին հանձնարարվում է  տեղանքի մասին ուսումնասիրության թեմա, ապա ակումբի մասնակից անդամները  հենց տեղում ներկայացնում են թեման: Նյութը ներկայացնելուց հետո յուրաքանչյուր անդամ գնահատվում է՝ ըստ իր կատարած աշխատանքի որակի և ծավալի:











  3. 2010 թվականի մայիսի 12-14-ը ակումբի սաները մասնակցել են Տիգրան Մեծի ծննդյան  2150 ամյակին նվիրված պատմաբան Արտակ Մովսիսյանի նախաձեռնած միջոցառումների շարքին :
  4. «Պատանի Պատմագետների Ակումբ  » մանկապատանեկան և  ուսումնադաստիարակչական ծրագրի 2010   թվականի շրջանավարտները (1-ին հոսք) 2011 թվականի փետրվարի  16-ին Համահայկական երիտասարդական հիմնադրամի շենքում հանրության առաջ ներկայացրեցին իրենց ավարտական զեկույցները , որից հետո տեղի ունեցավ ավարտական վկայականների շնորհման արարողությունը :
  5. 2011 թվականի մարտի 6-ին «Պատանի Պատմագետների Ակումբի » սաները հանդիպում ունեցան Զեյթունի մշակույթի տան «Պատանի Լրագրողներ» և Զեյթուն մշակույթի տան տնօրեն Արամ Սարգսյանցի հետ: Տեղի ունեցան քննարկումներ Հայկական հարցի և Հայ դատի վերաբերյալ , որից հետո  կողմերը պայմանավորվեցին անընդմեջ գործակցության մասին :
  6. 2012 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Պատանի Պատմագետների Ակումբը հյուրընկալեց Հոլանդիայի հայկական համայնքին կից գործող «Գլաձոր» երիտասարդական կազմակերպությանը : Հյուրերի համար ակումբը կազմակերպեց բաց դաս ՀՀ պատմամշակույթային կոթողներում՝ Գառնիի հեթանոսական տաճարում և Գեղարդի եկեղեցում , Օշականում, Սևանավանքում : Հյուրերին ուղեկցեցին Երևանի Պատմության թանգարան , Մատենադարան, Քաղաքապետարանի թանգարան և ունեցան  « Հայոց ծագումնաբանություն » ,  «Հայ գրերի գյուտը և միջնադարյան մշակույթը » , « Հայոց ցեղասպանությունը և համաշխարհային հանրությունը »  թեմաներով բաց դասեր և այցելություն Ծիծեռնակաբերդ և Ցեղասպանության թանգարան :
  7. 2013 թվականի օգոստոսի 3-10-ը «Պատանի Պատմագետների Ակումբը» մասնակցեց հայ աղջիկ սկաուտների՝գայդերների, միջազգային կազմակերպության կազմակերպած ճամբարին (բանակում) , որի ընթացքում «Պատանի Պատմագետների Ակումբի» սաները ստացան բոլոր հնարավոր տեղեկությունները ճամբարային կյանքի մասին , ապա ճամբարին մասնակից անգլիացի աղջիկ  սկաուտների համար կազմակերպեցին արշավ Թեժայռուքի վանական համալիր և բացօթյա սեմինար  «Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը » խորագրով  :  Սեմինարը վարում էին ակումբի ղեկավար Ա. Հակոբյանը, ակումբի սաներ Հ. Մանուկյանը , Վ. Մուսայելյանը և Հ. Պողոսյանը  հայերեն ՝ զուգահեռ թարգմանությամբ :
  8. 2013 թվականի  հունիսի 8-ին, «Պատանի Պատմագետների Ակումբի» անդամները մասնակցեցին  Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում կազմակերպված  հերթական սեմինարին,որի  բանախոսն էր Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնակատար, պատմական գիտությունների դոկտոր Արսեն Ավագյանը: Սեմինարին մասնակցեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցները,, թուրքագետներ, գիտնականներ և ուսանողներ:
    Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում պ.գ.դ. Արսեն Ավագյանը բանախոսեց Հայոց ցեղասպանության իրականացման մեխանիզմների վերաբերյալ :
  9. 2010 թվականի հունիսի 17-ից սկսած ակումբը մեկնարկեց ամենամյա  ուխտագնացություններ  դեպի Սպիտակավոր եկեղեցի՝ Գարեգին Նժդեհի գերեզման , որի ժամանակ ակումբի սաները մաքրման աշխատանքներ են կատարում Սպիտակավոր եկեղեցու տարածքում :
  10. 2013 նոյեմբերի 9-ին Հաղթանակի Զբոսայգի  ՀՀ ՊՆ Մայր  Հայաստան  թանգարանի վերնամասում ՝ կապելայում, տեղի ունեցավ «Պատանի Պատմագետների Ակումբի» չորրորդ ուսումնական հոսքի ավարտական ցերեկույթը, ընթերցվեց 12 զեկույց պատմական տարբեր թեմաներով , որոնք արժանացան լսարանի բարձր գնահատականին : Ակումբի շրջանավարտները ներկայացրեցին  հետևյալ ինքնուրույն աշխատանքները՝
    Աստղ Դավթյան  -  «Տաճարականների միաբանությունը»
    Անգին Շորաղյան  -  « Մեծ եղեռն »
    Անժելա Ամիրխանյան  -  « Հայկական մշակույթի առանձնահատկությունները» 
    Հայկ Մանուկյան  -  « Կիլիկյան Հայաստան »
    Վահրամ Դավթյան  -  « Տիգրան Մեծը և Հռոմը  Ք.Ա.  70-60-թթ »
    Գևորգ Սարգսյան  -  « Տիգրան Մեծի  դիվանագիտական հայացքները »
    Ժորժ Ապրեսյան  -   « Գարեգին Նժդեհը՝ գրիչ և սուր »
    Դայանա Ասլանյան  -   « Պապ թագավոր »
    Հասմիկ Մուրադյան  -   « Տիգրան Մեծ »
    Ասյա Գալոյան  -   « Մեծ Հայրենականը և հայ ժողովուրդը »
    Ոսկեհատ Թադևոսյան  -   «Հայաստանի Երրորդ Հանրապետությունը »
    Անի Գրիգորյան  -  «Հայկական հարց » :
    Վկայականներ շնորհվեցին նաև մյուս սաներին, ովքեր անցել էին ուսումնական ամբողջ փուլը և ներկայացրել իրենց ինքնուրույն աշխատանքները : Միջոցառմանը ներկա էին պատվավոր հյուրեր ՝ մանկավարժներ, պատմության մասնագետներ և ուսանողներ գլխավոր հրամանատար Բագրատ Լալայանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը և շատ ուրիշներ: 
  11. 2014 թվականի ապրլի 15-ին ակումբը կազմակերպեց Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում Նոր- Նորքի կենտրոնական գրադարանում:
  12. 2014 թվականի հունիս-հուլիս ամիսներին ակումբը այցելեց Աղցք՝ Արշակունիների դամբարան ,  Տեղերի Մայրամ Աստվածածին եկեղեցի , Հաղարծինի վանական համալիր , Բջնիի ամրոց  և մաքրեց պատմամշակույթային կոթողների   շրջակայքը:
  13. 2015 թվականի հունվար-մարտ ամիսներին «Պատանի Պատմագետների» կազմակերպական խումբը իրականացրեց «Խոսքի ուժ և վարպետություն»  խորագրով հռետորական դասընթացների  եռամսյա շրջան , որին մասնակցեց 25 երիտասարդ :
  14. 2015 թվականի հունվարի 15-ին այցելություն ԵՊՀ՝  «Բանավեճ թեմայի» ուսումնասիրության մասին սեմինարի :
  15. 2015 թվականի մարտի 3-ին Նոր- Նորքի կենտրոնական գրադարանում ակումբը կազմակերպեց ցերեկույթ Անդրանիկ Զորավարի ծննդյան 150 ամյակի կապակցությամբ :
  16. 2015 թվականի ապրիլին ակումբի սաները Նոր- Նորքի մշակույթի կենտրոնում  կազմակերպեցին Կլոր սեղան ՛՛Հիշում ենք և պահանջում՛՛ խորագրով: Նոր- Նորքի կենտրոնական գրադարանում Հայկական ջարդերին նվիրված միջոցառումներ :
  17. 2015 թվականի մայիսի 28-ին Նոր-Նորքում Ֆ. Նանսենի այգում կազմակերպեցին համայնքային միջոցառում՝ նվիրված հանրապետության օրվան և Սարդարապատի հաղթական ճակատամարտին :
  18. 2015 թվականի մարտ ամսին իրականացրեց  «Գիրք Զինվորին» խորագրով ծրագիրը :

 

 

 

 

Категория: Պատմական Նորություններ | Добавил: Aray | Теги: բուհական, ընտրական, պպա, հայոց պատմություն, քննական, պատանի պատամագետների ակումբ 2016թ, նախընտրական, ընդունելություն, քննություններ, 7-րդ հոսք
Просмотров: 969 | Загрузок: 55 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: